Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Խաղողի վազն ու Գյուղացին

Խաղողի վազն իր ուրախությունը չէր կարողանում զսպել տեսնելով, որ գարնանը գյուղացին զգուշությամբ փորում է հողն իր շուրջը, ջանալով բահով չվնասել նուրբ արմատները, թե ինչան սիրալիր է նա խնամում իրեն, կապում, հենարաններ դնում որ նրան հարմար լինի աճելը:

Որպես այդպիսի վերաբերմունքի երախտագիտություն, խաղողի վազը որոշեց ինչ գնով էլ լինի, մարդուն նվիրել հյութալի և համեղ ողկույզներ:

Երբ եկավ խաղողը հավաքելու ժամանակը, Վազն աբողջովին կախված էր խաղողի խոշոր ողկյուզներով: Ժրաջան գյուղացին, մեկը մեկի հետևից կտրեց դրանք և խնամքով դասավորեց կողովի մեջ: Հետո մի փոքր մտածելով հանեց նրա տակ դրված հենակները և գցեց որպես ցախ:

Եվ խեղճ խաղողի վազին այլևս ոչինչ չէր մնում անել, քան անարդար վիրավորանքից տխրել և ամբողջ ձմեռ սառչել մերկ հողի վրա: Սակայն հաջորդ տարի նա այդքան շռայլ չէր և անհեռատես գյուղացին շատ թանկ վճարեց իր ագահության համար:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты