Տերևին կպած, թրթուրը հետաքրքրությամբ հետևում էր, թե միջատները ինչպես են երգում, թռչկոտում, իրար անցնելով վազ տալիս, թռչում... Շուրջ բոլորը անընդմեջ շարժման մեջ էր: Եվ միայն իրեն, խեղճին, տրված չեր ոչ ձայն, ոչ էլ վազելու կամ թռչելու հնարավորություն:
Մեծ դժվարությամբ նա միայն սողալ էր կարողանում: Եվ մինչ թրթուրը մի տերևից մյուսին էր անցնում, նրան թվում էր, թե մի շուրջերկրյա ճամփորդություն է կատարել:
Եվ միևնույնն է, նա իր ճակատագրից չեր բողոքում, և ոչ մեկին էլ չէր նախանձում, գիտակցելով, որ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Այ, իրեն էլ, թրթուրին, տրված էր բարակ մետաքսե թել գործել սովորել, որպեսզի դրանից իրեն մի ամուր տուն-բոժոժ պատրաստի: