Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սպիտակ կզաքիսը

Մի անգամ, երբ աղվեսը զբաղված էր ճաշով, նրա կողքով վազ տվեց սպիտակ կզաքիսը իր հոյակապ մուշտակով:

- Ուզու՞մ ես փորձել, բարեկամ: Մի ամաչիր, - առաջարկեց նրան հագեցած և բարիացած աղվեսը:

- Խոնարհաբար շնորհակալ եմ, - արժանապատվությամբ պատասխանեց սպիտակ կզաքիսը, - բայց ես արդեն ճաշել եմ:

- Հա, հա, հա, - ծիծաղեց վերջինս: - Ձեզանից՝ սպիտակ կազքիսներից համեստ կենդանի երկրի վրա չես գտնի: Ինչ մաքրաեր եք Դուք: Ուղղակի զարմանում եմ: Օրվա մեջ մեկ անգամ եք ուտում, և գերադասում եք սոված մնալ, միայն թե Ձեր մուշտակը չկեղտոտեք:

Հանկարծ, որտեղից որտեղ, հայտնվեցին որսորդները: Շեկը կայծակնային արագությամբ թաքնվեց - նրա հետքը հազիվ էլ տեսան, իսկ սպիտակ կզաքիսը գլխակորույս վազեց դեպի իր թաքստոցը:

Սակայն կեսօրի արևը հասցրել էր հալացնել ձյունը և սպիտակ կզաքիսի բույնը, որը դեռ առավոտյան այնպես կոկիկ էր և խնամված, լցվել էր ցեխով: Ձյան պես սպիտակ գազանիկը մի փոքր վարանեց, փորձելով չկեղտոտել մուշտակը, և այստեղ էլ որսորդները նրան սպանեցին:

Չափավորությունը՝ թերություններից հուսալի պաշտպան է ծառայում: Հպարտ սպիտակ կզաքիսը գերադասում է մահանալ, քան կեղտի բիծ գցել իր մաքրության վրա:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты