Татев Нагапетовна Нагапетян - Психологический Центр "МАДАТЯН"

«ԱՆԽՈՍՈւԹՅՈւՆԻՑ ԴԵՊԻ ԽՈՍՔ» ԹՐԵՅՆԻՆԳ

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է «Անխոսությունից դեպի խոսք» տեսագործնական թրեյնինգը, որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն այնպիսի, գործնականում կիրառելի հմտություններ, որոնք կօգնեն հետագայում առավել արդյունավետ կազմակերպել շտկողազարգացնողական աշխատանքները անխոսության պարագայում:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

01. Ծանոթություն:

02. Անխոսության առաջացման պատճառները:

03. Անխոսության տեսակները, դրսևորումները և դրանց առանձնահատկությունները:

04․ Անխոսության դեպքում խոսքի հետազոտում։

05․ Անխոսության հաղթահարման ուղիների ուսումնասիրում:

06. Լոգոպեդական աշխատանքների բովանդակությունը անխոսության դեպքում։

07. Պրակտիկ իրական իրավիճակների, մասնավոր դեպքերի քննարկումներ:

08. Տարբերակիչ ախտորոշման դերը անխոսության հաղթահարման գործընթացում:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝ հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է՝ ԱՆՆԱ ՀԱՅԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ` Հետազոտող (PhD Researcher), «Լոգոպեդների հայկական ասոցացիայի» անդամ, ՖՄԴ խորհրդատու, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի լոգոպեդ։

ՈՐՏԵՂ՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 40 000 դրամ է: Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին։

Թրեյնինգը նախատեսված է բոլոր լոգոպեդների համար, ովքեր ցանկանում են գործնականում արդյունավետ դարձնել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, ստանալ տեսագործնական նոր հմտություններ ու կարողություններ, ինչպես նաև մեթոդներ և միջոցներ անխոսությունը հաղթահարելու համար։

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

Թրեյնինգի ավարտին տրվելու է ՎԿԱՅԱԿԱՆ, հաստատված՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты