Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դեռահասները և ալկոհոլը

16 Հունվարի 2013

Ծնողները կարող են զարմանալ և նույնիսկ նեղվել, հայտնաբերելով, որ նրանք ոչ մի ազդեցություն չունեն այն բանի վրա, թե հասնելով դեռահասության տարիքի, իրենց երեխաները ալկոհոլ օգտագործելու են, թե ոչ:

Սակայն կան նաև լավ նորություններ՝ ծնողական ոճը ուժեղ և անմիջական ազդեցություն ունի դեռահասների վրա, երբ խոսքը գնում է մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման մասին - այսինքն հինգ և ավել հաջորդաբար խմված բաժակներ - այսպիսին են Brigham Young University համալսարանի կողմից անց կացված նոր հետազոտությունների արդյունքները:

Հետազոտողների տեսադաշտում էին մոտ 5 000 դեռահաս՝ 12-ից 19 տարեկան հասակի, որոնց հարցում է արվել իրենց ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ սովորույթի և ծնողների հետ ունեցած հարաբերությունների մասին: Հետազոտողներին մասնավորապես հետաքրքրում էր ծնողների ինֆորմացված լինելու աստիճանը՝ նրանց իմացածությունը այն մասին, թե որտեղ և ում հետ են իրենց երեխաները ժամանակ անց կացնում, և էմոցիոնալ ջերմության աստիճանը, որը նրանք կիսում են երեխաների հետ: Պարզվեց հետևյալը...

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մենություն եվ առողջություն

16 Հունվարի 2013

Չիկագոյի համալսարանի երկու հոգեբաններ՝ Լուի Հոուկլին և Ջոն Կացիոպպոն, մինչև բջջային մակարդակը հետազոտել են սոցիալական մեկուսացման, մենության, ֆիզիկական շեղումների և տարիքային հիվանդությունների կապի տարբեր ասպեկտներ:

Հետազոտողները ենթադրություն արեցին, որ եթե վաղ տարիքային շրջանում, մենության բացասական ազդեցությունը կարող է լինել միջին կամ աննկատ, ապա հետագայում, նրա ազդեցությունը ակկումուլացվում է: Այս ենթադրության ստուգման համար, նրանք ուսումնասիրել են ուսանողական տարիքի և 50-ից 68 տարեկան տարիքային խմբեր:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սկսեք հպումից

16 Հունվարի 2013

Սոցիոլոգների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերական հպումը բերում է լավ արդյունքի, մարդկային հարաբերությունների մի շարք ոլորտներում: Օրինակ, երբ դասախոսը ընկերական հպվում է ուսանողի ուսին կամ ձեռքին, այդ ուսանողը սկսում է լսարանում իրեն ավելի ակտիվ պահել: Հենց այս պատճառով էլ սպորտսմենները իրար խրախուսում են գրկելով, կամ մարմնային հպումների այլ ձևերով: Եթե ավտոբուսի վարորդի ուսին ընկերական հպվեք, ապա նա ամենայն հավանականության Ձեզ ձրի կտանի, իսկ եթե մատուցողուհին հպվի այցելուի ձեռքին կամ ուսին, ապա նա ամենայն հավանականությամբ ավելի շատ թեյավճար կստանա:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Արական համեստություն

16 Հունվարի 2013

Տղամարդկային համեստությունը չի գնահատվում ոչ կանանց, ոչ էլ տղամարդկանց կողմից:

Village People հանրահայտ խմբի երգի տեկստում ասվում է՝. "Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել: Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել":

30 տարուց ավելի է անցել այն ժամանակներից, երբ պարահրապարակների ձայնասյուներից հնչեց այս հիմնը և խորը ընկղմվեց ամերիկացիների գիտակցության մեջ: Առօրեակա՞ն է արդյոք այս կարգախոսը 21-րդ դարի տղամարդու համար: Նա դեռևս ուզու՞մ է մաչո լինել: Անհաջողություններ ունենու՞մ են այն տղամարդիք, ովքեր իսկական մաչոյի բավարար բնավորություններ չեն ցուցադրում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բախտս կբերի խաղատանը

16 Հունվարի 2013

Խաղասրահը կամայական դեպքում հաղթում է: Սա համարյա աքսիոմա է, ապացուցված և առողջ դատողությամբ, և խաղացողների անձնական փորձով: Այս դեպքում ինչու՞ շատ մարդիք, նախանձելի հաստատունությամբ գալիս են խաղատուն և ինքնակամորեն հրաժարվում իրենց փողերից:

Վերջերս այն տան առաջին հարկում, որտեղ ես ապրում եմ, նախքին վարսավիրանոցի տեղում, խաղատուն բացեցին: Այն, որ այդտեղ խաղատուն է լինելու, հայտնի դառավ դեռևս վառ ցուցանակի հայտնվելուց շատ առաջ՝ պատուհանները ծածկեցին մեծ պաստառներով, հանեցին, շենքի կողքին կախված փողոցի ժամացույցը և մուտքը զարդարեցին ուրախ ժապավեններով: Այս բոլոր գործողությունները՝ հոգեբանական մեթոդներ են, որոնք ուղղված են այն բանին, որ գրավելով մարդկանց բերեն խաղատուն, և "օգնեն" նրանց ինքնակամ հրաժեշտ տալու իրենց դրամապանակի պարունակությանը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սուրճի մասին առասպելը

16 Հունվարի 2013

Բացառված չէ, որ կոֆեինի խթանող էֆֆեկտը՝ ոչ այլ ինչ է, քան իլլյուզիա, իսկ սովորույթով խմվող առավոտյան սուրճը՝ անօգուտ: Այսպիսի եզրակացության են եկել վերջին հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակված է "Նեյրոպսիխոֆարմոկոլոգիայի ամսագրի" ինտերնետ կայքում: Հետազոտությունը անց է կացվել 379 փորձարկվողների հետ, որոնց կոֆեին կամ պլացեբո են տվել 16 ժամ կոֆեինից զրկելուց հետո, որից հետո, նրանց հետ, կատարվել է մի շարք պատասխան հակազդումների հետազոտություն, ինչից պարզվել է, որ ուշադրության աստիճանի մեջ առկա է աննշան տարբերություն:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Լիֆթինգ եվ տրամադրություն

16 Հունվարի 2013

Գիտնականները որոշել են, որ մարդու դեմքի արտահայտությունը ուղղակիորեն ազդում է նրա սրտի աշխատանքի հաճախության, մաշկի ջերմության և արյան ճնշման վրա: Դեմքի ժպիտը կարող է ոչ միայն զրուցակցի համակրանք առաջացնել, այլ նաև ձերբազատել դեպրեսսիայից: Իսկ եթե մարդը չի կարող իրեն ստիպել ժպտալ՝ նրան կօգնի... բոտոքսը:

Ժպտա և ընկերներ ձեռք կբերես: Խոժոռվի, և ձեռք կբերես միայն կնճիռներ: Ջորջ Էլիոտի (Մէրի-Էնն Էվանս Էլիոտ, անգլիացի գրող) այս արտահայտությունը, ոգևորեց գիտնականներին՝ դեպրեսսիայի դեմ պայքարի նոր միջոց գտնել՝ բոտոքսի ներարկումը: Բոտոքսը, դա տոքսին է, որը մկանային պարալիչ է առաջացնում, ենթադրեցին նրանք, և նա էլ հենց կօգնի դիմակայել դեմքի վրա "խոժոռ" արտահայտության առաջացմանը, որով էլ կթուլացնի դեպրեսսիայի արտահայտումը: Դեպրեսիայի վրա բոտոքսի ազդեցության պիլոտային հետազոտության արդյունքները տպագրվել են Dermatologic Surgery ամսագրի մայիսին լույս տեսած համարում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Մշակույթը գեներից ուժեղ է

16 Հունվարի 2013

Մարդու սոցիալական փորձը և համոզմունքները, ալտրուիզմի և պրո-սոցիալական վարքագծի ավելի հավանական բացատրություններ են հանդիսանում, քան գեները և ժառանգականությունը: Այսպիսին է Կալիֆորնիայի համալսարանից Անդրիան Վ. Բելլի և նրա գործընկերների կատարած հետազոտության հետևությունը:

Վատ ժառանգականությունը "ուղղելի՞ է":

Ալտրուիզմը արդեն վաղուց հանդիսանում է սոցիոլոգների հետաքրքրության առարկա: Ալտրուիստները՝ զինվորից մինչև դոնոր, առանձնանում են վարքագծի յուրահատուկ բարոյական բնորոշ գծերով: Նրանք ունակ են զոհաբերել իրենց հետաքրքրությունները, ուրիշների՝ նույնիսկ անծանոթների հետաքրքրությունների օգտին: Եվ ի՞նչն է ընկած՝ այսպես կոչված կիրթ վարքագծի հիմքում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սթրեսը եվ հիշողությունը

16 Հունվարի 2013

Օրեցօր սթրեսը ճնշում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Փաստորեն, խրոնիկական սթրեսը կարող է ազդել իմացական գործընթացների և էմոցիաների վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճ բայց ուժեղ ֆիզիկական սթրեսը կարող է լավացնել հիշողությունը և իմացական գործընթացը:

Ինչու՞ են պարապում քննությանը նախորդող գիշերը:

Բուֆֆալոյի համալսարանի հետազոտողները, որպես մոդել օգտագործելով կրծողներին հայտնաբերել են, որ սուր սթրեսը դրական է ազդում իմացական գործընթացների և հիշողության վրա: Դա կապված է սթրեսի հորմոնի՝ կորտիկոստերոնի (մարդու օրգանիզմում՝ կորտիզոլի), գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևի վրա ազդեցության հետ՝ որը պատասխանատու է ՝մոցիաների և ուսուցման համար: Պարզվում է, որ ուժեղ կարճատև սթրեսը ավելացնում է գլուտամատ նեյրոտրանսմիտտերի փոխանցումը և լավացնում աշխատանքային հիշողությունը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ինտուիցիան լուրջ բան է

16 Հունվարի 2013

Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց կամ բնակարան ընտրելու ժամանակ ինտերյերի իրերի նկատմամբ հանկարծակի համակրանք կամ հակակրանք: Լիդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք:

Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի կենտրոնից պրոֆեսսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լիդսի հետազոտողների խումբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունքն է, այս նույնը վերաբերվում է նաև ռեալ հոգեբանական ֆենոմենին, որը հետագա հետազոտման կարիք ունի, որպեսզի հնարավորություն ստեղծվի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты