Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Կյանքի 8 դասեր

Այս գրառման մեջ ոչ թե առակ կլինի, այլ կյանքի իմաստուն դասեր: Որոշ մարդիկ վերագրում են այղ խոսքերը Բուդդային:

Դաս առաջին - սկսիր փոքրից՝ դա նորմալ է: Կուժը հետզհետե է լցվում, կաթիլ առ կաթիլ: Ցանկացած Վարպետ ժամանակին սիրող է եղել: Բոլորս էլ սկսում ենք փոքրից, մի անտեսիր փոքրը: Եթե Դու հետևողական և համբերատար ես, ապա հաջողության կհասնես: Ոչ ոք չի կարող հաջողության հասնել մեկ գիշերվա ընթացքում՝ հաջողությունը գալիս է նրա մոտ, ով պատրաստ է սկսել փոքրից և ջանասիրաբար աշխատել, մինչև կուժը չլցվի:

Դաս երկրորդ - Մտքերը մատերիական են: Մեր գիտակցությունը՝ ամենահզոր: Դու դառնում ես այն,

ինչ մտածում ես: Եթե մարդը խոսում կամ գործում է վատ մտքերով, նրան հետապնդում է ցավը: Եթե մարդը խոսում կամ գործում է մաքուր նպատակներով, նրա հետևում է երջանկությունը, որը ստվերի պես երբեք նրան չի թողնի և նրանից չի հեռանա: Ճիշտ ապրելու համար պետք է ուղեղը լցնել "ճիշտ" մտքերով: Ճիշտ մտածելակերպը կտա այն ամենը, ինչ կցանկանաք: Սխալ մտածելակերպը՝ չարիք է, որը վերջ ի վերջո կոչնչացնի Ձեզ: Բոլոր արարքները տեղի են ունենում մտքից: Եթե միտքը փոխվի, կմնա՞ն արդյոք արարքները:

Դաս երրորդ - Ներեք: Զսպել բարկությունը քո մեջ - նույն բանն է, ինչ մի այրվող ածուխ վերցնել, նպատակ ունենալով այն նետել ևս ինչ-որ մեկի վրա, սակայն այս դեպքում կայրվեք ինքներդ: Երբ Դուք ազատ եք արձակում նրանց, ովքեր բանտարկված են աններելիության բանտում, Դուք այդ բանտից ազատ եք արձակում ինքներդ ձեզ: Դուք ոչ ոքի էլ չեք կարող ճնշել, չճնշելով ինքներդ Ձեզ նույնպես: Սովորեք ներել: Սովորեք արագ ներել:

Դաս չորրորդ - Ձեր արարքները ունեն իմաստ: Որպեսզի զարգանաք, Դուք պետք է գործեք: Արագ զարգանալու համար պետք է գործել ամեն օր: Փառքը՝ բոլորի համար է, սակայն կճանաչեն միայն նրանք, ովքեր մշտապես գործում են: Ասացվածքն ասում է՝ "Աստված ամեն թռչունի էլ որդ է տալիս, սակայն չի գցում այն նրա բնի մեջ": Բուդդան ասել է՝ "Ես չեմ հավատում ճակատագրին, որն անխուսափելի է այն մարդկանց համար, ովքեր գործում են, սակայն ես հավատում եմ այն ճակատագրին, որն անխուսափելի է նրանց համար երբ նրանք անգործության են մատնված":

Դաս հինգերորդ - Փորձեք հասկանալ: Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն մեզ համար: Սկզբից փորձեք հասկանալ, և միայն հետո ջանացեք, որ Ձեզ հասկանան: Դուք պետք է Ձեր բոլոր ուժերը կիրառեք, որ հասկանաք դիմացինի տեսակետը: Լսեք մարդկանց, հասկացեք նրանց տեսակետները և Դուք խաղաղություն կգտնեք: Ավելի շատ կենտրոնացեք նրա վրա, որ երջանիկ լինեք, քան որ ճիշտ դուրս գաք:

Դաս վեցերորդ - Հաղթեք ինքներդ Ձեզ: Ավելի լավ է ինքդ Քեզ հաղթես քան հազարավոր ճակատամարտեր: Այդ ժամանակ հաղթանակը Քոնն է: Այն քեզանից չեն կարող խլել ոչ հրեշտակները, ոչ էլ չար հոգիները, ոչ դրախտը, ոչ էլ դժոխքը: Քեզ հաղթելու համար պետք է հաղթես քո միտքը: Դու պետք է հսկես Քո մտքերը: Նրանք չպետք է մոլեգնեն ծովի ալիքների պես: Դուք կարող է մտածեք՝ "Ես չեմ կարողանում հսկել իմ մտքերը: Միտքը գալիս է այն պահին երբ ուզում է": Ինչին ես պատասխանում եմ՝ "Դուք չեք կարող արգելել թռչունին թռչել ձեր գլխի վրայով, սակայն Դուք կարող եք խանգարել նրան Ձեր գլխի վրա բույն հյուսել":

Դաս յոթերորդ - Ապրեք ներդաշնակության մեջ: Ներդաշնակությունը գալիս է ներսից: Մի փնտրեք այն դրսում: Մի փնտրեք դրսում այն, ինչ կարող է լինել միայն Ձեր սրտում: Հաճախ մենք կարող ենք փնտրել դրսում, որպեսզի շեղենք մեզ ճշմարիտ իրականությունից: Ճշմարտությունը նրանում է, որ ներդաշնակությունը կարելի է գտնել միայն ներսում: ներդաշնակությունը՝ դա նոր աշխատանք չէ, կամ նոր ամուսնություն: Ներդաշնակությունը՝ դա հոգու խաղաղություն է, և այն սկսում է Ձեզանից:

Դաս ութերորդ - Եղեք շնորհակալ: Եկեք կանգ առնենք և շնորհակալություն հայտնենք այն բանի համար, որ եթե նույնիսկ մենք շատ չենք սովորել, ապա գոնե շատ ժամանակ չենք ծախսել, իսկ եթե նույնիսկ շատ ժամանակ ենք ծախսել, ապա գոնե չենք հիվանդացել, իսկ եթե հիվանդացել ենք, ապա գոնե չենք մահացել: Միշտ կգտնվի մի բան, ինչի համար արժե երախտագիտություն հայտնել: Մի եղեք այնքան վատատես, որ մի րոպեով, նույնիսկ վեճի պահին, ի վիճակի չլինեք գիտակցել գոնե տասը բան, ինչի համար արժե երախտապարտ լինել: Ոչ բոլորն են կարողացել արթնանալ այսօր առավոտյան՝ երեկ որոշ մարդիկ քնել են վերջին անգամ: Միշտ կա ինչ-որ բան, ինչի համար արժե շնորհակալ լինել: Երախտապարտ սիրտը Ձեզ հզոր կդարձնի:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты