Բոլորին հայտնի է, որ սթրեսը օրգանիզմի վրա ունի բացասական ազդեցություն: Ամեն օր մենք հանդիպում ենք ինչ-որ անբարեհաջող գործոնների, որոնք կարող են բերել սթրեսի և դեպրեսիայի: Հնարավո՞ր է արդյոք, ինչ-որ ձևով չափել սթրեսի մակարդակը: Պարզվում է՝ այո:
Գոյություն ունի տեսություն, ըստ որի, տարբեր իրադարձությունները մարդու մոտ առաջացնում են տարբեր ուժի հակազդումներ: Այս տեսության հիման վրա, հոգեբույժ Թոմաս Հ. Հոլմսը, մի ինքնատիպ իրադարձությունների սանդղակ ստեղծեց,
...որտեղ ամեն իրադարձությանը համապատասխանում էր ինչ-որ բալլ: Գլխի ընկնելը դժվար չէ, որ ինչքան բալլը բարձր՝ այնքան սթրեսի մակարդակը նույնպես բարձր: Որպեսզի չափել սեփական սթրեսի մակարդակը, անհրաժեշտ է այս սանդղակում նշել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Ձեր հետ վերջին 1 տարվա ընթացքում: Սթրեսը կարող է հիվանդությունների տեսքով բարդություններ թողնել, և այս հաշված բալերի գումարի միջոցով կարելի է որոշել այդպիսի բարդություն առաջանալու հավանականությունը:
Եթե արդյունքը գտնվում է մինչև 150 բալի սահմանները, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 37%:
Եթե արդյունքը գտնվում է 150-300 բալերի սահմաններում, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 40 - 60%-ի սահմաններում է:
Եթե արդյունքը բարձր է 300 բալից, ապա հիվանդության զարգացման հավանականությունը կազմում է մոտ 80 – 90%:
Եվ ինչ պետք է անել, եթե հաշվված բալերը բարձր լինեն: Տարվա ընթացքում կարելի է բավարար քանակի բացասական իրադարձություններ կուտակել, և քչերն են ցանկանում իրենց ուսերին զգալ այս «էմոցիոնալ բեռը»: Սթրեսի բարձր մակարդակը, ոչ միայն տհաճ է, այլ նաև անցանկալի մեր առողջության համար: Իհարկե կուտակված սթրեսը կարելի է հանել: Սթրեսի հանման միջոցների մասին բազմիցս պատմվել է, սակայն երբեմն խնդիրը կարող է կայանալ նրանում, որ մարդը իրեն հաշիվ չի տալիս այն բանում, որ իրեն օգնություն է պետք: Երբեմն ունենալով, ինչպես մեզ թվում է անպատճառ անհանգստություն, տարբեր ձևի թուլություններ և առողջության հետ կապված խնդիրներ, մենք չենք հասկանում, որ այս ամենի պատճառը սթրեսն է, որը «սեղմում» է մեր վրա, և թույլ չի տալիս, որ լիարժեք ուրախանանք կյանքով: Հնարավոր է, որ այս դեպքում, սթրեսի մակարդակի հածվումը կօգնի մեզ մտածել այս հարցի շուրջ: Լինում են նաև այլ իրավիճակներ, երբ մարդը հարաբերականորեն հասկանում է, սակայն չի ցանկանում մինչև վերջ խոստովանել, որ օգնություն է անհրաժեշտ: Սովորաբար այսպիսի մարդիք, էմոցիոնալ խնդիրները լուրջ չեն ընկալում, համարելով, որ դա բնորոշ է «թույլ մարդկանց»: Այս դեպքում հնարավոր է, որ Դուք փորձեք հաշվել այն մարդու, ում ցանկանում եք օգնել, սթրեսի մակարդակը, և նրբանկատորեն բացատրեք նրան: Ահա ևս մեկ իրավիճակ, երբ մարդը համարում է, որ ներքևում բերված աղյուսակից որևէ մի որոշակի իրադարձություն չի համապատասխանում նրա «անձնական» սթրեսի մակարդակին: Այս դեպքում, ցանկանում ենք հիշեցնել տողեր, Դեյլ Կարնեգիի գրքից, ով մարդկային փոխհարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետ էր՝. «Թույլ մի տվեք Ձեզ տրամադրությունը գցել մանրուքներից, որոնց պետք է արհամարհել և մոռանալ: Հիշեք, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնել մանրուքների վրա»:
ՍԹՐԵՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԴՈԿՏՈՐ ԹՈՄԱՍ Հ. ՀՈԼՄՍԻ՝
- Ամուսնու մահը - 100
- Բաժանությունը - 73
- Ամուսինների բաժանումը - 65
- Բանտարկությունը - 63
- Մտերիմ ընտանիքի անդամի մահը - 63
- Վնասվածքը կամ հիվանդությունը - 53
- Ամուսնությունը - 50
- Աշխատանքից ազատվելը - 47
- Ամուսինների հաշտեցումը - 45
- Թոշակի անցնելը - 45
- Ընտանիքի անդամի առողջական վիճակի փոփոխությունը - 44
- Հղիությունը - 40
- Սեռական խնդիրները - 39
- Ընտանիքի համալրումը - 39
- Բիզնեսի վերակառուցումը - 39
- Նյութական վիճակի փոփոխությունը - 38
- Մոտ ընկերոջ մահը - 37
- Զբաղվածության բնույթի փոփոխումը - 36
- Ընտանեկան վեճերի թվի փոփոխությունը - 35
- $ 10 000 գումարից բարձր վարկը կամ կալանքը - 31
- Կալանված ունեցվածքի վերագնելու հնարավորության զրկումը - 30
- Ծառայողական պարտականությունների փոփոխությունը - 29
- Որդու կամ դստեր ընտանիքի լքումը - 29
- Ամուսնու բարեկամների հետ ունեցած խնդիրները - 29
- Սեփական կարկառուն նվաճումները - 28
- Ամուսնու ածխատանքի ընդունվելը, կամ նրանից ազատվելը - 26
- Ուսումնական հաստատություն ընդունվելը, կամ ավարտելը - 26
- Կյանքի պայմանների փոխվելը - 25
- Անձնական սովորույթներից հրաժարվելը - 24
- Ղեկավարության հետ խնդիրները - 23
- Աշխատանքային պայմանների և ժամանակների փոփոխությունները - 20
- Բնակության վայրը փոխելը - 20
- Ուսման պայմանների փոփոխությունները - 20
- Հանգստի հետ կապված սովորույթները փոխելը - 19
- Կրոնական ոլորտում ակտիվության փոփոխությունը - 19
- Սոցիալական ակտիվության փոփոխությունը - 19
- $ 10 000 գումարից ցածր վարկը կամ կալանքը - 17
- Քնի և ակտիվության ռեժիմի փոփոխությունները - 16
- Տուն մտնող մարդկանց թվի փոփոխությունը - 15
- Արձակուրդը - 13
- Ամանօրյա արձակուրդները - 12
- Աննշան իրավախախտումը - 11