ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԴԻՆԱՄԻԿԱՆ ՔՆԻ ԴԵՊՐԻՎԱՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Տիպիկ դեպքերում, առաջին օրը նկատվում է վիճակի փոփոխության սովորական բնութագիր, օրվա ընթացքում՝ օրվա առաջին կեսին վիճակի վատացում և երկրորդ կեսին՝ լավացում, որը պահպանվում է անքուն գիշերվա առաջին ժամերին: Վիճակի լավացումը տեղի է ունենում հետզհետե, երբեմն հիվանդը դա չի գիտակցում և գիշերվա երկրորդ կեսին միայն նկատում է լավացումը և հիշում, որ դա սկսվել է մի քանի ժամ առաջ:

Անքուն գիշերվա ընթացքում կարող են առաջանալ «կրիտիկական շրջաններ»՝

...ուժեղ քնկոտության վիճակներ, որի դեմ պայքարելը շատ դժվար է: Այդպիսի շրջաններ սովորաբար լինում են երկու անգամ: Շրջանի սկսվելու ժամը կարող է փոփոխվել, բայց ավելի հաճախ նրանք սկսում են գիշերվա 1-2 և առավոտյան 4-6 ընկած ժամանակահատվածներում:

Շատ կարևոր է այդ ժամանակ զբաղվել ինչ-որ ակտիվ բանով, որպեսզի չքնել, այլապես դեպրիվացիայի էֆֆեկտը կկորի և մենք արդյունք չենք ունենա: Հաջորդ օրվա ընթացքում նույնպես կարող է առաջանալ քնկոտություն, բայց սովորաբար դա այդքան ուժգնության չի հասնում ինչպես «կրիտիկական շրջաններում»:

Մաքսիմալ լավացում սովորաբար ունենում ենք առավոտյան ժամը 9-12 –ը ընկած ժամանակահատվածում, այսինքն այն ժամանակահատվածում, որը դեպրեսիայի համար ամենածանրն է: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում դեպրեսիան հետզհետե վերադառնում է: Որոշ մարդկանց մոտ դա տեղի է ունենում կտրուկ, կարծես թե մի պահով՝ «կարծես անջատիչը միացրեցին», բայց ամեն դեպքում վիճակը ավելի վատ չի լինում քան սովորաբար այդ ժամերին: Քնի դեպրիվացիայի կողմնակի ազդեցություններից է այն, որ անքուն գիշերվանից հետո առաջանում է ցրվածություն, թուլություն, արգելակվածություն, դյուրագրգիռություն:

Քնի դեպրիվացիայից հետո մարդը քնում է, իսկ առավոտյան արթնանալով նորից նկատում դեպրեսիայի տիպիկ նշաններ, որոնք մի քիչ ավելի թույլ են, քան սովորաբար: Հաջորդ պրոցեդուրաները կատարելուց հետո, դեպրեսիան հետզհետե թուլանում է: Լավացման առաջին նշաններն են օրվա տատանումների ընդգծվածության աճը, լուսավոր ժամանակահատվածների երկարացումը, որից հետո թուլանում է թախծի և հիվանդագին ապրումների ինտենսիվությունը, լավանում է ախորժակը և քունը: Տագնապը ամենաուշն է անցնում իսկ ավելի երկար պահպանվում են մոտորիկայի խանգարումները:

Հետագայում վիճակը լրիվ նորմալանում է, առաջանում է լիարժեք կրիտիկա նախքին դեպրեսիվ վերապրումների նկատմամբ: Որոշ դեպքերում, որպես օրենք դա տեղի է ունենում դեպրեսիվ տագնապալի սինդրոմի ժամանակ, քնի դեպրիվացիայի ժամանակ կարող է տագնապը և անհանգստությունը աճել, ուժեղանալ անհուսության զգացումը: Առավոտյան, անքուն գիշերից հետո բոլորի վիճակն էլ լավանում է: Մի շատ փոքր տոկոս հիվանդների մոտ, դեպրիվացիայից հետո, երկրորդ օրը դեպրեսիան ուժեղանում է և լավացումը հետևում է մի քանի սեանսից հետո:

Մասնակի դեպրիվացիայի տարբերակ է հանդիսանում REM-դեպրիվացիան, որը անց է կացվում էլեկտրոէնցեֆալոգրաֆի և աչքի շարժումները ձայնագրող սարքի հսկողության տակ: Էլեկտրոէնցեֆալոգրաֆի վրա արագ քնին բնորոշ բնութագրիչները արձանագրելու դեպքում և աչքային շարժումներ առաջանալու դեպքում հիվանդին արթնացնում են, իսկ հետո նրան պառկեցնում են քնելու մինչև հերթական արագ քնի բնութագրիչների նկատվելը: Այս պրոցեդուրան կրկնում են ամբողջ գիշեր: Կապված տեխնիկական բարդությունների հետ՝ սարքավորումներ և աշխատակազմ, այս մեթոդը ավելի քիչ է օգտագործվում, մանավանդ, որ այս մեթոդի էֆֆեկտիվությունը բարձր չէ քնի տոտալ դեպրիվացիայի էֆֆեկտիվությունից: