ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Դեպրեսսիայի մասին կարելի է շատ երկար խոսել, կարելի է լռել: Կարևոր չէ: Ոչինչ չի փոխվի, մինչև հիվանդը չսկսի գործել: Այս էջում փորձել ենք հավաքել այն ամենը, ինչը կօգնի դեպրեսսիայի կպչուն ցանցի մեջ ընկած հիվանդին: Այս գլուխը հավաքվել է կտոր կտոր ամիսների ընթացքում: Այստեղ պարունակվում է տասնյակ գրքերից, հարյուրավոր նամակներից և հազարավոր անգլալեզու և ռուսալեզու հոդվածներից քաղված ինֆորմացիա: Եվ ամենակարևորը՝ սա վերցված է ԿՅԱՆՔԻՑ, այն մարդկանց փորձից, որոնք պայքարել են դեպրեսսիայի դեմ և հաղթանակ տարել:

Ամեն անձնավորություն իր աշխարհայացքի, աշխարհընկալման և հոգեբանական պատկերի մեջ տարբեր է, այդ պատճառով էլ այն, ինչը որևէ մեկի համար անօգտակար է եղել, մի ուրիշի համար կարող է պանացեա դառնալ: Այնպես որ պետք է փորձել: Ուրիշ ճանապարհ չկա: Թեորիան առանց պրակտիկայի անիմաստ է: Պետք է գործել, չնայած որ կան շատ ԲԱՅՑ-եր՝

- Բայց դեպրեսսիայի ժամանակ կամայական ճիգ դժվարությամբ է տրվում:

- Այո, դուք ճիշտ եք:

- Բայց նա մեզնից խլում է համարյա ամեն ինչ, նույնիսկ հույս չթողնելով:

- Այո, հենց այդպես է:

- Բայց նա սարսափելի է ու անվերջ:

- Այո, այո, այո: Դուք հազար անգամ ճշմարիտ եք: Բայց ամեն դեպքում…

Բայց ամեն դեպքում… Պետք է փորձել, կատարել առաջին քայլը: Հանուն մեզ: Հանուն այն աշխարհի, որում ապրում ենք: Հանուն մեր կյանքի, որն դեռևս կարելի է փոխել, եթե… Եթե անենք այդ առաջին քայլը: Եվ այսպես, ինչքան էլ որ ցավալի չէ, այսօր դեռ չի հայտնաբերվել այն միջոցը, որը կբուժի դեպրեսսիան վայրկենական: Դեպրեսսիայից ելքը՝ դա իրոք ՄԵՆՔ – ՔԱՅԼ մեխանիզմն է, իսկ դա նշանակում է շարժում, գործողություն, ճիգեր…