Հին ժամանակներում, երբ լապտերները դեռևս կրակով էին վառում, փողոցներով ամեն երեկո անցնում էին լապտերագործները և լուսավորում էին բոլոր փողոցները: Այդ ժամանակներում ապրում էր մի փոքրահասակ ծեր լապտերագործ: Ամեն երեկո նա անցնում էր մութ նրբանցքներով և քսելով լուցկին իր կոշիկի ներբանին վառում էր լապտերները: Նրանից հետո, ամեն մութ նրբանցք սովորականից ավելի լուսավոր էր դառնում:
Նա ընտանիք չուներ, մի լուռ, աննկատ մարդ էր, նրա կողքին ապրող մարդիկ նրա մասին ոչինչ չգիտեին՝ երեխաները ծաղրում էին նրան, իսկ մեծահասակները նրան ալարկոտ էին անվանում, որովհետև նա փողոց էր դուրս գալիս երեկոյան, երբ արդեն մութ էր, որպեսզի վառի լապտերները, այնուհետև նա զմայլվում էր գիշերային երկնքով: Ամեն անգամ, երբ նա լուցկին քսում էր կոշիկի ներբանին, որ վառի, նրա հասակը ավելի էր փոքրանում: Մի անգամ