Հոգեբանը կարող է անհրաժեշտ լինել կամայական մարդու, անկախ սեռից, տարիքից, ընտանեկան և սոցիալական վիճակից: Գոյություն ունեն հոգեբանին դիմելու երկու հիմնական սկզբունքներ:
Առաջին սկզբունքը՝ դա կյանքի ծանր իրավիճակների հետ կապված սուր վիճակներն են: Սովորաբար դրանք որոշակի ոչ անսովոր վիճակներն են, որոնց մարդը պատրաստ չի եղել, ինֆորմացիա չի ունեցել, թե ինչպես դրանց հակազդի, և երբ որ դրանք տեղի են ունեցել, չի կարողացել ինքնուրույն վերակառուցվել և շարունակել նորմալ ապրել:
Ավելի հաճախ այդ իրադարձությունները լինում են նեգատիվ՝ մահ, բաժանություն, բռնություն, անցանկալի հղիություն և այլն: Սակայն կարող են լինել նաև պոզիտիվ՝ երեխայի ծնունդ, նոր պաշտոն, մեկնում և այլն, ինչի ժամանակ մարդը ունենում է նույն անցանկալի արդյունքը: Այս դեպքերում, հոգեբանը օգնում է ավելի արդյունավետ, մինիմալ կորուստներով և արագ հաղթահարել կյանքի այդ դժվարությունները քան դա կանի մարդը առանց որևէ մի կողմնակի օգնության:
Երկրորդ սկզբունքը՝ դա այսպես կոչված խրոնիկական վիճակներն են: Սկզբունքայնորեն, սրանք նախքինում տեղ գտած սուր իրավիճակների հետևանքներն են: Կարծես թե ամեն ինչ արդեն անցել է և մենք համակերպվել ենք, սակայն ինչ-որ բան անընդհատ խանգարում է այժմյան կյանքին և ցավոտ հիշեցնում իր մասին: Իհարկե ժամանակը բուժում է, բայց ոչ միշտ արդյունավետ և որակով, և հաճախ շատ երկար: Կոտրված ձեռքը կկպչի նույնիսկ առանց բժշկի օգնության, սակայն ուղի՞ղ կկպչի և կաշխատի՞ արդյոք, կատարելով իր համար նախատեսած ամբողջ աշխատանքը:
Խրոնիկական վիճակների ժամանակ՝ դպրոցում, ուսուցչի կողմից հասցված վիրավորանքը, կարող է հետագայում դառնալ ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառ, իսկ բաժանությունը դառնալ հակադարձ սեռի հետ այժմյան փոխհարաբերությունների անհաջողության պատճառ: Իհարկե հաճախակի դա գիտակցվում է: Մարդը ուղղակի զգում է անբավարարվածություն կյանքում՝ հարաբերությունները փչանում են, աշխատանքը չի ստացվում և ընդհանրապես մշտական թախիծը և հոգնածությունը ուղեկցում են նրան կյանքում: Այսպիսի դեպքերում, հոգեբանը կարող է օգնել անցյալում թողնել խանգարող իրադարձությունները, ճշգրտել «ժամանակ - բժշկի բուժում» հետևանքները: Այսպիսի աշխատանքը ավելի երկարատև է, քանզի ցավագին վերապրումները մակերեսային չեն, այլ ծածկված են հարմարվողականության շերտերով:
Վերոնշվածից կարելի է հետևություն անել, որ հոգեբանը անհրաժեշտ է բոլորին և ամենուրեք, սակայն դա այդպես չէ: Իհարկե բոլորի կյանքում էլ լինում են դժվար շրջաններ, սակայն տարբեր մարդիկ վերապրում են այն ամենատարբեր ձևով: