«ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆ» WORKSHOP
«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է «Լոգոպեդական առաջնային խորհրդատվություն» թեմայով WORKSHOP, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն տեսականորեն ծանոթանալ լոգոպեդական առաջնային խորհրդատվության առանձնհատկություններին, այլ նաև գործնականում տեսնելու, փրձելու և փորձարկելու, շտկելու իրենց հմտություններն ու կարողություններն այդ ոլորտում։
WORKSHOP-Ի ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ`
ՕՐ 1
- Ծանոթություն։
- Լոգոպեդական առաջնային խորհրդատվության առանձնահատկությունները։
- Լոգոպեդական առաջնային հետազոտությունը երեխաների, դեռահասների և մեծահասակների դեպքում։
- Լոգոպեդական առաջնային հետազոտության ժամանակ կիրառվող գործիքակազմ, մեթոդներ և միջոցներ։
- Իրական դեպքերի ներկայացում, վերլուծություն և քննարկում։
- Հարց ու պատասխան։
ՕՐ 2
- Առաջին հանդիպման վերաբերյալ քննարկում, վերլուծություն և ամփոփում։
- Խոսքի հետազոտման կամ ախտորոշման քարտեր։
- Այցելուի ծնողների և/կամ հարազատների հետ աշխատանք։
- Իրական դեպքերի հիման վրա մարզումներ, խաղ-վարժանքներ։
- Հարց ու պատասխան։
- Ամփոփում։
WORKSHOP-Ի ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:
WORKSHOP-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝ հայերեն:
WORKSHOP-Ը ՎԱՐՈւՄ Է՝ ԱՆՆԱ ՀԱՅԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ` Հետազոտող (PhD Researcher), «Լոգոպեդների հայկական ասոցացիայի» անդամ, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի լոգոպեդ։
WORKSHOP-Ի ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ՝ 8 ժամ։ 2 օր, օրական 4 ժամ։
ՈՐՏԵՂ՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):
WORKSHOP-Ի ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 20 000 դրամ է։ Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:
WORKSHOP-Ը նախատեսված է բոլոր լոգոպեդների համար, ովքեր ցանկանում են գործնականում արդյունավետ դարձնել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, ստանալ գործնական նոր հմտություններ ու կարողություններ, ինչպես նաև մեթոդներ և միջոցներ լոգոպեդական առաջնային խորհրդատվությունը հաղթահարելու համար։
ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:
WORKSHOP-Ի ավարտին տրվելու է ՎԿԱՅԱԿԱՆ, հաստատված՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից: