Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Առատաձեռն մարդը

Ժամանակին, Բուխարեստում ապրում էր մի հարուստ և առատաձեռն մարդ: Նա Հոգևոր հիերարխիայի մեջ բավականին բարձր աստիճանի էր հասել, որի համար էլ նրան շնորհվել էր "Աշխարհի Նախագահ" տիտղոսը: Ամեն օր, բազմաթիվ մարդիկ էին գալիս նրա մոտ, և նա առատաձեռնորեն նրանց ոսկի էր շնորհում: Տարբեր դասի մարդկանց համար՝ այրիների, հիվանդների և այլն, նա ընդունելության առանձին օրեր էր նշանակում, երբ նրանք ստանում էին իրենց հասանելիք շնորհները: Սակայն իր առատաձեռնությունը, "Աշխարհի Նախագահը" սահմանափակում էր մի պայմանով՝ նա, ով իր տանը գետ մի բառ էր արտասանում՝ ոչինչ չեր ստանում:

Ոչ բոլորն էին կարողանում լռություն պահպանել:

Մի անգամ, երբ

հերթը հասել էր իրավաբաններին, և նրանք եկել էին նրա մոտ նվերներ ստանալու, նրանցից մեկը, չդիմանալով իր մեջ լցված զգացմունքների հեղեղին, պերճախոսությամբ սկսեց գովերգել բարեգործին:

"Աշխարհի Նախագահը" նրան ոչինչ չտվեց:

Սակայն իրավաբանը որոշեց հասնել իր նպատակին: Մյուս օրը՝ հաշմանդամների օրն էր, և նա ձևացնելով թե հաշմանդամ է, նրանց հետ նորից եկավ "Աշխարհի Նախագահի" մոտ:

Նախագահը ճանաչեց նրան և նորից ոչինչ չտվեց: Այդ ժամանակ իրավաբանը նորից փոխեց իր կերպարը և հիմա էլ եկավ ուրիշների հետ՝ ձեռքերով ծածկելով երեսը: Այս անգամ էլ Աշխարհի Նախագահը նրան ճանաչեց և վռնդեց:

Իրավաբանը նորից ու նորից էր փորձեր անում, նա նույնիսկ կնոջ պես հագնվեց, բայց առատաձեռն մարդը միշտ ճանաչում էր նրան ու դատարկաձեռն վռնդում:

Օգտագործելով իր վերջին հնարավորությունը, այս մարդը գնաց թաղման բյուրոյի տիրոջ մոտ և խնդրեց, որ իրեն փաթաթեն սավանի մեջ ու դնեն դագաղը՝ մահացածի պես: "Երբ Աշխարհի Նախագահը կողքով անցնելուց լինի, – ասաց իրավաբանը, – նա, հավանաբար կմտածի, որ իր առջև դիակ է, և թաղման համար նվիրաբերություն կանի: Գումարը մենք հավասար կկիսենք":

Գործարարն ամեն ինչ այնպես արեց, ինչպես խնդրել էր իրավաբանը և Աշխարհի Նախագահը, իր ձեռքով ոսկեդրամ դրեց սավանի վրա: Իրավաբանը մի անգամից վեր ցատկեց, և բռնեց նրա ձեռքը՝ վախենալով, որ ոսկին կարող է գործարարին հասնել: Դիմելով Նախագահին նա ասաց՝. "Դու զրկել էիր ինձ քո առատաձեռնությունից: Տեսա՞ր, թե ինչպես ես հասա դրան":

Այնժամ, առատաձեռն մարդը այսպես պատասխանեց նրան՝.

"Դու ոչինչ չես կարողանա ստանալ ինձնից, մինչև չմահանաս":

Հենց այստեղ է թաքնված՝ "մահացի՛ր մինչ քո մահը" հանելուկային ասույթի իմաստը: Պարգևները գալիս են մարդու մոտ միայն իր "մահից" հետո՝ և ոչ ավելի վաղ: Սակայն նույնիսկ հենց ինքը՝ "մահը", չի կարող գալ առանց կողմնակի օգնության:

 

Այս պատմությունը՝ Ռումիի "Մենսեվի" չորրորդ գրքից է:

Նրա օգնությամբ, դերվիշները ընդգծում են այն փաստը, որ չնայած որոշակի պարգևներ և հնարավոր է ձեռք գցել խորամանկությամբ, սակայն դժվար է արժևորել:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты