Էնուրեզ (հին հունարեն ἐνούρησις)՝ հիվանդություն, որը բնութագրվում է մարդու մոտ անմիզապահությամբ: Հիմնականում դա տարածված է երեխաների շրջանում (94.5% բոլոր դեպքերից), պատանիների մոտ (4.5% դեպքերից), և փոքրաթիվ քանակով չափահասների մոտ (մոտ 1% դեպքերից): Էնուրեզը հիմնականում արտահայտվում է քնի ժամանակ (ավելի քան ¾ դեպքերում), ավելի քիչ՝ արտահայտվում է արթմնի վիճակում: Հիվանդության բոլոր դեպքերի համար մեկ ընդհանուր պատճառ չկա: Էնուրեզը հիշատակվել է Ավիցեննայի կողմից «Բժշկական գիտության կանոն» գրքում,
...և արդեն այն ժամանակ Ավիցեննան նշում էր, որ անմիզապահությունը հաճախ տեղի է ունենում խորը քնի ժամանակ, սակայն այս աղբյուրում չկա էնուրեզի տարածվածության մասին ճշգրիտ տվյալներ: Գոյություն ունեցող տվյալներով, 5 տարեկան երեխաների մոտ էնուրեզը հանդիպում է 5-10% դեպքերում, 10 տարեկանների մոտ՝ 3-5%, իսկ 15 և ավելի բարձր տարիքի երեխաների և չափահասների (էնուրեզ մեծահասակների և պատանիների մոտ) մոտ՝ 1%:
ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Էնուրեզի տարածվածությունը, ըստ DSM-5 տվյալների, կազմում է 5-10% 5 տարեկան երեխաների շրջանում, 3%-5% 10 տարեկանների շրջանում, իսկ 15 տարեկանից բարձր երեխաների ու չափահասների մոտ՝ մոտ 1%։ Էնուրեզի մասին ճշգրիտ բժշկական վիճակագրությունը վարվում է համեմատաբար վերջերս։ Էնուրեզը նպաստում է ընտանիքում հակասությունների ստեղծմանը։ 61% ծնողներ համարում են, որ գիշերային անմիզապահությունը լուրջ խնդիր է։ Առաջին անգամ բժիշկի մոտ այցելությունից առաջ ծնողները սահմանափակում են երեխային հեղուկ օգտագործելու մեջ, նրան նստեցնում են գիշերանոթ քնելուց առաջ, այս դեպքերում երեխան արտանետում է փոքրիկ քանակի մեզ։
ԷԹԻՈԼՈԳԻԱ
Բազմաթիվ հետազոտողներ կարևոր դեր են հատկացնում վեգետատիվ խանգարումներին՝ էնուրեզի էտիոլոգիայի մեջ: Ա. Մ. Վեյնի կարծիքով, էնուրեզը վերաբերում է վեգետատիվ պարասոմնիաներին: Էնուրեզի զարգացման մեջ որոշակի դեր է խաղում նաև նևրոզը: Հավատացվում է, որ հոգեբանական վնասակար իրավիճակն առաջացնում է ուղեղի կեղևի նորմալ գործունեության խանգարում: Այս խանգարումը հաճախ չի արտահայտվում ուժեղ կերպով, ուստի նման հիվանդների մոտ հաճախ տեղի է ունենում «չոր» ու «թաց» գիշերների հերթափոխ: Շատ հեղինակներ նշում են հիվանդության ժառանգական ծագումը: Այսպես, Ս. Պ. Պետրովսկին կարծում է, որ սա «ռեցեսիվ մոնոհիբրիդային ժառանգական հիվանդություն» է, որի հիմքում ընկած են միզապարկի նյարդային իներվացիայի զարգացման անոմալիաները: Էնուրեզի առաջացմանը նպաստող կարևոր գործոններից մեկը, որոշ հետազոտողների կարծիքով, կենսաբանական ակտիվ նյութերի սեկրեցիային դիսֆունկցիան է, որոնք ազդում են միզապարկի վրա (սերոտոնին, հիստամին, պրոստոգլուցին, և ամենակարևորը՝ վազոպրեսին): Նաև բացառված չէ ողնաշարի S և L հատվածների փոքր փոփոխությունները՝ որպես ծննդաբերական վնասի հետևանք:
ԷՆՈՒՐԵԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
Ժամանակակից բժշկական գրականության ամփոփումը ցույց է տվել, որ բժիշկները համակարծիք են այն հարցում, որ երեխան մեղավոր չէ գիշերային էնուրեզի համար: Քանի որ բազմաթիվ բժշկական հետազոտություններ գիշերային էնուրեզի վերաբերյալ նշում են, որ հոգեբանական գործոնները շատ ավելի կարևոր են դրա առաջացման մեջ, քան երեխայի ֆիզիոլոգիական խնդիրները: «Հաճախ երեխաների և նրանց ընտանիքի անդամների արձագանքը էնուրեզին հանդիսանում է այս խնդրի առաջացման որոշիչ հանգամանքը»: Իհարկե, թթվածնի պակասի նկատմամբ ամենազգայուն օրգանը ուղեղն է։ Այդ պատճառով էլ էնուրեզի առաջացման ռիսկը առավել բարձր է նրանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են վնասվածք գլխուղեղում, նույնիսկ եթե այն ոչ ուժեղ է եղել, բայց միևնույն ժամանակ կապված է եղել հղիության և ծննդաբերության ընթացքում ունեցած բարդությունների հետ: Այդպիսի բարդություններ կարող են լինել հղիության տոքսիկոզները (այժմ դրանք կոչում են գեստոզներ), ծննդաբերության ժամանակ օքսիգենի պակասը (հիպոքսիա), օրինակ՝ փաթաթված պորտալարը, կեսարյան հատումը և այլն: Այլ պատճառներից են ցիստիտը, միզուղիների ինֆեկցիաները, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման հապաղումը, հիպոռեֆլեքսորությունը, էպիլեպսիան, շիզոֆրենիան և այլն: Էնուրեզի զարգացման պատճառն անհայտ է։ Այս հարցի շուրջ մասնագետները ներկայացնում են տարբեր տեսություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի մի շարք անուղղակի ապացույցներ և սովորաբար դրանք հաշվի են առնվում բուժման ընթացքում: Արդեն նշված տեսությունները քննարկենք ավելի մանրամասն.
- Զարգացման խանգարումներ: Հավատացվում է, որ անմիզապահության արտազատումը կապված է մարդու նյարդային համակարգի զարգացման դանդաղեցման հետ: Այդ խանգարումներն ունեն ինչպես օրգանական, այնպես էլ հոգեբանական բնույթ: Առաջին դեպքում խոսքը վերաբերում է ուղեղի, ողնուղեղի կամ պերիֆերիկ նյարդերի որոշ կառուցվածքների անմիջական վնասմանը (օրինակ՝ ինֆեկցիայի պատճառով): Հոգեբանական գործոններ կարող են լինել էմոցիոնալ ցնցումները, վնասակար փորձառությունը և այլ բաներ:
- Ժառանգականություն: Որոշ դիտարկումների համաձայն՝ հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է, եթե երեխայի ծնողները նույնպես ունեցել էին այս հիվանդությունից: Այս խնդրի դելիկատության պատճառով բավականին դժվար է բացահայտել նման օրինաչափությունը:
- Հորմոնալ տեսություն: Գիշերային էնուրեզի հնարավոր պատճառը կարող է լինել վազոպրեսինի սեկրեցիայի խանգարում: Այս հորմոնը պահպանում է հեղուկը օրգանիզմում, իսկ նրա արտադրությունը բարձրանում է գիշերային ժամերին: Այս պատճառով առողջ մարդուն քնի ընթացքում հազվադեպ են անհանգստացնում մեզի արտազատման պահանջները: Եթե երեխան տառապում է հորմոնի իջեցված արտադրությամբ գիշերային ժամերին, ապա դա նպաստում է էնուրեզի զարգացմանը: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նման հորմոնալ անհավասարակշռությունը դիտվում է որոշ պաթոլոգիաների դեպքում, օրինակ՝ շաքարախտը:
- Սթրեսներ: Դիտարկումների համաձայն՝ շատ երեխաներ, ովքեր տառապում են անմիզապահությամբ, ունեն սթրեսային և այլ հոգեբանական գործոններ ազդեցություն: Օրինակ՝ բացատրություն չունեցող վախեր, ինքնագնահատականի իջեցում և այլ բաներ: Այս դեպքում, երբ էնուրեզի խնդիրը լուծվում է, հաճախ բարելավվում է նաև հիվանդի հոգեկան վիճակը: Հետևաբար, հնարավոր է, որ անմիզապահությունը նույնպես դարձել է մարդու հոգեկան վիճակի անկայունության գործոն:
Առօրյայում նշված տեսությունները հիմնականում վերաբերում են երեխաներին։ Ինչ վերաբերում է չափահասների մոտ էնուրեզին, ապա այստեղ անբարենպաստ գործոններ են հանդիսանում հետևյալ խանգարումները և հանգամանքները՝
- Նյարդային համակարգի պաթոլոգիաներ, օրինակ՝ ինսուլտ, ողնուղեղի վնասվածքներ, նեյրոգեն միզապարկ և այլն:
- Միզարձակման համակարգի հիվանդություններ, որոնցից են՝ երիկամների անբավարարություն, պրոստատայի պաթոլոգիաներ, կոնքի մկանների տոնուսի իջեցում, միզուղիների հաճախակի ինֆեկցիաներ և այլ հիվանդություններ:
- Հղիությունը, քանի որ այս վիճակում միզապարկի վրա ուժեղ ճնշում է գործադրվում մոր արգանդի կողմից (մանավանդ եթե պտուղը մեծ է կամ ակտիվ շարժվում է):
Այս խնդիրը կարող է նաև առաջանալ որոշ դեղամիջոցների ընդունման արդյունքում, օրինակ՝ հակաբեղմնավորիչ միջոցների։
Ինքնագնահատական
Ինքնագնահատականի ցածր մակարդակի ազդեցության հարցը երեխայի մոտ էնուրեզի դրսևորման վրա դեռևս միանշանակ չի լուծվել։ Դիտարկված մի քանի հետազոտություններ ցույց են տալիս հակադարձ կապվածություն՝ ինքնագնահատականի մակարդակը բարձրանում է էնուրեզի խնդրի լուծումից հետո։ Բազմաթիվ երեխաներ, որոնք հարցվել են մի հետազոտության ընթացքում, էնուրեզը գնահատել են որպես իրենց կյանքում «ծանրության» տեսանկյունից, երրորդ տեղում գտնվող իրադարձություն՝ «ծնողական սկանդալներից» և ամուսնալուծությունից հետո։ Այդ նույն հետազոտության մեջ ընդգրկված պատանիները տեղադրել են էնուրեզը երկրորդ տեղում ծնողական կոնֆլիկտներից հետո։ «Էնուրեզ ունեցողները» բախվում են ծնողների կողմից պատժի, ծաղրի իրենց եղբայրներից ու քույրերից, նրանք ամաչում էին, որ պետք է կրեն տակդիրներ, չնայած նրանց տարիքում մյուս երեխաները դա այլևս չեն կրում, և, վերջապես, նրանք վախենում էին, որ իրենց ընկերները կարող են իմանալ դրա մասին։ Մանկավարժների կարծիքով՝ հոգեբանական տրավման կախված է էնուրեզի բացասական ազդեցությունից երեխայի ինքնագնահատականի և նրա սոցիալական հմտությունների զարգացման վրա։ Արժեքավոր են հետևյալ գործոնները.
- Երեխայի սոցիալական ակտիվության վրա էնուրեզի ազդեցությունը, սահմանափակելով նրա գտնվելը սոցիալական հաստատություններում և երեխաների ճամբարներում։
- Սոցիալական արհամարհանքի աստիճանը՝ համադասարանցիների և ուսուցիչների կողմից։
- Ագրեսիան, պատիժը, մերժումը և անտեսումը նշանակալի մեծահասակների կողմից, որոնք կարող են ստեղծել մեղքի զգացում երեխայի մոտ ողջ կյանքի համար։
- Բուժման ձախողված փորձերի քանակը։
- Այս խնդրի գոյություն ունենալու ժամանակահատվածը երեխայի կյանքում։
Պատիժ
Բժշկական գրականության մեջ նշվում է, որ պատիժը, նվաստացումը կամ ամոթը խորացնում են խնդիրը։ Բժիշկները համակարծիք են այն հարցում, որ էնուրեզի համար պատժված երեխան զգում է ամոթ և կորցնում է ինքնավստահությունը, ինչի պատճառով վատ է սովորում դպրոցում։ Սա հանգեցնում է էնուրեզի դեպքերի ավելացմանը, ինչը խորացնում է պատիժը և ամոթը։
Ընտանիք
Ծնողները և ընտանիքի անդամները հաճախ խորացնում են էնուրեզով տառապող երեխաների սթրեսը։ Անկողնային պարագաները հաճախ պետք է լվանալ, փոխել և գնել նորերը։ Էնուրեզը դառնում է քնի պակասի պատճառ, քանի որ երեխան լաց է լինում և արթնացնում է ծնողներին, իսկ հետո՝ իր արարքի նկատմամբ վախեցած, պահանջում է, որ հանգստացնեն իրեն կամ նստեն նրա կողքին։ Եվրոպական հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքը, որտեղ երեխան ունի էնուրեզի խնդիր, տարվա ընթացքում ավելացնելով $1000 ծախսում է լրացուցիչ սրբիչների, տակդիրների և այլ պարագաների ձեռքբերման համար։ Ծնողների խնդիրը շատ ավելի համբերատար լինելն է՝ չնահանջելով այդ «կործանող» գործոնների առջև։
Սոցիոպաթիա
Էնուրեզը չի հանգեցնում սոցիոպաթիայի, բայց միայն այն դեպքում, եթե ծնողները և այլ դաստիարակները երեխային չեն պատճառում վնաս, ամոթ ու պատիժ, նույնիսկ վատ գնահատականի համար։ Էնուրեզը հանդիսանում է Մաքդոնալդի եռյակի մաս՝ երեք վարվելակերպի բնութագրերի հավաքածու, որը նկարագրված է Ջոն Մաքդոնալդի կողմից 1963 թվականին։ Մյուս երկու բնութագրերը պիրոմանիան և զոոսադիզմն էին։ Մաքդոնալդը ենթադրել է, որ այս երեք բնութագրերի միջև կա կապ և դրանք կարող են կապված լինել ապագա սոցիոպաթիկ և նույնիսկ հանցագործ վարքագծի հետ։ Այս խախտումները Մաքդոնալդը դիտարկել է (1963) իր հիվանդների մոտ։ Սա ոչ ադապտիվ վարքագիծ է՝ խախտված վարքային ադապտացիայի արդյունք, այսինքն՝ սոցիումում գոյատևման մեխանիզմների խախտում։ Այս եռյակը չէ, որ ուղիղ կանխատեսում է հանցագործ վարքագիծը, սակայն ուժեղ սթրեսի պայմաններում այդ երեխաները ցույց են տալիս խիստ ասոցյալ վարքագծի նշաններ։ Սթրեսի ազդեցությամբ, որն առաջանում է նրանց շրջապատում տանը, երեխաները ցույց են տալիս ոչ ադապտիվ վարքագիծ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով և սթրեսից խուսափելու փորձով։ Ավելին, քան 60%-ը ապագա մարդասպաններից ունեցել են անմիզապահություն, չնայած նրան, որ նրանք պատանի էին։ Էնուրեզն «անհայտ, անտարակույս և անգործական գործողություն է, ուստի այն ավելի դժվար է կապել բռնության հետ, քան, օրինակ՝ զոոսադիզմը կամ պիրոմանիան»։ Ուստի այս եռյակում էնուրեզը հիմնականում կապված է էմոցիոնալ կամ ֆիզիկական տրավմայի հետ։ Տրավման կարող է առաջացնել էնուրեզի վերադարձ (երկրորդային էնուրեզ) ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Հիշեցնենք, որ այսպիսի երեխաների մոտ տրավմա առաջանում է նաև այն ժամանակ, երբ մեծահասակները պատժում կամ ամոթանք են տալիս երեխաներին, կամ երբ ուսուցիչները դնում են նրանց ցածր գնահատականներ։ Բացի այդ, էնուրեզը կարող է առաջանալ նաև ցածր գնահատականներ ստանալու պատժի հետևանքով, ուստի հիվանդությունը չառաջացնելու համար ավելի լավ է չպատժել երեխային, այլ հասկանալ, թե ինչու է նա ստացել ցածր գնահատական և խոսել ուսուցչի հետ։ Սա հանգեցնում է խնդրի նույնականացման բարդույթին։ Բայց ոչ թե էնուրեզն է առաջացնում հանցագործ վարքագիծ, այլ տրավման, որը երկրորդային կերպով առաջանում է դրա նկատմամբ սոցիալական շրջապատի արձագանքից։ Ծնողի բռնությունը, որն առաջանում է երեխաների էնուրեզի հետևանքով, կարող է առաջացնել «սպանության միտում»։ Օրինակ, մինչև 12 տարեկան Անդրեյ Չիկատիլոն տառապում էր էնուրեզով, ինչի համար նրա մայրը շարունակաբար ծեծում էր նրան։
ԴԱՍԱԿԱՐԳՈւՄ
Լայնորեն տարածված է առաջնային էնուրեզը, երբ բավականաչափ մեծ երեխան շարունակաբար ունենում է անմիզապահություն։ «Բավականաչափ մեծ» երեխա սովորաբար համարվում է 4-5 տարեկան երեխան, այս դեպքում գիշերային միզարտադրությունը, երբ իսպառ բացակայում են ուրոլոգիական, նևրոլոգիական և այլ անոմալիաներ, համարվում է էնուրեզ։ Կան նաև ավելի ուշ տարիքի նշումներ՝ 6-7 տարեկան։ Եթե խանգարումն առաջանում է որոշ ժամանակահատվածի կայուն «չորության» շրջանում (մինիմում վեց «չոր» ամիս), ախտորոշվում է երկրորդային էնուրեզ։ Վերահսկելով էնուրեզի առաջացման ժամանակը երեխայի մոտ՝ տարբերում են հիվանդության երկու տեսակներ՝
- Առաջնային, կամ պերսիստենտային՝ ժամանակահատված, երբ երեխան լիովին վերահսկում էր միզարտադրությունը և չէր միզում անկողնում, և այդպիսի դեպք նրա կյանքում չի եղել։
- Երկրորդային, կամ ռեցիդիվացող՝ երբ երեխան ունեցավ «չոր» գիշերներ, որը տևեց 6 ամիսից ավելի։
Երկրորդական տարբերակը հաճախ զարգանում է սոմատիկ և էնդոկրին պաթոլոգիաների հետևանքով։ Ժամանակի հիման վրա առանձնացնում են՝
- Գիշերային (մոտ 85%) էնուրեզը,
- ցերեկային (մինչև 5%) էնուրեզը,
- խառը (մինչև 10%)։
Ցերեկային և խառը ձևերը հաճախ հանդիպում են նևրոլոգիական խանգարումների ֆոնին։
ԴԻԱԳՆՈԶ
МКБ-10
F98.0 Միջազգային հիվանդությունների դասակարգման 10-րդ խմբագրում (МКБ-10) — էնուրեզ ոչ օրգանական բնույթով։ Ներառում է՝
- ֆունկցիոնալ էնուրեզ,
- օրգանական էնուրեզ,
- անմիզապահություն ոչ օրգանական ծագմամբ,
- առաջնային/երկրորդային էնուրեզ ոչ օրգանական բնույթով։ мы
DSM-5
Ախտորոշիչ և վիճակագրական ուղեցույցը՝ հոգեկան խանգարումների վերաբերյալ 5-րդ հրատարակությունում (DSM-5) էնուրեզը (անգլ. enuresis) ունի 307.6 (F98.0) կոդը և ընդգրկվում է արտանետման խանգարումների խմբում (անգլ. elimination disorders)։
ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
Կարևոր է բացառել նևրոգեն կամ այլ հիվանդություն, որը կարող է առաջացնել պոլիուրիա կամ անհապաղ միզարտադրության ցանկություն (օրինակ՝ միզուղիների սուր վարակ, չբուժված շաքարային դիաբետ կամ անշաքար դիաբետ), ինչպես նաև դեղերի կողմնակի ազդեցությունները (այդպիսի ազդեցություն կարող են ունենալ, օրինակ, հակափսիխոտիկ դեղերը, դիուրետիկները)։
ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐ
Էնուրեզի հիմնական նշան է՝ անսպասելի միզարտադրությունը։ Ամենաշատը սա տեղի է ունենում գիշերը, սակայն կարող է նաև լինել ցերեկվա ընթացքում (արթնության ժամերին)։ Անմիզապահության ֆոնին հնարավոր է նաև հետևյալ նշանների առաջացումը.
- Ամաչկոտություն,
- ինքնամփոփություն,
- վախ,
- հուզական անկայունություն,
- ագրեսիվ վարքագիծ (հազվադեպ դեպքերում)։
Մեծահասակների մոտ էնուրեզը կարող է ուղեկցվել հաճախակի միզարտադրության ցանկությամբ (հաճախ որոշ հիվանդությունների ֆոնին)։ Տազային մկանների թուլությունը (որն աճում է տարիքով) հնարավոր է միզարտադրության արտահոսք շարժումների ժամանակ, հազի ժամանակ և նույնիսկ հանգիստ վիճակում։
ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐ
Գոյություն ունեն երկու հիմնական բարդույթների խմբեր էնուրեզի ժամանակ
- Բարդույթներ հոգեկան և նյարդային համակարգի կողմից։ Ուշադրությունը հիմնականում վերաբերում է երեխաներին։ Երեխան զգում է իրեն անհավասարակշռված և փակված։ Որոշ ասպեկտներ երեխաների կյանքում դառնում են անբավարար, օրինակ՝ ճամբարների այցելությունները։ Էնուրեզը մեծահասակների մոտ նույնպես կարող է դառնալ նմանատիպ խնդիրների պատճառ։ Այս ամենը հանդիսանում է անհանգստության և դեպրեսիայի զարգացման կարևոր գործոն։
- Բարդություններ միզարձակման օրգանների ախտաահարման հետևանքով։ Բարձրանում է միզուղիների վարակիչ-բորբոքային հիվանդությունների ռիսկը։ Դրանք են՝ ցիստիտները, պրոստատիտները և այլ պաթոլոգիաներ, որոնք արտահայտվում են ցավոտ միզարտադրությամբ, ոչ սովորական արտահոսքերով միզուղիներից, ինչպես նաև ցավերով կոնքի հատվածում և մեջքի հատվածում։
ԲՈւԺՈւՄ
Հայկական բժշկության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում, դեռևս հաճախ կարելի է հանդիպել այն կարծիքին, որ էնուրեզը չի պահանջում բուժում: Այս դեպքում հիվանդին խորհուրդ է տրվում պարզապես հետևել որոշ հատուկ տեխնիկաների, օրինակ՝ միզել որոշակի ժամերի, նվազեցնել հեղուկների ընդունումը, խուսափել կոֆեինից և այլ միզամուղ ազդեցություն ունեցող ապրանքներից, ցուցաբերել համբերություն: Պատահում է, որ մինչև յոթ տարեկան հասակը էնուրեզի տարածվածությունը կազմում է 5-10 %, և դա երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Այդուհանդերձ, էնուրեզը համարվում է հարաբերականորեն բարենպաստ վիճակ: Հիվանդության ինքնուրույն բուժման հաճախականությունը կազմում է 15% տարեկան՝ անկախ նրանից, կիրառվու՞մ են նշված կամ նմանատիպ հատուկ տեխնիկաները, թե ոչ: Սակայն երեխաները, որոնք տառապում են էնուրեզով մանկական հասակում, չբուժման հերևանքով, հիվանդությունը կպահպանվի նաև հասուն տարիքում: Էնուրեզի բուժումը պահանջում է համալիր մոտեցում, որն ուղղված է նոր ռեֆլեքսի ձևավորմանը կամ միզելու ժամանակ արթնանալու կորած ռեֆլեքսի վերականգնմանը, նյարդային հյուսվածքի նյութափոխանակության գործընթացների ակտիվացմանը, միզարտադրության կարգավորման վերարտադրական մակարդակների հասունացմանը և հիվանդության ընթացքում առաջացող նևրոտիկ խանգարումների շտկմանը: Կիրառվում են տարբեր բուժման եղանակներ, որոնցից առավել կարևոր է էնուրեզի զարթուցիչի օգտագործումը (ալարնաթերապիա) և դեղորայքային թերապիան:
Հոգեթերապիա
Այն դեպքերում, երբ էնուրեզը զարգանում է սթրեսի կամ նևրոտիկ խանգարման արդյունքում, բուժումն իրականացվում է հոգեթերապևտի կողմից: Եթե էնուրեզով տառապում է երեխան, լավ արդյունք է տալիս ընտանեկան հոգեթերապիայի սեանսները և երեխաների համար համապատասխան ռելաքսացնող միջոցները: Բայց առավել կարևոր է ստեղծել նրա համար դրական միջավայր տանը, ցույց տալ, որ մեծերը նրա կողմից են և կօգնեն լուծել այդ խնդիրը: Ոչ մի դեպքում չպետք է բարկանալ և ամոթանք տալ երեխային. նա ամենաքիչն է մեղավոր իր հիվանդության մեջ: Մշտական ճնշումն ու ագրեսիան կբերեն նրան, որ ախտանշանները չեն անհետանա, այլ միայն կուժեղանան: Դեռահասների և մեծահասակների էնուրեզը նույնպես կարող է առաջանալ հոգեբանական պատճառներով, և այս դեպքում նրանց կարող են առաջարկել անհատական թերապիա: Մասնագետները խորհուրդ չեն տալիս էնուրեզի դեպքում օգտագործել մանկական տակդիրներ, որոնք թաքցնում են անախորժ զգացողությունները և չեն լուծում խնդիրը՝ ավելի լավ է պաշտպանել անկողինը պլաստիկի կամ մեկանգամյա վերմակի միջոցով: Գոյություն ունեն հատուկ սարքեր՝ էնուրեզի զարթուցիչներ, որոնք ամրանում են գիշերանոցին կամ ներքնազգեստին և արձագանքում են մեզի առաջին կաթիլներին՝ ձայնային ազդանշանով: Սա աստիճանաբար սովորեցնում է մարդուն արձագանքել մարմնի պահանջներին և ժամանակին արթնանալ՝ դեպի զուգարան գնալու համար: Պակաս կարևոր դեր չի խաղում նաև օրվա ռեժիմի խիստ պահպանումը և բաղնիքի կանոնավոր այցելությունները: Քնելուց առաջ ավելի լավ է զուգարան գնալ երկու անգամ՝ երեկոյան հիգիենայի ընթացակարգերից առաջ (լվացում, ատամները լվանալ, ցնցուղ) և դրանից հետո։ Օրվա ընթացքում դուք պետք է բավականաչափ ջուր խմեք, բայց քնելուց մեկ-երկու ժամ առաջ պետք է սահմանափակեք հեղուկի ընդունումը, ինչպես նաև միզապարկը գրգռող մթերքները՝ հիմնականում ցիտրուսային մրգերն ու հյութերը: Դեռահասները և մեծահասակները նույնպես պետք է հրաժարվեն ալկոհոլից, թեյից, սուրճից, էներգետիկ ըմպելիքներից և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներից:
Էնուրեզային զարթուցիչ
Էնուրեզային զարթուցիչի օգտագործումը լավագույն բուժման ձևն է արթնանալու ռեֆլեքսի խանգարման դեպքում, հատկապես եթե գիշերվա ընթացքում արտադրվող մեզի քանակը շատ մեծ չէ, և միզապարկի ծավալը շատ փոքր չէ։ Այս մեթոդը չունի որևէ կողմնակի ազդեցություն։ Մատուցված արդյունավետությունը կազմում է 80%։ Այդ դեպքում համախտանիշի կրկնվելու հաճախությունը բավականին ցածր է։ 2018 թվականի վերջում հայտնվեցին առաջին անլար մոդելները, որոնք հարմար են անձնական օգտագործման համար։ Ազդանշանային բլոկը կարող է լինել ինչպես գոտու հետ, այնպես էլ առանց դրա, իսկ սենսորն ունի փոքր չափսեր և տեղադրվում է անմիջապես ներքնազգեստի վրա։ Այս համադրությունն առավելագույնս էրգոնոմիկ է։ Բացի պարզ հարմարավետությունից՝ սա բերում է սարքի արդյունավետության աճին 80%-ից մինչև 94%։
Կեգելի վարժություններԿեգելի վարժությունները նույնպես օգնում են բուժել հիվանդությունը: Այս դեպքում երեխան պետք է մի որոշ ժամանակ 5-10 վայրկյան պահի հոսքը, ապա նոր միզի։ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Պլանավորված բուժումը, բժշկի խորհուրդների պահպանումը, օրվա ռեժիմը և ամենակարևորը՝ ծնողների և մյուս հարազատների համապատասխան և բարեկամական արձագանքը տալիս են լավ արդյունքներ և թույլ են տալիս ամբողջովին ազատվել գիշերային միզարձակման խնդրից։ Էնուրեզը կանխարգելել հնարավոր չէ, բայց դրա զարգանալու ռիսկը նվազում է, եթե ապագա մայրիկն ուշադիր հետևում է իր առողջությանը հղիության ընթացքում՝ հրաժարվում վնասակար սովորություններից, վարում առողջ ապրելակերպ, հետևում օրվա ռեժիմին և խուսափում է հիվանդության հետևանքներից և ծննդաբերության ժամանակ բժշկի խորհուրդներին համապատասխան։ Եթե երեխան արդեն բախվել է էնուրեզի խնդրին, դրա կրկնությունը կանխելու համար ընտանիքում և մանկական կոլեկտիվում բարենպաստ միջավայր ստեղծելը կօգնի։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ կանխելու այնպիսի լարված իրավիճակներից խուսափելու համար, որոնք կարող են դրդել հիվանդության վերադարձին։ Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել սեփական առողջությանը և ժամանակին հայտնաբերել և բուժել միզասեռական համակարգի վարակները ։
ԱԶԱՏՈւՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆԻՑ
2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ կառավարության N 534-Ն որոշմամբ կատարված օրենսդրական փոփոխությամբ՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները, ովքեր նախկինում, ըստ ՀՀ ՊՆ-ի, ծառայության ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվում զինվորական ծառայությունից, նոր կարգավորմամբ ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և շարունակում զինվորական ծառայությունը։ ՀՀ ՊՆ-ի կողմից որպես կառավարության որոշման փոփոխության նախագծի հիմնավորում ներկայացվել է 2022 թվականին զինվորական ծառայության ընթացքում գիշերամիզության առաջին անգամ հայտնաբերման 10 դեպքի, 2023 թվականի ընթացքում 33 դեպքի մասին, որոնց դեպքում զինծառայողները օրվա հեշտացված կարգացուցակով ծառայություն անցնող ևս 66 զինծառայողների հետ միասին վաղաժամկետ արձակվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ 2024 թվականի մարտին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղված գրությամբ հայտնել էր սույն դրույթը անփոփոխ թողնելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նշված խնդրով զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված զինծառայողների ոչ մեծ թիվը ։ Մինչդեռ, ՀՀ ՊՆ-ն դրույթն անփոփոխ թողնելը համարեց ոչ նպատակահարմար, տեղեկացնելով, որ «գիշերամիզություն ունեցող որևէ զինծառայողի խարանի ենթարկելու կամ հոգեբանական ծանր կացության մեջ դնելու կամ դեպրեսիայի կամ ինքնասպանության փորձի և ինքնասպանության հասցնելու դեպք չի արձանագրվել»։ Մինչդեռ, 2018 թվականին, երբ Կառավարության 2018 թ. N 404-Ն որոշմամբ սահմանվեց գիշերամիզությամբ զորակոչիկների զինվորական ծառայությանը պիտանիության դրույթը, արձանագրվեցին խնդիրներ ծառայության իրականացման ընթացքում վերջիններիս խարանավորման հետ կապված, երբ, օրինակ, զինծառայողները արձակման դուրս գալիս հստակ գիտակցում են, որ զորամասի մոտակայքում ապրող բնակիչները գիտեն իրենց առողջական խնդրի մասին, որը հոգեբանական խնդիրների պատճառ էր դառնում։ Ակնհայտ է, որ զինված ուժերում նման խնդրով ի սկզբանե զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նույնիսկ հատուկ, առանձնացված զորամասերում ծառայության կազմակերպումը հանգեցնում է խարանավորման, որը կարող է պատճառ դառնալ ծանր հոգեբանական վիճակների, դեպրեսիայի, լարվածության, որոնք իրենց հերթին կարող են խիստ բացասաբար ազդել թե՛ զինծառայողների մարդու իրավունքների վիճակի, թե՛ նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա։