ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՄՈԿ

Ամոկ (մալայերեն meng-âmok - ընկնել կույր զայրույթի մեջ և սպանել) — հոգեկան վիճակ է, որը հոգեբուժության մեջ հաճախ սահմանվում է, որպես էթնոսպեցիֆիկ ֆենոմեն, բնորոշ միայն Լաոսի, Ֆիլիպինների, Պոլինեզիայի, Պապուա - Նոր Գվինեայի և նավախո ու պուերտոռիկացի տղամարդկանց: Ամոկը բնութագրվում է կտրուկ շարժողական գրգռումով (որպես օրենք դա վազքն է) և առանց պատճառի մարդկանց վրա հարձակվելու ագրեսիվ վարքագծով:

Գերմաներենում «ամոկ» բառը ստացել է լայն կիրառում և նշանակություն և նշանակում է...

...կատաղի, կույր, չմոտիվացված ագրեսիա մարդկային զոհերով և առանց դրա, որևէ էթնիկ կամ աշխարհագրական շրջանակից դուրս:

Համաձայն Ամերիկյան Հոգեբուժական Ասոցիացիայի (ԱՀԱ) սահմանման, ամոկի տակ հասկանում են «դրդապատճառ չունեցող վարքագծի էպիզոդ, որն լի է սպանությունների, մարմնական վնասվածքների և կործանումների սպառնալիքով: Դրան հաջորդում է ամնեզիան և/կամ սպառվածության զգացումը: Հաճախ զուգակցվում է նաև ինքնակործանման վարքագծով՝ ինքն իրեն վնաս հասցնելով, մինչև ինքնասպանությունը»:

Ըստ DSM-IV-ի դասակարգման, ամոկը դասվում է իմպուլսների խանգարման դասին և մշակույթային կախվածության համախտանիշների բառարանում բնութագրվում է, որպես «ծանր մտորումներով, գիտակցության մթագնածության վիճակով բնութագրվող էպիզոդ, որն ծնում է առարկաների և մարդկանց նկատմամբ ուղղված բռնության, ագրեսիայի և վտանգավոր վարքագծի նոպաներ»: ICD-10 դասակարգման մեջ, ընդհակառակը՝ այս հասկացությունը չի ներառվում:

Ռուսական հոգեբուժության մեջ, այս հոգեկան հիվանդությանը նայում են որպես գիտակցության մթագնման վիճակի մի տարբերակ: Նա արտահայտվում է գիտակցության խանգարման նոպաների ձևով, որոնք ի հայտ են գալիս հանկարծակի կամ տրամադրության անկումի մի ինչ-որ շրջանից հետո: Հիվանդը սկսում է դես ու դեն ընկնել, անիմաստ կործանելով և ոչնչացնելով իրեն շրջապատող ամեն ինչ: Նոպան վերջանալուց հետո եղածի մասին մնում են աղոտ հիշողություններ կամ էլ այդ հիշողությունները իսպառ բացակայում են: Ամոկը, որպես կույր ագրեսիվ գրգռման առանց շարժառիթի նոպա, շատ նման է էպիլեպտիկականին: Ամոկ տերմինը օգտագործվում է որպես անվերահսկելի կատաղության նոպայի հոմանիշ:

Նոպայի հոգեբանական պատկերում, ամոկը առանձնանում է վարքագծի հետադիմությամբ: Այստեղ առաջին պլան են դուրս գալիս ինֆանտիլ ագրեսիվ հակազդումները, որոնք արտահայտվում են ավտոմատիզմի տեսքով:

Ամոկ հասկացությունը, արևմտյան մշակույթ է մտել XVII—XIX դարերում: Դա տեղի է ունեցել ի շնորհիվ եվրոպական ճանապարհորդների՝ օրինակ կապիտան Կուկի: Հետագայում այդ հիվանդությունը կապել են մալայա-ինդոնեզիական մշակույթի հետ:

Դեռևս XX դարի սկզբներին համարվում էր, որ ամոկի նոպաները տեղի են ունենում միայն թմրանյութերի լիարժեք ազդեցության վիճակում: Մեյերի բառարանում ասված է՝ «Ամոկ (յավայերենից amoak — սպանել) — որոշ մալայական ցեղերի, օրինակ Յավա կղզու վրա ապրող, բարբարոսական սովորույթ, որը իրականացվում է մինչև կատաղության աստիճանը օփիումի ընդունումից հետո: Հարբածները, զինված մալայական դաշույնով, դուրս են պրծնում փողոցները և սպանում ու վիրավորում ամեն հանդիպած մարդու, այնքան, մինչև ինքները չեն սպանվում կամ ձերբակալվում»:

Այս համախտանիշի առաջացման պատճառները բավարար հայտնի չեն՝ նշվում է, որ դա կարող է պայմանավորված լինել էպիլեպսիայով, արևահարությամբ կամ սուգեստիվ ազդեցություններով, սակայն այս արտահայտման մեջ գլխավոր դերում էթնոմշակույթային յուրահատկություններն են, որոնք խթանում են վախի վերապրումների առաջացմանը:

Որպես ամոկի գլխավոր պատճառ, նշվում է անհանդուրժելի ամոթի զգացումը, որը կապված է լինում զուգընկերոջ դավաճանության հետ: Այդ ժամանակ, մարդը զգում է իր սեռական անկարողությունը և վախենում է շրջապատի ծիծաղի առարկա դառնալ: Այս զգացմունքը փոխակերպվում է շրջապատի նկատմամբ ատելության՝ արտահայտվում է ագրեսիվ վարքագծի կոմպենսատոր մեխանիզմը: Ագրեսիայի կուտակումը բերում է նրա պայթունային արտահայտմանը, որը կարող է կապված լինել մեծ քանակի մարդկանց վնաս պատճառելու հետ: