Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Խոսքի ուժի մասին

Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց.

- Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես "Աստված, Աստված, Աստված": Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ "Մեղք, մեղք, մեղք":

- Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը:

Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և

երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց:

Իր մեղքը հասկացած և զղջող մարդու կերպարով Վարպետն ասաց.

- Ներեցեք ինձ... Ես տաքացա: Անկեղծ ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքի համար:

Աշակերտն անմիջապես հանգստացավ:

- Ահա և քեզ պատասխանը, — եզրահանգում արեց Վարպետը: — Մի խոսքից Դու զայրացար, իսկ մյուսից՝ հանգստացար:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты