ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ և ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Նկատվել է, որ քնի դեպրիվացիայի արդյունավետությունը ուղիղ համեմատական է դեպրեսիայի խորությանը՝ նա հատկապես արդյունավետ է ծանր և միջին ծանրության դեպրեսիաների ժամանակ: Լավագույն արդյունքները նկատվել են մելանքոլիկ համախտանիշի ժամանակ, որի ժամանակ հստակ հետևվում են հոգեկան և մոտորիկ արգելակվածություններ, մեղավորության և փոքրարժեքության իդեաներ և մանյակալ դեպրեսիվ խանգարումների շրջանակներում եղած էնդոգեն դեպրեսիաների ժամանակ:

Այս մեթոդը բավականին արդյունավետ է թախծոտ դեպրեսիայի ժամանակ,

...ավելի քիչ արդյունավետ տագնապալի դեպրեսիայի ժամանակ և բոլորովին արդյունավետ չէ թաքնված դեպրեսիայի դեպքում: Նկատվել է նաև, որ քնի դեպրիվացիան շատ վատ են ընդունում այն անձիք, ովքեր հակված են դուրս մղել գիտակցությունից անցանկալի էլեմենտները: Քնի դեպրիվացիան կարող է նաև ստորոգելի լինել հակադեպրեսանտներով բուժման համար՝ քնի դեպրիվացիային անմիջապես լավացումով հակազդողները հաջող բուժվում են կլոմիպրամինով, նրանք, ովքեր հակազդում են երկրորդ օրը՝ մապրոտիլինով:

Այս մեթոդի համար բացարձակ հակացուցումներ չեն նկատվել: Հազվադեպ նկատվել է թուլություն, դժգունություն, գլխացավ: Նկատվել է նաև արտերիալ ճնշման բարձրացում «կրիտիկական շրջաններում», մինչև անգամ 200 մմ. սնդիկի սյունից բարձր: Սրանից ավելի ցածր արտերիալ ճնշումների դեպքում այս մեթոդը չի համարվում հակացուցված, քանի որ դեպրեսիայի ախտանիշների վերացումը բերում է ճնշման կանոնավորման: