«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոս Քերրի Բրեդշոուի խոստովանությամբ, նա կարող էր բնակարան գնել, եթե այդքան չծախսեր կոշիկների և շորերի վրա: Իհարկե ոչ բոլորը, տանը 150 զույգ կոշիկ ունեն, սակայն եթե հերթական աշխատավարձը վերջանում է դեպի խանութ առաջին արշավից հետո, իսկ գնումների փաթեթները բացելուց հետո չեք հասկացել, թե ինչու եք այդ ամենը գնել, ապա միգուցե Դուք Եվրոպայի 27 միլլիոն շոփոգոլիկներից մե՞կն եք:
ՇՈՓԻՆԳԸ, ՈՐՊԵՍ ԽՆԴՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ:
Հոգեբանները որոշել են, որ շոփոգոլիզմի հակում ավելի շատ ունեն 20-30 տարեկան կանայք (հիվանդների 90%-ը), ովքեր իրենց մասնագիտության մեջ կայացած չեն, և անձնական կյանքում դժբախտ են: Սրանով տառապում են նաև մարդիք, ովքեր աշխատում են նյարդային լարված մասնագիտության ոլորտում: Ի միջի այլոց, շոփոգոլիկ դառնալու համար պարտադիր չէ հարուստ լինել՝ աղքատները նույնպես, իրենց ողջ ունեցած գումարը ծախսում են ամպետք իրեր գնելու համար:
Այս հակման պատճառները պետք է փնտրել մանկությունում,- ասում է Մինեսսոտայի համալսարանի հոգեբան Ռոնալդ Ֆաբերը: - Որպես օրենք, շոփոգոլիկները մանկությունում ունեցել են քնքշության և նուրբ վերաբերմունքի պակաս: Նրանք կարող են մեծացած լինել լավ ընտանիքում, ստանալ լավ կրթություն, իսկ սերը նրանց նկատմամբ, հաստատ քիչ է եղել: Հենց այս պատճառով էլ, մեծանալով, նրանք գնում են խանութ ուշադրության հետևից, գնելով իրենք իրենց հերթական նվերը:
«Շոփոգոլիկները՝ ամենից հաճախ, ցածր ինքնագնահատական ունեցող մարդիք են»,- ասում է Ֆաբերը: Նրանցից շատերը խոստովանում են, որ վաճառողների հետ շփումը նրանց տալիս է սեփական կարևորության զգացմունք, իսկ գնումները ոչ մի հատուկ նշանակություն չունեն: Ինքնագնահատականի վրա զդում է նաև գնված ապրանքների բնույթը: Շոփոգոլիկները, ամենից հաճախ, տուն են բերում հագուստով, կոշիկներով, կոսմետիկայով և զարդարանքով լի փաթեթներ, այսինքն այն ամենը, ինչը կոչված է օգնել մեզ, ապահովելու մեր լավ տեսքը:
ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ:
Դոկտոր Ֆաբերը համարում է, որ գնումների նկատմամբ ունեցած անզսպելի կիրքը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այլ նաև սոցիալական և կենսաբանական: Նկատվել է, որ հիվանդությունը տարածված է կայուն տնտեսություն և վճարման զարգացած կրեդիտային համակարգ ունեցող զարգացած երկրներում: ԽՍՀՄ-ում շոփագոլիկներ գործնականում, հասկանալի պատճառներով չկային:
ԱՄԲՈՂՋ ՄԵՂԱՎՈՐԸ՝ ՍԵՐՈՏՈՆԻՆՆ ՈՒ ԴՈՊԱՄԻՆՆ ԵՆ:
Երբ մենք ինչ-որ նոր, հրապուրող և ինտրիգա առաջացնող բանի ենք հանդիպում, ուղեղում բարձրանում է դոպամին նեյրոտրանսմիտտերի մակարդակը, և ակտիվանում են այսպես կոչված «հաճույքի կենտրոնները»: Խաղի ժամանակ, գնդակը հաջող գցելուց կամ պարաշյուտից թռնելուց առաջացած հույզերի ալեկոծությունը, հիմնականում պայմանավորված է դոպամինով:
Իսկ եթե վախենում եք պարաշյուտով թռչել, իսկ սպորտով չեք զբաղվել արդեն 10 տարի է՞: Այս դեպքում, նոր դիզայներական զգեստն էլ խթանիչի դեր կտանի: Անգլիասցի հոգեբան Ջո Ալեկսը ժամանակին հետաքրքիր փորձ էր կատարել: Նա, մեծ առևտրի տան մուտքի մոտ հարցնում էր անգլուհիներին, թե ինչքան ժամանակ են նրանք պատրաստվում այնտեղ անց կացնել, և ինչքան գումար են նրանք տրամադրված ծախսել: Հետագայում նա համեմատում էր տրված պատասխանները իրական պատկերի հետ:
Պարզվեց, որ միջինում, կանայք խանությում են անց կացնում մոտ երկուս և կես անգամ ավելի, քան պլանավորել էին: Ծախսում են, պլանավորվածից նույնքան ավելի: Սակայն դա, տուն վերադառնալուց և իրերը փաթեթներից հանելուց հետո, չի փրկում նրանց դատարկության զգացումից: Դոպամինը՝ կայուն հորմոն չէ, նրա մակարդակը արագ ընկնում է, իսկ դրա հետ մեկտեղ վերանում է շոփինգից ստացած հաճույքը:
Նեյրոկենսաբանները որոշել են, որ շոփոգոլիզմի զարգացման մեջ, որոշակի դեր կարող է խաղալ նաև սերոտոնինի պակասը: Այսպես՝ մարդիք, ովքեր Պրոզակ (ուղեղում սերոտոնինը կարգավորող դեղօրայք) են ընդունում, կորցնում էին մշտական շոփինգ անելու իրենց պահանջը: Սակայն երբ բուժման կուրսը վերջանում էր, նրանք վերականգնում էին դեպի խանութներ իրենց մարաթոնը: