Մի անգամ, մութ գիշերով, անմարդ ճանապարհի վրա երկու մարդ հանդիպեցին:
– Ես մի խանութ եմ փնտրում, որը կոչվում է "Լապտերների խանութ", այն պետք է որ մոտակայքում լինի, – ասաց նրանցից առաջինը:
– Ես հենց այս վայրերում էլ բնակվում եմ, և կարող եմ քեզ ճանապարհը ցույց տալ, – ասաց երկրորդը:
– Ես ինքս էլ կարող եմ գտնել այն՝ ինձ մանրակրկիտ տեղեկություններ են տրվել և ես այդ ամենը գրի եմ առել:
– Այդ դեպքում ինչու՞ ես հարցնում ինձ: