Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ժլատությունը հաճախ ավելի թանկ է արժենում

Դատավորի առջև կանգնած էր մի մարդ, ում մեղադրում էին նրանում, որ նա կաշառք էր վերցնում: Բոլորն էին ասում այն մասին, որ նա մեղավոր է, և դատավորին մնում էր միայն վճիռ կայացնել:

Դատավորը իմաստուն մարդ էր: Նա մեղադրվողին առաջարկեց ընտրել երեք պատիժներից մեկը՝ կամ վճարել հարյուր թուման, կամ հիսուն փայտի հարված ստանալ, կամ էլ հինգ ֆունտ սոխ ուտել:

- Սա հավանաբար այնքան էլ դժվար չի լինի, - մտածեց դատապարտվածը և կծեց առաջին սոխի գլուխը: Երեք քառորդ ֆունտ հում սոխ ուտելուց հետո, նա այլևս չեր կարողանում առանց զզվանքի նայել այդ բնության բարիքի վրա: Աչքերից սկսեցին արցունքներ թափվել և գետակներով հոսել այտերի վրայով:

- Օ, բարձրագույն դատարան, - բարբաջեց նա, - չեղյալ համարիր սոխը, թող ավելի լավ է փայտի հարվածները լինեն: Ինքն իր համար մտածեց, որ խորամանկեց և գումար խնայեց: Ամենուր հայտնի էր այդ մարդու ժլատությունը:

Դատական կատարածուն հանվեցրեց նրան և պառկեցրեց նստարանի վրա: Հուժկու կազմվածքով դահիճի և նրա ձեռքում եղած ճկուն ճիպոտի միայն տեսքից արդեն թշվառի մարմնով դող ընկավ: Ամեն հարվածից նա ամբողջ ուժով գոռում էր, իսկ տասերորդ հարվածից հետո խնդրեց՝

- Օ, բարձրագույն դատարան, խղճա ինձ, չեղյալ համարիր հարվածները:

Դատավորը գլխով մերժող նշան արեց: Այդ ժամանակ մեղադրվողը սկսեց աղաչել՝

- Թույլ տուր ինձ խնդրում եմ, ավելի լավ է վճարել հարյուր թումանը:

Այսպես, ցանկանալով գումար խնայել և հարվածներից խուսափել նա համտեսեց բոլոր երեք պատիժները:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты