ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆ (1799-1836)


Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում:

 

ԻՈՀԱՆՆԵՍ ԳՅՈԹԵ (1749-1832)


Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսսիայի մեջ: Այդ դեպրեսսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի ջահել հոգում:

19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Իոհանն Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. «ամպրոպ էր պարզ երկնքում» և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար:

ՆԻԿՈԼԱՅ ՎԱՍԻԼՅԵՎԻՉ ԳՈԳՈԼ (1809-1852)


Գոգոլը իր կյանքի ընթացքում տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Մոլուցքային շրջանում գրողն ուներ բազում ստեղծագործական մտքեր, լի էր ուժերով և էներգիայով, որն էլ վառ արտացոլել է իր ստեղծագործությունների մեջ: Սակայն ճոճանակը ճոճվում էր նաև դեպի հակառակ կողմ և բնականաբար սկսվում էր սև շրջան: Նրա ժամանակակից բժիշկները չէին կարողանում ճիշտ ախտորոշել և առավել ևս ճիշտ բուժում նշանակել այս հիվանդությանը: Նրանք գրողին բուժում էին փաթաթելով նրան թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով (սովով): Սակայն այս մեթոդները ի վիճակի չէին թեթևացնելու հիվանդի հոգեկան տանջանքները:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ (1899-1961)


Հեմինգուեյի գրվածքներին անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա ամենամեծ գրվածքներից է համարվում «Ծերունին և ծովը», որում համառ և հաճախորեն հնչում է հետևյալ լոզունգը՝ «Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել»: Հեղինակի պատկերը իրենից ներկայացնում է կենսուրախության տիպաժ, վարակիչ էներգիայի կուտակում, որն բավարարում էր և ստեղծագործելու և հաճույքների համար: Սակայն նրա ստեղծագործությունները շատ անկայուն են, իսկ հետաքրքրությունները և հաճույքները միշտ վերջանում էին հիասթափությամբ: Նա ամբողջ կյանքում դիմակ է կրել, որի տակ էլ թաքցրել է իր անսանձ բայց ճնշված և հիվանդագին հոգին, որն բռնկված էր զոհվելու ձգտումով:

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ (1876-1916)


Հայտնի ամերիկացի գրողը իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-երորդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ: