Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Սագերը

Ապրում էին մի գյուղում... սագեր: Ամեն շաբաթ նրանք գալիս էին եկեղեցի և լսում էին Հոգևոր Հովվի քարոզը այն մասին, թե ինչպիսի հաճույք է թռչելը:

- Ինչու՞ ուղղակի քայլել գետնի վրայով: Դուք կարող եք թռչել, - հորդորում էր եկեղեցականը սագերին:

- Դուք կարող եք երկինք բարձրանալ, ճախրել ամպերի մեջ, թռչել դեպի տաք երկրներ: Դուք կարող եք թռչել:

Մինչև վերջ լսելով քարոզը, սագերը միահամուռ և համախմբվախ կռկռում էին "ամեն", խմբովի դուրս էին նետվում եկեղեցու դռնից և քայլում դեպի իրենց տները, որպեսզի զբաղվեն իրենց գործերով:






Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты