Որպես հոգատար ծնող իհարկե պարտադիր պարբերաբար օգտվում եք մանկաբույժի ծառայություններից որով և հոգ եք տանում Ձեր բալիկի մարմնային առողջության մասին։
Իսկ երբևէ Ձեզ չի՞ հետաքրքրել՝ արդյո՞ք Ձեր բալիկի հոգեբանական, մտավոր, հոգեկան զարգացումը համապատասխանում է իր տարիքային նորմերին, կամ միգուցե Ձեր բալիկն իրո՞ք շնորհ ունի և նույնիսկ անցել է իր տարիքային նորմը...
Նպատակը՞... մեկն է՝ ինչպես մարմնական խնդիրների ժամանակ, եթե կան նույնիսկ թեթև խնդիրներ՝ արագ ախտորոշել և զբաղվել դրանցով չթողնելով որ դրանք զարգանան։
«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը աշխարհում ընդունված նորագույն մեթոդներով իրականացնում է 2 տարի 6 ամսականից սկսած մինչև 13 տարեկան երեխաների ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ախտորոշում։
Այս ախտորոշման բաղադրիչները թույլ են տալիս լիարժեք ուսումնասիրել երեխայի հոգեբանական առողջությունը, ճիշտ բացահայտել առկա խնդիրները և ընտրել դրանց լուծման վեկտորը:
Ախտորոշման հիմնական նպատակը երեխայի հոգեկան վիճակի, ինչպես նաև նրա ինտելեկտուալ կարողությունների գնահատումն է։
Ախտորոշման վերջում տրվում է գրավոր եզրակացություն, որում ներկայացվում է երեխայի ընդհանուր վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություն, և երեխայի հետ շտկողական աշխատանքներ իրականացնելու ռազմավարություններ։
Տարին երկու անգամ Ձեր երեխայի հետ նման հետազոտություն կատարելով Դուք մաքսիմալ կապահովագրեք Ձեզ և Ձեր երեխային բարդ հոգեբանական խնդիրներ ունենալուց, իսկ եթե նույնիսկ Ձեր բալիկը ունի որոշակի օբյեկտիվ խնդիր այս ոլորտում, ապա վաղ ախտորոշման արդյունքում Դուք կկարողանաք ժամանակին զբաղվել այդ խնդրով և... Վերջապես կունենաք փաստաթղթային հիմնավորում Ձեր երեխայի հոգեբանական զարգացման մասին, որը կօգնի Ձեզ հասկանալ և ուղղորդել Ձեր բալիկին ամենատարբեր կրթական հաստատություններում։
ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ զանգահարեք 05547134 հեռախոսահամարով։