Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ոստրեն և Մուկը

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ և հարուստ ձկան որսի հետ հայտնվեց ձկնորսի հյուղակում:

"Այստեղ մեզ բոլորիս անխուսափելի վախճան է սպասվում", - վշտալի մտածեց նա, տեսնելով, թե ինչպես գետնի վրա իրար վրա լցված, անջուր խփվում են մահամերձ տանջանքների մեջ նրա դժբախտության ընկերները: Մեկ էլ, որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

- Ինձ լսիր, բարի մկնիկ, - աղաչեց ոստրեն: - բարություն արա, տար ինձ ծով:

Մուկը հասկացող հայացքով չափչփեց նրան՝ ոստրեն հազվադեպ խոշոր էր և գեղեցիկ, դե երևի նրա միսն էլ կլիներ ավելի հյութեղ և համեղ:

- Լավ, - պատրաստակամությամբ պատասխանեց մուկը, որոշելով հեշտ որս ձեռք բերել, որը, ինչպես ասում են, ինքն էր իր ձեռքը գալիս: - Բայց նախկան այդ դու պետք է բաց անես քո պատյանը, որպեսզի ինձ հեշտ լինի քեզ դեպի ծով տանելը: Այլապես ես ուղղակի քեզ չեմ կարողանա քարշ տալ:

Սրիկան այնքան համոզիչ էր խոսում, որ նրա խոսքերից ուրախացած ոստրեն, չզգալով վտանգը, դյուրահավատորեն բացվեց: Իր նեղ մռութը, մուկն անմիջապես մտցրեց պատյանից ներս և իր ամուր կծեց ոստրեին: Սակայն շտապելուց նա մոռացավ զգուշության մասին, և ոստրեն տեսնելով, որ ինչ որ բան այնպես չէ, հասցրեց փակել պատյանը, և այն շատ ամուր սեղմելով, կարծես թե թակարդի մեջ վերցրեց կրծողի գլուխը: Մուկը բարձր գոռաց ցավից, իսկ մոտակայքում գտնվող կատուն, լսելով նրա ձայնը մի ցատկով հասավ խաբեբային և կերավ:

Ինչպես ասում են խորամանկիր-խորամանկիր, բայց պոչիդ մասին հոգ տար:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты