Սովորաբար այս մեթոդի արդյունավետությունը շատ բարձր է գնահատվում: Որոշ հոգեբույժներ համեմատում են այս մեթոդը էլեկտրոջղաձգային թերապիայի մեթոդի հետ: Այսպիսի համեմատությունը տեղին չէ, որովհետև այս երկու մեթոդների ցուցանիշները տարբեր են, սակայն դա արտացոլում է մեթոդի դրական գնահատականը:
Լավագույն արդյունքների հասնվում է էնդոգեն դեպրեսիաների ժամանակ, որոնց կլինիկայում վառ արտահայտված է մելանքոլիկ սինդրոմի "տրիադան": Ոչ այնքան արդյունավետ է դեպրեսիվ - տագնապալի համախտանիշի ժամանակ: Այս մեթոդի վատագույն արդյունքները գրանցվել են (այնպես, ինչպես հակադեպրեսանտներով բուժման ժամանակ) դեպերսոնալիզացիոն - դեպրեսիվ համախտանիշի ժամանակ: Չնայած, որ քնի դեպրիվացիայի մեթոդով էնդոգեն դեպրեսիաների բուժման ժամանակ, արդյունք չի նկատվել միայն 30%-ի մոտ: Այս մեթոդի նկատմամբ ավելի քիչ զգայուն են տարեց հասակի մարդիկ:
Բուժման արդյունավետությունը կախված չէ նաև նրանից, թե հիվանդության որ շրջանում է նա կիրառվում: Դեպրեսիայի զարգացման առաջին էտապներում այս մեթոդը ավելի արդյունավետ է քան ավելի ուշ էտապներում:
Ամեն դեպքում այս մեթոդը հաջող օգտագործվում է ձգվող դեպրեսիաների ժամանակ: Որոշ տվյալներով քնի դեպրիվացիան արդյունք է տվել երկարաձգվող դեպրեսիայով (1 տարուց ավելի) տառապող հիվանդներից 36%-ի մոտ: Խոսքը գնում է այն հիվանդների մասին, ովքեր անարդյունք բուժվել են ուրիշ մեթոդներով և ում վիճակը ոչ մի տենդենց չուներ դեպրեսիայի սպոնտան վերացման:
Ընդհանուր առմամբ գնահատելով քնի դեպրիվացիայի միջոցով դեպրեսիայի բուժումը, կարելի է համարել, որ միայն քանակային արդյունքներով այս մեթոդը կանգնած է դեպրեսիվ վիճակների բուժման թերապիաների մեջ ամենաարդյունավետների շարքում: