Նույնիսկ մոտավոր ծանոթանալով հանճարեղ մարդկանց կյանքի նկարագրությանը, նկատելի է, որ նրանցից շատերը տանջվել են մի ընդհանուր հիվանդությունից, որը ժամանակակից հոգեբուժությունը դասակարգում է որպես մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ կամ ՄԴՊ: Այս հիվանդությունը իր մեջ պարունակում է երկու արտահայտված փուլ՝ մանյակալ և դեպրեսսիվ: Պետք է նկատել, որ այս հիվանդության ժամանակ մանյակալ փուլը լինում է նույնքան փլուզող մարդու համար ինչքան դեպրեսսիվը: Հաճախ մարդը, մանյակալ փուլում, տիրելով մեծ էներգիայով և ուժերով, ծախսում է դա անիմաստ և անպետք գործողությունների վրա, քանի որ ի վիճակի չէ լիովին վերահսկել սեփական գործողությունները:
Բայց հաճախ դեպրեսիային փոխարինում է ոչ թե մոլուցքը, այլ հիպոմոլուցքը: Այդ վիճակում մարդը ի վիճակի է պատասխան տալ իր արարքների համար և ի վիճակի է ավելի շատ բան անել, քան սովորական վիճակում: Այն մարդկանց մոտ, որոնք գտնվում են հիպոմոլուցքային շրջանում, էներգիան դուրս է գալիս ափերից, հոգեկան պրոցեսսները արագանում են, միտքը դառնում է հստակ և պարզ: Հանճարեղ մարդիկ այս վիճակում կարողանում են ուղղել իրենց ուժերը պետքական ուղղությամբ, որի շնորհիվ էլ ծնվում են հանճարեղ գործեր, որպիսին չի կարող ստեղծել հասարակ մարդը, որը զրկված է նմանատիպ վերելքներից: Բայց ավաղ, ամեն ինչի համար պետք է վճարել և սովորաբար մոլուցքի կամ հիպոմոլուցքի փուլին փոխարինում է նույնքան վառ արտահայտված դեպրեսիայի փուլը: Էներգիայի բացակայություն, արգելակում, կյանքի իմաստի կորուստ, ինքնասպանության մասին մտքեր՝ ահա հանճարի համար վճարվող վճարը:
Մանյակալ-դեպրեսիվ պսիխոզի նմանատիպ վիճակներ են նկատվել՝ Մ.Լյութերի, Տ.Տասսոյի, Ջ. Սվիֆտի, Կ.Լիննեի, Ու.Պիտտ մեծի, Ռ.Կլայվի, Վ.Կոուպերի, Գ.Լ.Բլյուխերի, Վ.Ալֆերիի, Ի.Վ.Գյոթեի, Ա.Սեն-Սիմոնայի, Ս.Կոլրիջի, Օ.Կոնտի, Ֆ.Գրիլցպարցերի, Ա.Շոպենհաուերի, լորդ Կեստլրի, Ա.Ս. Պուշկինի, Ժ.դե Ներվալի, Ն.Գոգոլի, Ռ.Շումանի, Չ.Դիկկենսի, Ռ.Մեյերի, Ա.Ռեսկինի, Կ.Ֆ.Մեյերի, Գ.Ի. Ուսպենսկու, Ն.Վ.Ուսպենսկու, Դ.Ի.Պիսարևի, Լ.Բոցմանի, Վ.Վան-Գոգի, Է.Բերինգի, Վ.Գարշինի, Զ. Ֆրոյդի, Թ.Ռուզվելտի, Ռ.Գիչելի, Գ.Վոլֆի, Լ.Դրուդեի, Պ.Էռնֆեստի, Ու.Չերչիլի, Վ.Վուլֆի, Ջ.Պատտոնի, Է.Հեմինգուեյի և շատ ու շատ ուրիշ հանճարեղ մարդկանց մոտ, որոնց մանյակալ և հիպոմանյակալ փուլում կատարված աշխատանքները առ այսոր դյութում և զարմացնում են մեզ իրենց հանճարեղությամբ: