ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՎԻՆԴԻԳՈԻ ՊՍԻԽՈԶ

Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով:

Նրանց մարմինը կիսաթափանցիկ է, կազմված է սառույցից, կամ էլ գազանային, ծածկված խիտ մազածածկույթով: Չնայած չափազանց նիհարությանը, Վենդիգոն աչքի է ընկնում անհագությամբ: Իր զոհերին նա գրավում է սուլոցով, ինչը հիշեցնում է քամու սվսվոց:

Հենց իրենք՝ հնդկացիները, խոսելով Վենդիգոյի առաջացման մասին, խոստովանում են, որ գոյություն ունեն այս առասպելի առաջացման մի քանի տարբերակներ՝

  1. Դրանցից առաջինը, ոչ մի կերպ կապված չէ մարդակերության հետ, դա ավելի շատ ինքնազոհաբերության մասին է: Երբ հարազատ ցեղին հետապնդում են թշնամիները և նրանց մահացու վտանգ է սպառնում, այդ ցեղի ամենալավ ռազմիկը, ինքնակամ համաձայնում է մի սրսափելի զոհաբերության՝ նա անտառի ոգիներին է տալիս իր հոգին: Փոխակերպվելով ահարկու հրեշի, նա օգնում է իր ցեղին հաղթանակ տանել, իսկ հետո, երբ վտանգը անցնում է, ռազմիկ-հրեշը, չի կարողանում նորից վերափոխակերպվել և մարդ դառնալ: Նրա զոհաբերությունը ընդունվում է, և նա ընդմիշտ հեռանում է անտառ, որտեղ էլ վերջնականորեն վեր է ածվում Վենդիգոյի, իսկ հարազատ ցեղը սկսում է որսը նրա վրա, քանզի Վենդիգոն - մահացու վտանգ է մարդկանց համար:
  2. Ասում են, որ Վենդիգո է դառնում այն շամանը, ով չափից ավելի է տարվում սև մոգությամբ: Եվ չնայած որ պնդում են, որ շամանները կարող են Վենդիգո դառնալ միևնույն ժամանակ մարդակեր չդառնալով՝ այդ մասին ոչ մի հաստատուն ինֆորմացիա չկա:
  3. Ահա ևս մի տարբերակ, ոչ ավելի վատը քան նախկինները՝ սովորական մարդը նույնպես կարող է Վենդիգո դառնալ - իր բարի կամքով: Սկսել պետք է սովից: Ինչքա՞ն կարող եք դիմանալ առանց ուտելու՝ օր, երկու: Մեկ շաբա՞թ: Երբ սովը անտանելի է դառնում, ժամանակն է անտառ գնալու: Վենդիգոն ինքը կգտնի Ձեզ, նույնիսկ չկասկածեք: Ամենայն հավանականության նա կօգտագործի «կամավորին» որպես ուտելիքի ձմեռային պահուստ, բայց կարող է և, ինչու ոչ, Ձեզանից Վենդիգո սարքել: Մարդկային մսով կշտանալուց հետո, «կամավորի» մարմինը հետզհետե կսկսի ծածկվել մազածածկույթով, ճանկեր կաճեն, աչքերը կսկսեն տեսնել մթության մեջ, իսկ ամենացանկալի կերակուրը կդառնա հում մարդու միսը:
  4. Եվ վերջապես, վերջինը, ամենահավանական տեսությունը - կաննիբալիզմը: Հյուսիսում ձմեռները դաժան են: Հյուսիս ամերիկյան հնդական ցեղերը, հաճախ ամիսներով կտրված են եղել ամբողջ աշխարհից: Եվ երբ ուտելիքը վերջացել է, իսկ մինչև գարուն դեռ բավական ժամանակ է եղել, մի հասարակ հարց է կանգնել՝ ինչպես գոյատևել: Դեպքեր են եղել, երբ մարդը կերել է իր ընտանիքի անդամներին, կամ հարևանին, բայց դրա դիմաց սարսափելի վճար է տվել՝ հետզհետե այդ մարդակերը վեր է ածվել Վենդիգոյի:

Սակայն ոչ միայն հնդկացիներն են փոխակերպվել Վենդիգոյի: Որսորդները, ոսկի որոնողները, ճանապարհորդները, ներգաղթածները, լավ ճակատագիր փնտրողները, թափառաշրջիկները, այն բոլոր մարդիք, ովքեր լցվեցին այն ժամանակ հյուսիս ամերիկյան մայրցամաք - նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան կատաղի, անխնա և սոված է լինում այնտեղի ձմեռը: Եղել են դեպքեր, որ ոսկի որոնողների խումբը, սովամահ լինելուց փրկվելու համար, սպանել և կերել է իր ընկերներից մեկին, արդարանալով, որ գոյատևում է ուժեղը: Եվ վաղ թե ուշ նրանք բոլորը դատապարտված են եղել փոխակերպվելու հրեշի և սովից տանջվելու, հագեցնել ինչը, հնարավոր է եղել արդեն միմիայն մարդու մսով:

Ինչ որ ա է, հնդկացիները մինչև հիմա էլ հավատում են Վենդիգոյի գոյությանը և համարում նրան ամենավտանգավոր արարածը:

Վենդիգոյի առասպելի մասին առաջին պատմությունները փոխանցել են հետազոտողները և միսսիոներները, և դրանք պատկանում են տասնյոթերորդ դարին: Նրանք նկարագրում էին Վենդիգոյին, ավելի շուտ մարդագայլի, սատանայի կամ մարդակերի:

Որոշ մոլորությունների հակառակ, Վենդիգոն, Ձնե մարդուն նման չէ: Նա սովորական մարդուց ավելի բարձրահասակ է, ունի շատ նիհար մարդու կառուցվածք: Երբեմն Վենդիգոն պատված է լինում թափվող սպիտակ մորթով, մյուսները նկարագրում են նրան՝ բոլորովին անմազ: Սովորաբար, նրանք ուղղակի հետապնդում են իրենց զոհին, բայց երբեմն ուրիշ ձևի են մոտենում՝ վկաները պնդում են, որ Վենդիգոն՝ որսից հաճույք է ստանում: Անտառում հայտնված միայնակ ճանապարհորդը, սկսում է տարօրինակ ձայներ լսել: Նա հետ է նայում, որ պարզի այդ ձայների աղբյուրը, բայց ոչինչ չի տեսնում բացի ինչ-որ շատ արագ շարժվող բանի առկայծումից, այնքան արագ, որ մարդկային աչքը ի վիճակի չէ նկատել: Մի որոշ ժամանակ անց, այդ առկայծումը վերանում է, և Վենդիգոն, հնարավոր է կամաց կոռնա, որովհետև նրան դուր է գալիս ակտիվ որսը: Եվ երբ ճանապարհորդը սկսում է վախեցած փախչել՝ Վենդիգոն անցնում է հարձակման: Նա հզոր է և ուժեղ:

Նա կարիք չունի դարանակալելու իր զոհին: Նա ցանկացած մարդուց արագ է և ուժեղ:

Համարվում է, որ ոչ մի զենքով հնարավոր չէ նրան սպանել: Այս գազանին հնարավոր է սպանել միայն կրակով:

Հնարավոր է, որ տեղացի բնակիչների մոտ Վենդիգոյի պատկերը ձևավորվել է՝ մարդկանց անբացատրելի անհետացումների պատճառով: Այս արարածի անտրոպոմորֆությունը կարելի է բացատրել նրանով, որ նրան երբեք, ոչ-ոք չի տեսել կամ մարդակերության իրական դեպքերի փաստերով:

Երբ հյուսիսամերիկյան մայրցամաքը սկսեցին բնակեցնել եկվորները, նրանցից շատերը, Վենդիգոյի մասին լեգենդին շատ լուրջ վերաբերվեցին: Եվ ինչպե՞ս վարվեին՝ Սկզբից սկսեցին կորել որսի գնացած մարդիկ, ու հետո էլ պատմում էին, թե մի քանի անգամ տեսել են հենց իրեն՝ անտառի մարդակերին, որն երևացել է Հյուսիսային Մինեսոտայի (Վենդիգոյին պարբերաբար տեսել են այնտեղ՝ սկսած 1800 թվականից, մինչև 1920 թվականը) Ռոսեսու (Rosesu) քաղաքի շրջակայքում:

Տեղաբնակների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր նվիրեցին իրենց ամբողջ կյանքը՝ այս հրեշներին որսալուն, դառնալով Վենդիգոյի արհեստավարժ որսորդներ:

Նրանցից ամենահայտնին Ջեկ Ֆիլդերն էր, ով պնդում էր, որ իր կյանքի ընթացքում սպանել է ամենաքիչը 14 Վենդիգո: Վերջինին նա ոչնչացրել էր, արդեն 87 տարեկան հասակում: Այս որսում նրան օգնել էր իր որդին:

1907 թվականի հոկտեմբերին, Ֆիդլերը և նրա որդի Ջոզեֆը դատապարտվեցին, մեղադրվելով մի հնդկացի-կնոջ սպանության մեջ:

Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր ճանաչեցին այդ հանցագործության մեջ, բայց որպես իրենց արդարացում հայտարարեցին, որ այդ կինը վարակված էր «Վենդիգոյի պսիխոզով» և միայն հաշված ժամեր էին բաժանում նրան լիարժեքորեն հրեշի փոխակերպվելուց, ու որ նրան պետք էր ոչնչացնել, քանի դեռ նա չէր սկսել սպանել և ուտել ուրիշ մարդկանց:

Ասում են, որ Մինեսոտայում, առ այսօր Վենդիգոներ են ապրում:

Կաննիբալիզմը՝ ալգոնկինների մոտ, ում շատ դժվար է սնունդ հայթայթել, հատկապես երկար ու ձիգ ձմռան ամիսներին՝ ամենամեծ տաբուն է: Այնպես է ստացվել, որ սովը նրանց համար մշտական վտանգ է ներկայացնում: Այս ենթադրությունը հիմնվում է Վենդիգոյի մարմնի ֆիզիկական դեֆորմացիայի վրա, ինչը հիշեցնում է ցրտահարված և սովից տանջված մարդու մարմին: Վենդիգոն՝ առասպել է, հիմնված ձմեռվա պրոբլեմների և կաննիբալիզմի տաբուի անձնավորման վրա: Գիտակցական և անգիտակցական կաննիբալական պոռթկումները կարելի է սանձահարել միայն կարգապահության միջոցով, ինչի հիմնադիրն էլ Վենդիգոյի մասին առասպելն է:

Այս հնդկացիների մոտ, «Վենդիգոյի պսիխոզը» արտահայտվում է այն համոզմունքի մեջ, որ ինչ-որ մեկը բռնկել է անտառի հրեշի ոգու մոլագարությամբ: Մոլագարության պատճառը համարվում է՝ ընտանիքի համար ուտելիք հայթայթելու անկարողությունը - դա ցեղի անդամների համար և լուրջ անհաջողություն է, և սխալ, որն ունի հասարակական նշանակություն: Ինչպես և հենց իրենք՝ Վենդիգոները, այս հիվանդությունով հիվանդ հոգեկաննները, մարդկային միս ուտելու ուժեղ և կպչուն ցանկություն են ունենում: Սովորաբար նրանք, իրենց կաննիբալային ցանկությունները բավարարում են հարձակվելով հենց իրենց ընտանիքի անդամների վրա: Նրանք լիովին ունակ են սպանելու և ուտելու իրենց մտերիմներից մեկին, եթե նրանց չկանգնեցնես: Նրանք հավատում են, որ իրենց գործողությունների վրա հսկողությունը կորցնում են, և այդ մոլագարությունից ազատվելու միակ ճանապարհը իրենց համար՝ մահն է: Մարտոն Թեյչերի խոսքերով, ով աշխատություն է գրել «Վենդիգոյի պսիխոզի» հոգեբանական մարդաբանության մասին, հիվանդները հաճախ խնդրում են սպանել իրենց և չեն դիմակայում սեփական մահվանը:

Այս մոլագարությունից ձերբազատվելու համար, այս ժողովուրդները մշակել են ծիսական պար, որը կազմակերպվում էր Ասսիբոյնների, Կրիների ու Օջիբվեների մոտ՝ սովի ժամանակ, որպեսզի ամրացվի Վենդիգոյի տաբուն: Այս ծիսակատարություն-պարը, Օջիբվեները անվանում են Վինդիգոկաանզհիմոուին (wiindigookaanzhimowin). Հիմա այդ պարը կազմում է «Պար արևին» ծիսակատարության մի մասը: Այս պարը պարում են դիմակներով, ռիթմիկ շարժումներով՝ թմբուկների ռիթմի տակ: Վերջին հայտնի նման ծիսակատարությունը կայացել է ԱՄՆ-ի, Մինեսոտա նահանգի, Կասս գետի վրա եղած Լիչ Լեյք լճի վրա գոյություն ունեցցող Սթար Իսլենդ կղզու վրա՝ հնդկացիների հյուսիսային ամրագրման վայրում:

Ուշադրություն դարձրեք խնդրեմ մի փոքրիկ նրբերանգի վրա՝ երբ խոսում ենք հոգեկան հիվանդության մասին, ապա ավելի ճիշտ է օգտագործել «վԻնդիգո» կամ «ուԻնդիգո» տերմինը: Իսկ եթե խոսքը գնում է իրական հրեշի մասին (խնդրում եմ վատ չզգալ այս բառակապակցության համար), ապա ավելի ճիշտ է ասել «վԵնդիգո»: Ընդհանրապես, այս հրեշը ավելի քան բավարար անուններ ունի: Ահա թե ինչ է առաջարկում մեզ Մոնստրոպեդիան՝ Wendigo, Windigo, Wiindigoo, Witiko, Weedigo, Weeghtako, Weeghteko, Weendigo, Wee-Tee-Go, Weetigo, Wehndigo, Wehtigo, Wendago, Wenigo, Wentigo, Wentiko, Wetigo, Whit-Te-Co, Whittico, Wiendigo, Wihtigo, Wiitiko, Windago, Windiga, Windagoe, Windagoo, Windego, Wi’ndigo, Windikouk, Wintego, Wintigo, Wi’ntsigo, Wintsigo, Wi’tigo, Wittako, Wittikka, Wihtikow, Atcen, Atschen, Cheno, Djenu, Ithaqua, Kokodje, Kokotsche, Outiko, and Vindiko. Այս անունները մոտավոր թարգմանությամբ նշանակում են «չար ոգի, որն խժռում է մարդկանց»:

Վինդիգոն՝ կանադական հնդկացիների հոգեկան հիվանդություն է - կաննիբալիզմի ձգտման և մարդկային մսի կարիքի հանկարծակի հակում: Այս հիվանդության մանրակրկիտ նկարագրությունները տրվել են դեռևս 18-րդ դարում: Ժամանակակից հետազոտությունները անց են կացվել Ջ.Մ.Կուպերի (Cooper) կողմից՝ 1933 թվականին: Ուինդիգո բառը (բառացիորեն «կաննիբալ»), Հուդզոնի ծոցում ապրող չիպպեվա և օտտավա ցեղերի հնդկացիների մոտ հիշատակվում էր որպես կաննիբալների առասպելական կլան: Ժամանակի ընթացքում, ալգոնկին հնդկացիների առասպելներում, «ուինդիգոն» սկսեց կիրառվել չար ոգիների ցեղը կամ ստանային նշելու ժամանակ: