ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Գիտնականները որոշել են, որ մարդու դեմքի արտահայտությունը ուղղակիորեն ազդում է նրա սրտի աշխատանքի հաճախության, մաշկի ջերմության և արյան ճնշման վրա: Դեմքի ժպիտը կարող է ոչ միայն զրուցակցի համակրանք առաջացնել, այլ նաև ձերբազատել դեպրեսսիայից: Իսկ եթե մարդը չի կարող իրեն ստիպել ժպտալ՝ նրան կօգնի... բոտոքսը:

Ժպտա և ընկերներ ձեռք կբերես: Խոժոռվի, և ձեռք կբերես միայն կնճիռներ: Ջորջ Էլիոտի (Մէրի-Էնն Էվանս Էլիոտ, անգլիացի գրող) այս արտահայտությունը, ոգևորեց գիտնականներին՝ դեպրեսսիայի դեմ պայքարի նոր միջոց գտնել՝ բոտոքսի ներարկումը: Բոտոքսը, դա տոքսին է, որը մկանային պարալիչ է առաջացնում, ենթադրեցին նրանք, և նա էլ հենց կօգնի դիմակայել դեմքի վրա "խոժոռ" արտահայտության առաջացմանը, որով էլ կթուլացնի դեպրեսսիայի արտահայտումը: Դեպրեսիայի վրա բոտոքսի ազդեցության պիլոտային հետազոտության արդյունքները տպագրվել են Dermatologic Surgery ամսագրի մայիսին լույս տեսած համարում:

Գիտնականները բոտոքս են ներարկել ճակատի միմիկական կնճիռների մեջ և բերանի շուրջը, որպեսզի "հարթեցնեն" և վերացնեն դեմքի խոժոռ արտահայտությունը: Հետազոտությանը մասնակցած 10 կանանցից 9 -ի մոտ, դեպրեսսիան թուլացել է: Չնայած նրան, որ հետագա լայնածավալ հետազոտություններ են անհրաժեշտ, պլացեբոյի էֆեկտը բացառելու համար՝ համաձայն Ամերիկյան Հոգեբուժական Ասսոցիացիայի տվյալների, դեպրեսսիայով տառապող 25% կանանց և 10% տղամարդկանց մոտ, կյանքի այս կամ այն պահին հույս է առաջացել:

Ամեն ինչ լավ է չքնաղ կոմսուհի:

Հետազոտության արդյունքները լիովին համաձայնում են հոգեբանների բացահայտած օրինաչափության հետ՝ ժպիտը բարձրացնում է տրամադրությունը: Այսպիսի հետաքրքիր հետազոտություն է կատարվել ամերիկացի հոգեբանների կողմից: Կամավորները, որոնց խնդրվել էր դեմքին ժպիտ պահել մուլտֆիլմի դիտման ժամանակ, համարել են այն ավելի ծիծաղելի, քան ստուգման խմբի անդամները, որոնք դիտել են այն դեմքի ոչինչ չարտահայտող արտահայտումով:

Կիսվիր քո ժպիտով...

Հիշեք հետևյալ արտահայտությունը՝ "Ծիծաղիր, և ամբողջ աշխարհը կծիծաղի քեզ հետ: Լաց եղիր, և կլացես միայնության մեջ": Այնպես որ գոնե փորձեք պատկերացնել, որ Ձեր կյանքում ամեն ինչ լավ է, և դեմքի վրա ժպիտ նկարել: "Խոժոռ տեսքը վանում է մարդկանց, դատապարտում դեպրեսսիայով հիվանդին՝ միայնության",- ասում է Ֆիլադելֆիայի Տէմպլ համալսարանի հոգեբան՝ Դենիս Սլոանը (Denise Sloan):

Սակայն այսպիսի մարդուն ասել "ժպտա" շատ ավելի հեշտ է քան իրականում ժպտալը: Օրինակ՝ մի կին, որը մասնակցում էր, բոտոքսը՝ որպես դեպրեսսիայի դեղամիջոց, պիլոտային հետազոտությանը, չկարողացավ կազդուրվել 20 տարվա ընթացքում: Նա հյուր չէր գնում, խուսափում էր մարդաշատ վայրերից, անց էր կացնում իր ամբողջ ժամանակը անկողնու մեջ: Ոչ հոգեթերապևտները, ոչ էլ հակադեպրեսանտները, չկարողացան նրան օգնել:

Էլ ինչ ասենք ժպտալ խորհուրդ տալու մասին: Հենց այսպիսի հիվանդների համար էլ, ովքեր տարիներով տառապում են դեպրեսսիայից՝ բոտոքսը կարող է իրական փրկիչ հանդիսանալ: Մնում է սպասենք նոր կլինիկական հետազոտությունների: