Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կարապը

Կախելով ճկուն վիզը ջրի հայելու կողմ, կարապը երկար նայում էր իր արտացոլմանը: Նա հասկացավ ձմեռվա ցրտերի նման իր ամբողջ մարմնով անցնող հոգնածության և դողի պատճառը:

Հիմա նա հաստատ գիտեր, որ իր ժամն է և եկել է ժամանակը կյանքին հրաժեշտ տալու:

Նրա փետուրները նույնքան գեղեցիկ էին ու սպիտակ, ինչպես երիտասարդ տարիներին: Նրան հաջողվել էր անբիծ մաքրության մեջ պահել իր հագուստը, անցնելով կյանքի դժվարությունների ու փորձությունների, ձմռան ցրտերի և սառնամանիքների միջով:

Եվ հիմա նա պատրաստ էր հանգիստ և արժանապատվությամբ վերջացնել իր օրերը:

Ճկելով իր գեղեցիկ պարանոցը, նա դանդաղ և վսեմ լողալով մոտեցավ լացող ուռենուն, ում ստվերի տակ սիրում էր անց կացնել ամառվա տափը:

Երեկո իջավ և մայրամուտն իր բոսորով ներկեց լճի հանգիստ ջրերը:

Խոր երեկոյան լռության մեջ լսվեց կարապի երգը: Նախկինում երբեք կարապը չէր երգել այդպիսի սրտառուչ անկեղծությամբ և թախծով: Նա ոգևորված երգում էր դեպի բնության, երկնքի, ջրի, հողի նկատմամբ իր սիրո մասին...

- Կարապը երգում է, - շշնջացին հրաժեշտի երգով զմայլված ձկները, թռչունները և դաշտերի ու անտառների այլ բնակիչներ: - Սա մահացող կարապի երգն է:

Նուրբ և տխուր երգը արձագանքեց ամբողջ շրջանով և մահացավ արևի վերջին ճառագայթների հետ:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты