Պատերազմից առաջ, "Մոսկվա" կինոթատրոնում նվագում էին դուդուկահար-նվագակցողներ: Հնչում էր չճնշող երաժշտություն, իսկ էկրանին խաղարկվում էին կրքերը: Այնտեղ նվագում էր դուդուկիստ Մարգարը, նրա հոգին լուսավորի: Աստված իմ, ինչքան էր ինձ դուր գալիս նրա կատարումը: Ես նրան զզվացնում էի: Մի անգամ հին ամանեղեն էի հանձնել, և ստացած գումարը տվել նրան: Նա իրենից հեռացրեց իմ քրտնած ձեռքը, փողերով, և ինձ մեկնեց իր դուդուկներից մեկը՝ "Նվագիր, թվում է թե մարդ կդառնաս":
Ջիվան Գասպարյան - պրոֆեսսոր, միջազգային մրցույթների բազմակի հաղթող, հայաստանի ժողովրդական արտիստ, կարճ ասած աստղ, հանրահայտ մարդ, ով մարդկանց գիտակցության մեջ համակցվում է ինչ որ բարի և վեհ բանի հետ, ով չի շտապում և չի նկատում ունայնությունը: Մտածում եք, թե ամեն ինչ դուդուկի մե՞ջ է: Ինչ կլինի, եթե նրանից վերցնենք դուդուկը, և տանք նրան
թմբուկ, նա կկերպարանափոխվի՞, կդառնա՞ իր հակապատկերը և կսկսի թմբկահարելով խլացնել հազիվ լսելի երգերը, շշունջը և բարբաջա՞նքը: Կարծում եք այս երաժշտական գործիքը փոխու՞մ է մարդուն, այլ ոչ թե մարդու հոգին է դարձնում հասարակ սուլիչը՝ աստվածային եղեգի: Չգիտեմ, ազնիվ խոսք:
Եղեգի մասին, բերանիցս թռավ: Դուդուկը պատրաստում են ծիրանենուց, փորձել են պատրաստել տանձենուց, սալորենուց, խնձորենուց, սակայն հնչել է միայն ծիրանենին... Զարմանալի ծառ է: Ով գիտե, պատահակա՞ն է, որ այս ժողովրդական գործիքը, կերպարանավորվում է միայն ծիրանով, լատիներեն "ֆրուկտուս արմենիկա": Ստացվում է, որ հայկական է այս միրգը: Այստեղ չկա ոչ մի հակասություն՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին, այս գործիքը անվանում էր Ծիրանափող՝ ծիրանենու հոգի:
Ահա, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարած մի քանի հայկական երաժշտությունների անուններ՝ "Զովն եկավ", "Որսկան եղբայր", "Ես այս աշխարհում հոգոց չեմ հանի", "Հորովել", "Իմ փոքրիկ ծաղկանոցը", "Հեյ, թանկագինս"... Այս ամենը հասկանալի է: Իսկ "Դլե յամանը" մեղեդի է, որը սրտի պայթյուն առաջացրեց Կալիֆորնիայում ապրող մի ծերուկի մոտ՝ այս անունը չի թարգմանվում: Ոչ ոք չի կարողանում թարգմանել երկու կարճ բառ, երկու բացականչում, երկու դառը հոգոց, երկու կշտամբանք, երկու ափսոսանք այն բանի, որ եղել է, ու երբեք չի կրկնվի: Մի խոսքով հայկական ճակատագրի մասին, այն մասին, թե ինչ է գրված ճակատին և դեռ չի կարդացված, որովհետև չի կարդացվում:
Որոշները ասում են, որ դուդուկը իմացել են դեռ հին Չինաստանում, մյուսները հակաճառում են, թե ծիրանենին հայտնի է հին Հայաստանից, երրորդները կհիշեն Պարսկաստանն ու Հռոմը, և նույնպես ինչ որ չափով ճիշտ կլինեն:
Բայց և այնպես, հայկական դուդուկի ձայնի մեջ սեղմված են հազարամյակների կրքերը և մտքերը: Ոչ այն մտքով, որ այս փողային գործիքը իր լսողին է ներկայացնում, մինչև անհնարությունը սեղմած, անցած դարերի զգացողությունները երաժշտական տուփերի միջոցով: Ոչ, և 100 անգամ ոչ: Այս գործիքի արտաբերած մեղեդիներում լսվում են քաջ հռոմեական լեգիոների խրախճանքի ձայները, պարթևյան իմաստունի տերողորմյաի չրխկոցը, հայի տագնապալի սպասումը... սթափ մտքի սառը շիթը և սիրուց արբած սրտի զառանցանքը:
Եթե մենք դուդուկ չունենաինք, ապա պետք էր այն հորինել:
"Գասպարյանը իր համերգները վեր է ածում տխուր, կրքոտ, հետքրքիր, նոստալգիկ և հարգալից դրամաների" - Ջոն Պարելես, New York Times
"Այդ երաժշտության մեջ էմոցիոնալ ներգրավվածությունը այնքան մեծ է, որ նույնիսկ ամենափոքրիկ կողմնակի աղմուկը ընկալվում է, որպես երաժշտի և հանդիսատեսի միջև եղած վստահելի հարաբերության պղծում" - Los Angeles Weekly
"Սա անկասկած, իմ լսած ամենագեղեցիկ և ամենահոգեվոր ձայնագրություններից մեկն է" (I Will Not Be Sad In This World) - Բրայան Ինո
"Ես միշտ ուզեցել եմ Ջիվան Գասպարյանի համար երաժշտություն գրել: Ես կարծում եմ, որ նա աշխարհի ամենաշշմեցնող երաժիշտներից մեկն է: Նա ստեղծում է իր տեսակի մեջ միակ, յուրահատուկ ձայնային հնչողություն, որը միանգամից նստում է հիշողության մեջ": Հանս Ցիմմեր, "Գլադիատոր" ֆիլմի երաժշտության հեղինակ:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թ-ին, Հայաստանի Սոլակ գյուղում, ապրում և աշխատում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսսոր է: Հայկական ժողովրդական երաժշտության աշխարահռչակ գիտակ է, վարպետ - դուդուկահար:
ՅՈւՆԵՍԿՈ-ի չորս ոսկե մեդալների դափնեկիր՝ 1959, 1962, 1973, 1980 թվականներին: Միակ երաժիշտն է, ում 1973 թվականին շնորհվել է "Հայաստանի ժողովրդական արտիստ" կոչումը:
Նրա թեթև ձեռքով, դուդուկ հայկական փողային գործիքի նվագը, ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից ընդունվել է որպես մարդկային մշակույթային ժառանգության գլուխգործոց:
ՅՈւՆԵՍԿՈ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվել է, որ վերջին տասնամյակում դուդուկը ավելի հազվադեպ է օգտագործվում ժողովրդական տոնախմբությունների ժամանակ, հետզհետե անցնելով համերգային գործիքի կատեգորիայի: Այսպիսով նա դառնում է "բարձր կուլտուրայի" գործակից:
Ջիվան Գասպարյանը, ժամանակին թողնելով մեր հայրենիքի սահմանները, ազգային երաժշտից փոխակերպվեց world-music-ի կուլտային գործչի: Եվ դա մի անգամ էլ հաստատեց WOMEX (WOrld Music Expo)-ն, 2002 թ-ին Ջիվան քեռուն, հեղինակային պարգըով պարգևատրմամբ:
Նա աշխատել է շատ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Անդրեաս Վոլլենվայդերը, Լայոնել Ռիչին, Պիտեր Գեբրիելը, Հանս Ցիմմերը, Իգոր Կրուտոյը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը, Իրինա Ալլեգրովան, Վլադիմիր Պրեսնյակովը, Մայքլ Բրուքը, Դերեկ Շերինյանը և շատ այլ աշխարհին հայտնի երաժիշտներ:
Ճիշտ է, Հոլլիվուդյան բլոկբաստերների քանակը, որոնց Գասպարյանի դուդուկը տալիս է բնորոշ արևելյան-առեղծվածային յուրահատկություն, արդեն հաշվվում է տասնյակներով՝ "Ռուսական տունը" և "Օնեգինը", "Ագռավը" և "Գլադիատորը", և այլն: Ճիշտ է նաև այն, որ դուդուկի նորաձև լինելը սկսվեց "Քրիստոսի վերջին փորձությունը" ֆիլմից: Սակայն Պիտեր Գեբրիելի "Passion" ալբոմում, որը ընդգրկում էր նաև Մարտին Սկորցեզեի ֆիլմի սաունդթրեկը, ձայնագրված է ոչ թե Գասպարյանի, այլ նրա աշակերտներից մեկի նվագը: Հենց Գեբրելն էլ նրան խորհուրդ տվեց Մայկլ Բրուկին, որի "Black Rock" տեխնոէլեկտրոնային ալբոմն էլ բացահայտեց Գասպարյանին 90-ականների սերունդի համար: Եվ հիմա, Գասպարյանի ցածրաձայն, լիրիկական դուդուկը մարզադաշտեր է հավաքում:
Եթե ինչ որ մեկը, գույնզգույն բաճկոնների համար շուկաներում հոգնած, կասկածում է, որ Հայաստանը՝ մեծ, հին, և հարուստ կուլտուրա ունեցող երկիր է, թող լսի և համոզվի, որ սխալվում է: Իզուր չէ, որ Քեռի Ջիվանի գործը մեծ ժողովրդականություն է վայելում արևմտյան հայտնի երաժիշտների և լավ երաժշտություն գնահատողների շրջանակում: Ներկայումս, քչերն են կատարում այս որակի էթնիկ երաժշտություն որն ընդունակ է նման հուզական ազդեցություն: