
ԱՆՆԱ ՀԱՅԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մասնագիտական գործունեություն՝
- 2019թ. առ այսօր – «ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոն: Լոգոպեդ: Երևան, Վ.Վաղարշյան 26:
- 2016-2019թթ․ - «Լիարժեք կայնք» հասարակական կազմակեպության 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների Անկախ կյանքի կենտրոնի երևանյան մասնաճյուղ։ Լոգոպեդ։
- 2012-2017թթ․ - «Սաննի» մանկական ակումբ։ Լոգոպեդ։ Երևան, Արմենակյան 99։
- 2012-2013թթ․ - «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոն։ Կամավոր լոգոպեդ։ Երևան, Մաշտոցի 19։
- 2011-2012թթ․ ուս. տարի - ակտիվ պրակտիկաներ Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում, Խարբերդի մասնագիտացված մանկատանը, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում:
- 2010-2011թթ․ ուս. տարի - պասիվ պրակտիկաներ Երևանի Խոսքի ծանր խանգարումներով երեխաների հատուկ դպրոցում, Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց, ինչպես նաև ակտիվ պրակտիկայի Հանքավանի «Հասմիկ» ճամբարում:
Կրթությունը՝
- 2019թ․ - «Աուտիզմ։ Հաղթահարման ուղիներ» թեմայով 4 ժամյա վերապատրաստում։
- 2018թ. առ այսօր - Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա մասնագիտացման ասպիրանտուրա։
- 2016թ․ - Առաջին բուժօգնության դասընթաց: Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն։
- 2013-2015թթ․ - Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա մասնագիտացման մագիստրատուրա։
- 2012թ․ - «Օրգանիզմի ֆունկցիոնալ կարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները» խորագրով ամառային դպրոց։ ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ։
- 2011թ․ - «Անձը և կրթական միջավայրը» մշակութային և հոգեբանամանկավարժական տեսանկյուններ ուսանողական միջբուհական գիտաժողով։
- 2011թ․ - ՀՊՄՀ ուսանողական գիտական նստաշրջան։ «Հնչարտաբերման շտկման առանձնահատկությունները ժամանակակից լոգոպեդիայում» զեկույց։
- 2009–2013թթ․ - Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա մասնագիտացման բակալավրիատ։
Հրապարակումներ՝
- 2019թ․ - «Հնչարտաբերման շտկումը դիսլալիայի և դիզարտրիայի դեպքում» հեղինակային վերապատրաստում։
- 2019թ․ - «Անխոսությունից դեպի խոսք» հեղինակային վերապատրաստում։
- 2012թ․ առ այսօր – «Լոգոպեդների Ակումբի» հիմնադիր, ղեկավար։
- 2017-2019թթ․ - «Լիարժեք կայնք» հասարակական կազմակեպության 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների Անկախ կյանքի կենտրոնում՝ ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններում ֆունկցիոնալ գնահատման մեթոդաբանության ներդրման ծրագիր։
- «Ինչպես զարգացնել երեխաների բառապաշարը» /խոհուրդներ ծնողներին/ հանրամատչելի ձեռնարկ ծնողների համար: Համահեղինակ։ Երևան, 2017, 22 էջ։
- ԱՀԿ ՖՄԴ 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների գնահատման մեթոդական ձեռնարկ։ Համահեղինակ: Երևան, 2017, 118 էջ։
- «Քերականական օրինաչափությունների գործնական ընդհանրացումը խոսքի ընդհանուր թերզարգացման գործընթացում»։ «Հատուկ կրթության հիմնախնդիրներ» գիտամեթոդական հանդես։ ՀՊՄՀ, Երևան 2015, 70-76 էջ ։
- 2013թ․ - Հեղինակային ծրագիր՝ «Միասին դպրոցի ճանապարհին»։ Ծրագիրը նախատեսված է 4-5 տարեկան երեխաների համար։ Նպատակն է երեխային նախապատրաստել դպրոցական ուսուցմանը, որին հասնելու համար մեր առջև դնում ենք հետևյալ խնդիրները՝ հարստացնել բառապաշարը` դպրոցին անհրաժեշտ մակարդակով, հոգեբանորեն պատրաստել երեխային նոր հաստատություն մուտք գործելու, անկաշկանդ արտահայտել մտքերը, պատասխանել ուսուցչի կողմից առաջադրված հարցերին, առանց դժվարության հարմարվել դպրոցական նստարանին, ինքնուրույն կատարել առաջադրանքները։
- 2012թ․ - Հեղինակային ծրագրեր՝ «Լոգոռիթմիկա 2-3», «Լոգոռիթմիկա 3-4»։ Ծրագրի նկարագիր` լոգոռիթմիկան ակտիվ թերապիայի տեսակ է, որի նպատակն է խոսքային, շարժողական և երաժշտական առաջադրանքների և վարժությունների համակարգի միջոցով նպաստել խոսքի հաղորդակցական գործառույթի զարգացմանը: Նպատակը` խոսքի զարգացում, շտկում: Ծրագրի ընթացքում մեր առջև դնում ենք հետևյալ խնդիրները՝ շնչառության զարգացում, շարժողական ոլորտի զարգացում, մատների նուրբ շարժողականության զարգացում, ռիթմի զգացողության ձևավորում և զարգացում, մկանային տոնուսի կարգավորում, խոսքի տեմպի, ռիթմի, արտահայտչականության զարգացում, ճիշտ հնչարտաբերության զարգացում, կապակցված խոսքի զարգացում, անձնային դրական որակների ձևավորում և զարգացում:
- «Զարգացման սահմանափակ կարողություններով երեխաների ընտանեկան դաստիարակության ժամանակակից պահանջներն ու պայմանները», «Գիտական հոդվածների ժողովածու», Երևան, ԵՊՀ, 2012թ․, 286- 291 էջ ։