Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ծառաներն ու տունը

Ժամանակով ապրում էր մի իմաստուն և բարի մարդ, ով մի մեծ տուն ուներ: Նա հաճախ երկարատև ճանապարհորդությունների էր մեկնում և այդ դեպքում, տունը թողնում էր իր տունը ծառաներին:

Ծառաների յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նրանք զարմանալիորեն մոռացկոտ էին: Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ նրանք մոռանում էին թե ինչի համար են նրանք այդ տանը, օրվա մեջ մի քանի անգամ միևնույն գործն էին անում կամ էլ ենթադրում էին, որ իրենց պարտականությունները պետք է կատարեն ոչ այնպես, ինչպես թելադրում են օրենքները: Այս ամենը տեղի էր ունենում այն պարզ պատճառով, որ նրանք մոռանում էին իրենց ուղղակի պարտականությունները:

Մի անգամ, երբ

տան տերը սովորականից ավելի երկար էր բացակայում, ծառաների մի նոր սերունդ հասունացավ, որոնք կարծեցին, որ այդ տան օրինական տերերն են: Սակայն քանի որ նրանք սահմանափակված էին իրենց նեղ աշխարհով, նրանց թվաց, որ իրենց հետ ինչ-որ տարօրինակ բաներ են պատահում: Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ նրանք ցանկություն էին ունենում վաճառել այդ տունը, բայց նրանք չէին կարողանում գնորդ գտնել, որովհետև չգիտեին թե ինչպես դա անեն: Եվ նույնիսկ երբ մարդիկ էին գալիս, ովքեր հետաքրքրված էին այդ տան գնումով, նրանք խնդրում էին փաստաթուղթ ցույց տալ, ինչը կապացուցեր, որ այդ տունն իրենցն է, բայց քանի որ ծառաները ոչինչ չգիտեին նման փաստաթղթի մասին, համարում էին, որ այդ մարդիկ խելապակաս են կամ էլ ոչ իրական գնորդներ:

Նրանց վիճակի տարօրինակությունը կայանում էր նաև նրանում, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր տանը կամ նրա բնակիչներին, հայտնվում էր "խորհրդավոր կերպով", ինչը թույլ չէր տալիս այսպես կոչված "տերերին" պատասխանատու լինել ամբողջ տան համար:

Տունը խնամելու հրահանգները, որոնց նպատակը ծառաներին իրենց պարտականությունները հիշեցնելն էր, պահպանվում էր տան տիրոջ աշխատասենյակում, սակայն քանի որ ծառաների երկրորդ սերունդը հայտարարել էր այն սրբավայր, ապա արգելվում էր մտնել այնտեղ և անանցանելի խորհրդավորությունը պարուրել էր տան տիրոջ սենյակները: Որոշները նույնիսկ բացառում էին այդ սենյակի գոյությունը, չնայած նրա, որ տեսնում էին դեպի այդ սենյակները տանող դռները: Սկեպտիկները բացատրում էին, որ այդ դռները միայն դեկորատիվ զարդարանքի բնույթ են կրում:

Այսպիսով, ծառաները ոչ կարողանում էին կառավարել տնով, ոչ էլ լիարժեքորեն վերադառնալ իրենց ուղղակի պարտականությունների կատարմանը:

 

Ավանդույթն ասում է, որ այս պատմությունը հաճախ օգտագործում էր սոխիստ մարտիրոս Ալ-Հալլաջը, ով մահապատժի ենթարկվեց 922 թվականին այն բանի համար, որ հայտարարել էր՝ Ես եմ ճշմարտությունը":

Հալլաջը սերունդներին է թողել միստիկական բանաստեղծությունների մի չքնաղ ժողովածու: Վերջին հազարամյակի շատ սուֆիստներ, իրենց համար մեծ ռիսկով պնդում էին, որ Հալլաջը մեծ Աստծուն մոտ կանգնած իմաստուն էր:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты