ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Տրավմատիկ սեռական փորձը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու հոգեկան վիճակի վրա, միջադեպից հետո դեռ տարիներ շարունակ՝ այսպիսին են Օլստերի համալսարանում անց կացված հետազոտությոն արդյունքները:

Օլստերի համալսարանի, հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների կոլլեկտիվը, հետազոտության ունիկալ մեթոդի շնորհիվ, հետազոտել են կանանց կրիզիսային կենտրոններ այցելող, սեռական բռնության ենթարկված կանանց հոգեկան առողջության վիճակը, և եկել են այն եզրակացության, որ սեռական տրավման որոշակի դեր է կատարում այնպիսի խանգարումների զարգացման գործընթացում, ինչպիսին է՝ շիզոֆրենիան:

Տրավմայի զոհերը, միտում ունեն լքելու այն վայրը, որտեղ այդ միջադեպը տեղի է ունեցել, դրանով պատռելով սոցիալական աջակցության ցանցը, որը և կարող է նրանց հոգեկան առողջությունը լրացուցիչ ռիսկի ենթարկել:

Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Schizophrenia Bulletin պարբերականում:

Օլստերի համալսարանը, հետազոտությունը անց էր կացնում Հարավային Դանիայի համալսարանի հետ համատեղ, և իր մեջ ներկրում էր քաղաքացիների մասին Դանիական գրանցման համակարգի (CRS) տվյալների ուսումնասիրությունը, որը պարունակում էր պաշտոնական տեղեկատվություն Դանիայի քաղաքացիների մասին սկսած 1968 թվականից:

Օլստերի հոգեբանության դպրոցի պրոֆեսսոր Մարկ Շեվլինի խոսքերով, այս հետազոտության նորույթը կայանում է CRS տվյալներ համակարգի օգտագործման մեջ: Այսպիսի հետազոտություններ, այս շրջանում, նախկինում չեն կատարվել:

Պրոֆեսսոր Շեֆլինը ասում է՝. "Հոգեբանական տրավմայի ոլորտում կատարվող հետազոտությունները կապված են պոտենցիալ մեթոդոլոգիական դժվարությունների հետ: CRS ինֆորմացիայի օգտագործումը թույլ տվեց մեզ անց կացնել դեպքի մեթոդով հեռանկարային հետազոտություն, որի հսկումը ունի հատուկ բարձր էֆֆեկտիվություն: Մեր վերջին հետազոտությունները բացահայտեցին, սեռական բռնության և հետագա 10 տարիների ընթացքում ախտորոշված, նրան հաջորդող հոգեկան խանգարումների միջև գոյություն ունեցող կապը: Այսպիսի վերլուծությունը հնարավոր չէր առանց CRS տվյալների օգտագործման":

Պրոֆեսսոր Շեվլինը աշխատում էր Հարավային Դանիայի համալսարանի պրոֆեսսոր Ասկ Էլկլիտի հետ համատեղ: Պրոֆեսսոր Շեվլինի խոսքերով, այս հետազոտությունը կարևոր նշանակություն ունի շիզոֆրենիայով հիվանդների բուժման և նրանց համար թերապևտիկ ձևերի մշակման գործընթացներում:

Պրոֆեսսոր Էլկլիտի խոսքերով,- "CRS-ը հետազոտողների տրամադրությանն է ներկայացնում՝ հոգեկան և հոգեբանական առողջության, կրթության, աշխատանքի, եկամուտների և կենցաղային պայմանների հետ կապված մեծ քանակությամբ չափանիշների դինամիկայի մասին ինֆորմացիա: Օլստերի համալսարանի հետ համագործակցումը թույլ տվեց մեզ օգտագործել մեր կոլլեգաների փորձը և իմացությունները, որը անհրաժեշտ էր առանձին տվյալների բազաների և վիճակագրական վերլուծության միջև կապի հաստատման գործընթացում, ինչն էլ մեզ թույլ տվեց պատասխանել հոգեբանության ոլորտի որոշ կարևոր հարցերին":

"Մասնավորապես, մենք կարողացանք բացահայտել սեռական բռնության և տրավմա հասցնող միջադեպի զոհ դառնալու ռիսկի գործոնը մեծացնող սոցիալական գործոնները և դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքները":

Պրոֆեսսորներ Էլկլիտը և Շեվլինը նախագծում են շարունակել և լայնացնել իրենց հետազոտությունը, օգտագործելով CRS տվյալները: Այժմ նրանք սկսել են աշխատանքը մի նախագծի վրա, որի նպատակն է մանկական տարիքում շարունակական տրավմատիկ փորձի և դրան հաջորդող հոգեբանական և վարքային խնդիրների միջև եղած կապի մոդելավորումը: