Ինձ մեջ չմնաց ոչ ծիծաղ, և ոչ խիղճ,
Երկնքիս կտորն արևայուղի հետ չորացավ:
Երբ երկինքը այնպես կապույտ էր ինչպես կապույտ օվկիանոսը, երբ առավոտը լցնում էր խիտ մոխիրով մարգագետինները և ձորակները, երբ արևը կայծկլտում էր իմ սիրելիի աչքերի պես, ՆԱ մտավ իմ հոգու տունը: Առանց թակոցի կամ զգուշացման:
ՆԱ երբեք չի զգուշացնում, ուղղակի ներսումս առաջացավ օտար ինչ-որ բանի զգացողություն: Դա հազիվ նկատելի էր, բայց շատ ու շատ ծանր:
Եվ թվում է՝ ինչ-որ բան այնպես չէ,
Եվ սիրտս ճյուղից՝ ճյուղ է թռչում,
Խփվելով բացահայտ ռիթմից դուրս,
Կրծքավանդակիս պատերում:
Դա ՆԱ էր, որ կամաց-կամաց կբերի մեծ դժբախտություն: Ինչպե՞ս դու ինձ գտար ՔԱԾ: Ինչպե՞ս կարողացար գտնել ինձ կյանքի գույնզգույն ոլորապտույտում: Ինչպե՞ս ես...
Դու իմ խաչն ես: դու իմ ճակատագիրն ես: Դու իմ անեծքն ես: Դու իմ աշխարհի վերջն ես: Դու միշտ անկոչ հյուր ես: Դու սև քած ես դեպրեսիա: