Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Այլուրոֆոբիա, գալեոֆոբիա, գատոֆոբիա, ֆելինոֆոբիա - կպչուն վախ կատուներից

Այլուրոֆոբիա (անգլերեն ailurophobia կամ elurophobia, հունարեն αἴλουρος ( aílouros ) - կատու և φόβος - ֆոբիա): Հայտնի է նաև որպես ֆելինոֆոբիա (felinophobia), գալեոֆոբիա, գատոֆոբիա (gatophobia, իսպաներեն gata – կատու) - կպչուն վախ կատուներից:

Ի տարբերություն շների, որոնք սոցիալական շփումների կարիք ունեն և ջանում են իրենց զգալ որպես սոցիումի մաս, կատուն ընդհանրապես չի զգում իրեն սոցիումի մեջ ընդունելու կարիք, ինչի արդյունքում, նա սոցիալական շփումների մեջ մասնակցելու շատ քիչ խթանիչներ ունի: Հենց այս նրա յուրօրինակությունը, ինքնուրույնությունը և կամակորությունն էլ բերում է այն բանին, որ նույնիսկ նրանցից ամենաչնչին վախի մակարդակը զուգակցվում է նրանցից խուսափելու ցանկությամբ և խթանում է այլուրոֆոբիայի զարգացմանը:

Հաշվի առնելով այլուրոֆոբիայի տարօրինակ էթիոլոգիան, նպատակահարմար եմ գտնում ներկայացնել մարդկանց և կատուների միջև ստեղծված փոխհարաբերությունների պատմությունը: Միգուցե այն օգնի հասկանալ այս իռացիոնալ վախը:

կատուների ընտանիացման առաջին նախանշանները հայտնաբերվել են Կիպրոսում և ունեն 8000 տարվա պատմություն: Այնտեղ հնեաբանները գտել են, միասին գտնվող, կատուների, մկների և մարդկանց ոսկորներ: Թվում է, որ մարդիք ինքներն են այս արարածներին բերել կղզի՝ մկներին - ակամայից, իսկ կատուներին - նպատակային, որպեսզի ձեռբազատվեն մկներից:

Սկզբից մարդիք, հավանաբար ուղղակի լավ էին վերաբերվում կատուներին, քանի որ նրանք ոչնչացնում էին մկներին և առնետներին, որոնք իրենց հերթին սնվում էին մարդկանց մթերային պաշարներով: Կատուների կիարժեք ընտանիացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, մոտ 4000 տարի առաջ: Վախը, որ վայրի կատուները ամեն դեպքում կհարձակվեն մարդկանց վրա, ստիպեց մարդկանց վերցնել փոքրիկ կատվի ձագերին և դաստիարակել:

Մոտ Ք.Ծ.Ա. 4000 թվականին, առաջին մշտական ապրելավայրերում գտնվող էլեվատորները և ամբարները, ու նրանցում պահվող հացահատիկի պաշտպանությունը հիմք հանդիսացավ, մարդու, կատվի հետ հարաբերությունների զարգացման համար: Մարդու հետ առաջին դաշինքը կնքեց վայրի կատվի լիվիական ենթատեսակը (felis silvestris libyca): Նա մեր տնական կատվից մեծ էր, գունավորումը՝ կարմրա-շագանակագույնից մինչև մոխրագույն-շագանակագույնը, դեղնա-ավազագույն գծերով և խեթ պոչով:

Կատուները այնպիսի օգուտ էին բերում, որ եգիպտացիները սկսեցին նրանց աստվածացնել, ինչը ձեռնատու չէր փարավոններին: Փարավոնները, ինքները լինելով միակ աստվածայինը, իրենց աստվածային իմաստությամբ լուծեցին այս խնդիրը, հայտարարելով, որ կատուները կիսաաստված են, ընդ որում սա ասելով Եգիպտոսում գտնվող բոլոր կատուների համար:

Այն ժամանակ, կոբրաները և ուրիշ օձերը, առնետների և մկների հետ միասին լուրջ վտանգ էին ներկայացնում մարդկանց համար: Այն ժամանակներում, մարդիք այս կողմից բավական անպաշտպան էին: Ահա թե ինչու, նրանք ուրախությամբ ընդունեցին կատուներին իրենց համայնք: Երբ առաջին "լիոիական վայրի կատուն" մտավ գյուղ և այնտեղ գտավ բազում համեղ կրծողներ՝ սկսվեց մարդու և կատվի առաջին լուրջ համագործակցությունը: Կատուներին, նույնիսկ մտածված կերակրում էին ուտելիքի մնացորդներով, որպեսզի ապահովեն նրանց վերադարձը: Այս հասարակության մեջ, կատուները գտան և զբաղեցրին իրենց էկոլոգիական հարթակը: Դիոդոր Սիցիլիացին և այլ հռոմեացի ճանապարհորդներ, ովքեր Եգիպտոս էին այցելել Ք.Ծ.Ա. 60-57 թվականներին, հայտնում են, որ այնտեղ կատուներին կերակրում էին կաթով, հացով և ձկան մնացորդներով:

Քանի որ կատուն հայտարարված էր կիսաաստված, ապա մարդը կարող էր միայն տուն և կերակուր ապահովել նրա համար, և բոլոր կատուները համարվում էին փարավոնի սեփականությունը: Կատու սպանելը, կամ նույնիսկ պատահաբար նրանց վնասելը համարվում էր ծանր հանցագործություն: Հրդեհի դեպքում, առաջին հերթին փրկում էին կատուներին, և միայն հետո, եթե հնարավոր էր՝ մարդկանց:

Եգիպտացիների և կատուների հարաբերությունները՝ ունիկալ էին: Նրանք խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և թռչուններ էին պահում՝ կաշի, բուրդ և այլ մթերքներ ստանալու համար: Կապիկներ և բաբուիններ էին պահում՝ զվարճանքի համար, չնայած, որ բաբուիններին նաև օգտագործում էին շուկաներում, որպես իր ձևի մեջ "պահապան շներ": Սակայն կատուները, ազատ գալիս ու գնում էին՝ ըստ իրենց կամքի:

Երբ կատուն մահանում էր իր մահով, մարդիք հատուկ սգո ծեսեր էին իրականացնում՝ ունքերն էին սափրում, երգում էին, կուրծքն էին ծեծում և ցուցադրում էին ողբի այլ արտահայտումներ: Թաղման ժամանակ, կատվի դիակը պետք է մանրակրկիտ փաթաթված լիներ կտորով, և քուրմը խստորեն ստուգում էր, որ մահը բնական եղած լինի: Հաճախ կատվի դիակը բալզամացվում էր և թաղվում էր կատվի մումիան: Միայն Բենի-Հասանում, պեղումների ժամանակ գտնվել է 300.000 կատվի մումիա:

Հետո սկսվեց կատուների և կատվազգիների հալածման հազարամյակը՝ մեծ ինկվիզիցիայի տարիները: Այս շրջանում, հարյուր հազարավոր կատուներ տանջվեցին, կախվեցին, կենդանի այրվեցին խարույկի վրա կամ սպանվեցին, և այս ամենը Աստծո անվան տակ:

Կատուների թվի պակասելու հետ, ավելացան առնետների և մկների թիվը, որոնք էլ դառան համաճարակի տարածման պատճառ: Հենց այդ ժամանակ էլ տարածում գտավ մի կարծիք, որ համաճարակից մահը դա պատիժ է մահացրած կատուների համար:

Բերենք կատուների հետ կապված մի քանի առապելներ՝

  1. Կատուն 9 կյանք ունի:
  2. Կատվի աչքերը գիշերով լուսավորվում են: Նրանք ճառագայթում են այն լույսը, որը կուտակել են ցերեկվա ընթացքում:
  3. Եթե կատվի բեղերը իջած են, ապա անձրև է գալու:
  4. Եթե կատուն փռշտում է հարսնացուի կողքին, նրա հարսանիքի օրը, ապա ամուսնությունը երջանիկ է լինելու:
  5. Մարդը, ով վատ է վերաբերվում կատվի հետ, կմահանա փոթորիկի ժամանակ:
  6. Մուգ գույնի կատուն կտրելով ճանապարհը՝ ոսկի կբերի:
  7. Բաց գույնի կատուն կտրելով ճանապարհը՝ արծաթ կբերի:
  8. Սև կատուները՝ անհաջողություններ են բերում:
  9. Կատվի վրայով քայլելը բերում է անհաջողության:

Այս ֆոբիան արտահայտվում է տարբեր ձևերով: Որոշ մարդիք վախենում են կատուներից համարյա միշտ, իսկ ուրիշները՝ միայն կատվի կողմից բացահայտ սպառնալիքի դեպքում: Ահա որոշ հնարավոր իրավիճակներ, որոնք կարող են վախ առաջացնել՝

  1. Կատվի մլավոցը:
  2. Կենդանի կատվի տեսքը:
  3. Մութ սենյակում կատվի հետ հանդիպելու միտքը:
  4. Կատուները նկարների վրա կամ հեռուստատեսությունում:
  5. Խաղալիք կատուները:
  6. Այդ կենդանու մորթին:

Այլուրոֆոբիայով տառապողները կարող են զգուշանալ ոչ միայն կատվի ճանկռելուց կամ կծելուց, այլ նաև նրանց հետ կապված "չար մոգությունից"՝ ելնելով ինչպես Հելլոուինի պատմություններում գրվածներից, այնպես էլ այնպիսի գրական գործերից, ինչպիսին է Էդգար Ալլենի "Սև կատուն":

Այլուրոֆոբիայի ախտանիշները նույնն են ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ:

Գոյություն ունեն այլուրոֆոբիայի բուժման բազմաթիվ եղանակներ: Այս առիթով կարելի է խորհրդատվություն ստանալ արհեստավարժ հոգեթերապևտի մոտ:

Այլուրոֆոբիայի բուժման մեթոդներից ամենաէֆեկտիվը՝ դեղորայքային բուժման համակցումն է կոգնիտիվ-վարքային թերապիայի, հիպնոթերապիայի կամ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման հետ:

Հաջող բուժումից հետո, որոշ այլուրոֆոբներ, փաստացիորեն վեր են ածվում կատու սիրողների, այն դեպքում երբ ուրիշները ուղղակի հասնում են կատուների հետ շփման ընթացքում կոմֆորտ ունենալուն, ինչը թույլ է տալիս լիարժեք հասարակության անդամ դառնալ:

Այս հիվանդությամբ տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Նապոլեոն Բոնապարտը: Այլուրոֆոբիայով տառապել են նաև ֆրանսիայի թագավորներ Հենրիխ III-ը և Լյուդովիկոս XIV-ը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Չինգիսխանը, Բենիտո Մուսսոլինին, Ադոլֆ Հիտլերը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты