ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍՊԵԿՏՐՈՖՈԲԻԱ, ԷՅԶՕՊՏՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՀԱՅԵԼԻՆԵՐԻՑ

Սպեկտրոֆոբիա (լատ. spectrum - տեսիլք, պատկերացում + ֆոբիա), Էյզօպտրոֆոբիա (հուն. eisoptron - հայելի + ֆոբիա)՝ կպչուն վախ – վախ հայելիներից:

Այս վախը զգում են հայելիների առջև՝ իռացիոնալ, աննորմալ և մշտական վախ է: Այս վախով տառապողները անտեղի անհանգստություն են զգում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հասկանում են, որ իրենց վախը իռացիոնալ է: Քանի որ նրանց վախը հաճախ հիմնված է սնոտիապաշտության վրա՝ նրանք տագնապում են, որ կոտրված հայելին անհաջողություն կբերի կամ որ հայելու մեջ նայելով,

նրանք կոնտակտի մեջ կմտնեն գերբնական աշխարհի հետ:

Հայելային արտացոլումը բավականին ուժեղ ազդում է այն մարդկանց վրա, ովքեր առաջին անգամ էին հանգում «երկրորդ ԵՍ-ի» գոյության հնարավորության հետ: Նրանք հաճախ համարում էին, որ հայելու մեջ արտացոլվածը՝ ինչ-որ ուրիշ մեկն է, իսկ հետո, որ հայելու մեջ արտացոլվում է մարդու հոգին:

Հայելու հետ կապված կան գուշակությունների, ծիսակարգերի և նախախնամությունների մի ամբողջ շարք (օրինակ՝ ջարդած հայելու մեջ նայելու արգելքը, կամ մարդու մահից հետո միայն 9-րդ օրը, տանը հայելիների կախելը):

Հայելիները և այլ արտացոլող մակերևույթները, դեռևս հնուց կապված են եղել գերբնականի հետ:

Օրինակ՝ հունական դիցաբանությունում, Պերսևսը սպանեց Գորգոնա մեդուզային փայլուն վահանի միջոցով, օգտագործելով այն որպես հայելի (Գորգոնայի հայացքը, մարդկանց վեր էր ածում քարի), իսկ Նարցիսը սիրահարվեց իր սեփական արտացոլմանը, որը արտացոլված էր ջրի մեջ: Նա մտածում էր, որ գեղեցիկ նիմֆայի պատկեր է տեսնում: Միայն այն պատճառով, որ չի կարողանում գրկի և շփվի արտացոլման հետ, նա հյուծվեց և ի վերջո վեր ածվեց ծաղկի:

Միջնադարյան տեքստերում, հայելին հանդիսանում է «այլ աշխարհի» պատկեր, սիմվոլ: Հայելին նաև հավերժության սիմվոլ է հանդիսանում, քանի որ նրա մեջ կա այն ամենը, ինչ նրա միջով անցել է, ինչ կա հիմա և ինչ լինելու է հետո:

Միջնադարյան Արևելքի արվեստում, հայելին՝ աշխարհի գեղարվեստական պատկերն է, որի մեջ ապրում է աստվածայինը: Այսպես՝ բրոնզե հայելիների վրա արված գրառումները, իրենցից ներկայացնում էին կախարդական տեքստեր:

«Հայելու միջի աշխարհի» գրական ձևը, լայնարձակ օգտագործվում է գրքերի հեղինակների կողմից: Դրանցից ամենահայտնին՝ Լյուիս Քերոլի «Ալիսան հայելու աշխարհում» գիրքն է: Նմանատիպ ձև է օգտագործել Գաստոն Լերուն՝ «Օպերայի ուրվականը» գրքում, որտեղ Քրիստինան, ընկնում է ուրվականի «լեպրազորիայի» մեջ՝ հայելու միջոցով: Հայելու միջոցով, Ծուռ Հայելիների Թագավորություն է ընկնում նաև Օլյան՝ Վիտալի Գուբարևի «Ծուռ հայելիների թագավորությունը» պատմվածք-հեքիաթի հերոսուհին:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» սիրավեպում, գեղեցիկ երիտասարդի դիմանկարը սկսում է փչանալ, արտահայտելով նրա իրական ներքնաշխարհը: Դիմանկարը դառնում է հայելի, որն արտացոլում է երիտասարդի հոգու կառուցվածքը: Սիրավեպի հերոսը, վերջին հաշվով սպանություն և ինքնասպանություն է կատարում:

Ուրիշ ստեղծագործություններում, հայելին հանդիսանում է տեսիլքների աղբյուր: Այսպես՝ «Մահացած արքայադստեր և 7 հսկաների» մասին հեքիաթում, հայելին պատմում է չար խորթ մորը, թե ով է նրանից գեղեցիկ: «Մատանիների տիրակալի» մեջ, Գլադրիէլիի Հայելին, նրա մեջ նայողին ցույց էր տալիս տասիլքներ՝ անցյալից, ներկայից և ապագայից: «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքում, Եինալեժ հայելին ցույց էր տալիս մարդու ամենաթանկ և թաքնված ցանկություններն ու երազանքները:

Գոյություն ունի լեգենդ, որ ուրվականները և վամպիրները հայելու մեջ չեն արտացոլվում:

Յատա-նօ-Կագամ անվանումով բրոնզե հայելին, Ճապոնական իմպերատորների գերատոնություն է հանդիսանում:

Ինչպես տեսնում ենք հայելու նկատմամբ, դեռևս հնուց եղել են ամենատարբեր մոտեցումներ: Ամեն դեպքում, կենցաղում նա անհրաժեշտ իր է և սպեկտրոֆոբիան միայն սահմանափակում է մարդուն:

Այս ֆոբիայով տառապող մարդիք ունենում են ուրիշ ֆոբիոտիկներին բնորոշ տագնապի ստանդարտ զգացողություններ և արտահայտումներ:

Նման դեպքերում, խորհուրդ է տրվում դիմել հոգեթերապևտի: Այս դեպքերում, բարձր էֆֆեկտիվությամբ են առանձնանում այնպիսի հոգետեխնիկաներ, ինչպիսին են՝ Հիպնոթերապիան, ՆԼԾ-ն և Բիհեվոր թերապիան: