ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գժանոցը - սիրո և ամբարտավանության ապաստան է:

Թոմաս Ֆուլլեր

Հաստատությունները, որոնք կանգնած են ժամանակակից հոգեբուժարանների ակունքում վանքերին կից սկսել են բացվել դեռևս 4-րդ դարում Բյուզանդիայում և Հայաստանում: 9-րդ դարում Կահիրեում և 12-րդ դարում Բաղդադում արդեն ընդհանուր հիվանդանոցներին կից

սկսեցին հոգեբուժական հատուկ հաստատություններ բացել: Միջին դարերում տարածված ուսմունք կար, որ մարդու, հոգեկանի կամայական շեղում նորմայից, սատանայի ազդեցության արդյունք է: Ելնելով այս տրամաբանությունից, նրանց բուժման համար ամենաբարենպաստ վայրը եկեղեցին էր:

Սակայն ամեն դեպքում, բավականին հաճախ հոգեկան ծեղումները «բուժում» էին ուրիշ ավելի հուսալի միջոցով՝ մեկընդմիշտ: Այդ ձևը կոչվում էր Աուտոդաֆե կամ ուղղակի այրում խարույկի վրա: Ռուսաստանում, չնայած դիվաբանության տեսության իշխմանը, այրումը հազվադեպ երևույթ է եղել, սակայն ամեն դեպքում համարվում էր, որ դիվահարվածները ատելության են արժանի և նրանց պետք է մեկուսացնել նորմալ մարդկանցից՝ տեղավորելով վանքին կից հաստատություններում:

Ինկվիզիցիայի վերացումից հետո կյանքն ավելի թեթև ու ուրախ դարձավ, բայց այն մարդիկ, որոնք ընկնում էին այն ժամանակվա հոգեբույժների ձեռքը, լուրջ տանջանքների էին ենթարկվում: Այդ ժամանակների հիմնական ընդունված ձևերն էին սովը, ծեծը, շղթայված պահելը, նեղ վանդակում պահելը և այլն: Այդ ժամանակների բուժման շատ ձևեր իրենց ճկունությամբ չէին զիջում միջնադարյան տանջանքներին, բայց միևնույն ժամանակ գիտականորեն հիմնավորվում էին:

18-րդ դարի երկրորդ կեսերին արևմտյան Եվրոպայում, իսկ ավելի ուշ Ռուսաստանում (1776թ-ից) սկսվեցին կառուցվել հատուկ հաստատություններ «խելացնորների և զարմանքի տակ եղողների համար, որ չհանդիսանան խոչընդոտ կամ վախի առարկա առողջների համար»: Դրանք կիսաբանտային հաստատություններ էին, որոնք կառուցվում էին ինչպես «բավականին լայնարձակ տուն և շատ ամուր, որպեսզի նրանից արտահոսք կազմակերպելը հնարավոր չլինի»: Դրանք հետզհետե ավելի ու ավելի էին սկսում նմանվել բուժ. հաստատության:

Ֆաշիստական Գերմանիայում կատարեցին մի սարսափելի հակամարդկային փորձ՝ 40-ական թվականներին մահապատժի ենթարկեցին բոլոր նրանց, որոնք համարվում էին այս կամ այն հոգեկան շեղում ունեցող: Դրանով Հիտլերը ուզում էր վերացնել «ոչ ցանկալի մասնիկը», մաքրել իսկական արիացիների ազգը: Բայց որքան որ տարօրինակ չէ, Պատերազմից հետո գերմանական հասարակության մեջ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց տոկոսաքանակը չփոխվեց:

Հոգեբուժական հիվանդանոցը աշխարհից բաժանող խուլ պատը առաջացնում էր ասեկոսների մեծ ալիքներ, որոնցից շատերը պահպանվել են մինչ այսօր: Հենց ինքը «հոգեկան» տերմինը հետզհետե ձեռք բերեց ստորացնող իմաստ: Արևմուտքում ժամանակի ընթացքում հոգեբուժական հաստատությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, և այսօր ի շնորհիվ բազմաթիվ հրապարակումների և թափանցիկության, արևմտյան հասարակությունը ազատվեց այն նախապաշարումներից, որոնցից մենք դեռևս չենք կարողանում ազատվել: