ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԵՌԱԿԱՆ ՏՐԱՎՄԱ

Տրավմատիկ սեռական փորձը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու հոգեկան վիճակի վրա, միջադեպից հետո դեռ տարիներ շարունակ՝ այսպիսին են Օլստերի համալսարանում անց կացված հետազոտությոն արդյունքները:

Օլստերի համալսարանի, հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների կոլլեկտիվը, հետազոտության ունիկալ մեթոդի շնորհիվ, հետազոտել են կանանց կրիզիսային կենտրոններ այցելող, սեռական բռնության ենթարկված կանանց հոգեկան առողջության վիճակը,

...և եկել են այն եզրակացության, որ սեռական տրավման որոշակի դեր է կատարում այնպիսի խանգարումների զարգացման գործընթացում, ինչպիսին է՝ շիզոֆրենիան:

Տրավմայի զոհերը, միտում ունեն լքելու այն վայրը, որտեղ այդ միջադեպը տեղի է ունեցել, դրանով պատռելով սոցիալական աջակցության ցանցը, որը և կարող է նրանց հոգեկան առողջությունը լրացուցիչ ռիսկի ենթարկել:

Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Schizophrenia Bulletin պարբերականում:

Օլստերի համալսարանը, հետազոտությունը անց էր կացնում Հարավային Դանիայի համալսարանի հետ համատեղ, և իր մեջ ներկրում էր քաղաքացիների մասին Դանիական գրանցման համակարգի (CRS) տվյալների ուսումնասիրությունը, որը պարունակում էր պաշտոնական տեղեկատվություն Դանիայի քաղաքացիների մասին սկսած 1968 թվականից:

Օլստերի հոգեբանության դպրոցի պրոֆեսսոր Մարկ Շեվլինի խոսքերով, այս հետազոտության նորույթը կայանում է CRS տվյալներ համակարգի օգտագործման մեջ: Այսպիսի հետազոտություններ, այս շրջանում, նախկինում չեն կատարվել:

Պրոֆեսսոր Շեֆլինը ասում է՝. «Հոգեբանական տրավմայի ոլորտում կատարվող հետազոտությունները կապված են պոտենցիալ մեթոդոլոգիական դժվարությունների հետ: CRS ինֆորմացիայի օգտագործումը թույլ տվեց մեզ անց կացնել դեպքի մեթոդով հեռանկարային հետազոտություն, որի հսկումը ունի հատուկ բարձր էֆֆեկտիվություն: Մեր վերջին հետազոտությունները բացահայտեցին, սեռական բռնության և հետագա 10 տարիների ընթացքում ախտորոշված, նրան հաջորդող հոգեկան խանգարումների միջև գոյություն ունեցող կապը: Այսպիսի վերլուծությունը հնարավոր չէր առանց CRS տվյալների օգտագործման»:

Պրոֆեսսոր Շեվլինը աշխատում էր Հարավային Դանիայի համալսարանի պրոֆեսսոր Ասկ Էլկլիտի հետ համատեղ: Պրոֆեսսոր Շեվլինի խոսքերով, այս հետազոտությունը կարևոր նշանակություն ունի շիզոֆրենիայով հիվանդների բուժման և նրանց համար թերապևտիկ ձևերի մշակման գործընթացներում:

Պրոֆեսսոր Էլկլիտի խոսքերով,- «CRS-ը հետազոտողների տրամադրությանն է ներկայացնում՝ հոգեկան և հոգեբանական առողջության, կրթության, աշխատանքի, եկամուտների և կենցաղային պայմանների հետ կապված մեծ քանակությամբ չափանիշների դինամիկայի մասին ինֆորմացիա: Օլստերի համալսարանի հետ համագործակցումը թույլ տվեց մեզ օգտագործել մեր կոլլեգաների փորձը և իմացությունները, որը անհրաժեշտ էր առանձին տվյալների բազաների և վիճակագրական վերլուծության միջև կապի հաստատման գործընթացում, ինչն էլ մեզ թույլ տվեց պատասխանել հոգեբանության ոլորտի որոշ կարևոր հարցերին»:

«Մասնավորապես, մենք կարողացանք բացահայտել սեռական բռնության և տրավմա հասցնող միջադեպի զոհ դառնալու ռիսկի գործոնը մեծացնող սոցիալական գործոնները և դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքները»:

Պրոֆեսսորներ Էլկլիտը և Շեվլինը նախագծում են շարունակել և լայնացնել իրենց հետազոտությունը, օգտագործելով CRS տվյալները: Այժմ նրանք սկսել են աշխատանքը մի նախագծի վրա, որի նպատակն է մանկական տարիքում շարունակական տրավմատիկ փորձի և դրան հաջորդող հոգեբանական և վարքային խնդիրների միջև եղած կապի մոդելավորումը: