ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Էդիպյան բարդույթ

Էդիպյան բարդույթ (գերմաներեն՝ Ödipuskomplex) – հասկացություն է, որը մտցվել է հոգեվերլուծություն Զիգմունդ Ֆրեյդի կողմից, ինչը նշանակում է անգիտակցական կամ գիտակցական սեռական հակում հակառակ սեռի ծնողի նկատմամբ և նույն սեռի ծնողի նկատմամբ ամբիվալենտ (երկակի) զգացմունքներ։ Ընդհանուր առմամբ, էդիպյան բարդույթը նշանակում է բիպոլյար դիրքին համապատասխան՝ երեխայի իմանենտ, ունիվերսալ անգիտակցական էրոտիկ հակում ծնողի նկատմամբ։ Տվյալ հասկացությունը հոգեվերլուծական տեսության մեջ հանդիսանում է վճռորոշ։

Անվանման ծագումնաբանությունն ու ամրագրումը

Երևույթի անվանումը հիմնված է Էդիպ արքայի մասին հին հունական առասպելի և Սոֆոկլեսի համանուն դրամայի վրա, որում Էդիպը, իր կամքին հակառակ և չգիտենալով թե ինչ է անում, սպանում է իր հորը՝ Լայոսին և ամուսնանում իր մոր՝ Իոկաստրայի հետ։ Էդիպային իրավիճակի հասկացումը որպես նևրոտիկ հիվանդությունների առաջացման վճռորոշ գործոն, առաջացել է Ֆրեյդի մոտ, ինքնավերլուծության արդյունքում, որը նա կատարել է իր հոր մահից հետո։ Այդ հասկացումը եկավ փոխարինելու գայթակղման տեսությանը։

Առաջին անգամ, Սոֆոկլեսի դրամայի մասին Ֆրեյդը հիշատակում է, 1897 թվականին, իր ընկեր Վիլհելմ Ֆլիսին գրված նամակներից մեկում, որում նա գրում է՝ «Ես, իմ օրինակի վրա բացահայտեցի նաև իմ սիրահարվածությունը մորս և խանդը հորս նկատմամբ… և հիմա դիտարկում եմ դա որպես վաղ մանկության ունիվերսալ երևույթ։ Եվ եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք հասկանալ Էդիպ արքայի դյութիչ ուժը»։

Այս երևույթի մասին նման առաջին մտորում հանդիպում է «Երազների մեկնաբանությունը» (Die Traumdeutung 1899) Ֆրեյդի ֆունդամենտալ աշխատության մեջ։ Սակայն «էդիպյան բարդույթ» տերմինը, Ֆրեյդը ներմուծում է միայն 1910 թվականին, իր՝ «Օբյեկտի ընտրության հատուկ տիպը տղամարդկանց մոտ», ոչ ծավալուն աշխատության մեջ՝ «Տղա երեխան, սկսելով կրկին ցանկանալ իր մորը և ատել իր հորը, որպես մրցակից… ընկնում է, ինչպես մենք ասում ենք, Էդիպյան բարդույթի ազդեցության տակ։ Նա չի ներում իր մորը, որ վերջինս սեռական հարաբերության ծառայություններ է մատուցել ոչ թե իրեն, այլ իր հորը, և գնահատում է դա որպես անհավատարմության ակտ»։

Այդ պահից ի վեր, տերմինը հիմնովին մտել է կիրառության մեջ, դասական ուղղվածության հոգեվերլուծաբանների մոտ։

Էդիպյան բարդույթը տղաների մոտ

Էդիպյան բարդույթի զարգացումը, արական սեռի անձանց մոտ, համաձայն հոգեվերլուծության դասական ուղղության, կայանում է հետևյալում։ Տղան, սեռական հակում ունենալով իր մոր նկատմամբ, միաժամանակ թշնամական խանդոտ ձգտումներ է ունենում հոր նկատմամբ։ Երեխան փորձում է թաքցնել այդ ձգտումները, քանի որ որպես պատիժ, ամորձատման (castration) սպասում ունի իր հոր կողմից։ Ամորձատման վախի արդյունքում, երեխայի հոգեկան կյանքում ձևավորվում է հատուկ աստիճանակարգություն՝ «Գեր-ԵՍ», որի ազդեցության տակ, երեխան ճնշում է իր մոր նկատմամբ ունեցած ինցեստային դրդումները և սկսում է նույնականացնել իրեն հոր հետ։

Էդիպյան բարդույթը աղջիկների մոտ (Էլեկտրայի բարդույթ)

Աղջիկները, ըստ Ֆրեյդի, նույնատիպությամբ ուղղորդում են իրենց առաջին ինցեստային դրդումները իրենց մոր նկատմամբ։ Սակայն 2-3 տարեկան հասակում, բացահայտելով իր մոտ պենիսի բացակայություն, աղջիկը սկսում է զգալ, այսպես կոչված նախանձ պենիսի նկատմամբ, որի ազդեցության տակ էլ հակազդում է հոր նկատմամբ նախանձային կախվածության ուժեղացմամբ և մոր հանդեպ վրդովված նեղացածությամբ, նրա մեջ մրցակից տեսնելով, ով հավակնում է հոր սիրուն։ Վերջնարդյունքում, կոնֆլիկտը լուծվում է, իր անլիարժեքությունը՝ երեխա ունենալու ցանկությամբ համակշռելու փորձով

Պոզիտիվ և նեգատիվ Էդիպյան բարդույթ

Հետագայում Ֆրեյդը եկավ այն եզրակացության, որ գոյություն ունի Էդիպյան բարդույթի ավելի բարդ բնութագիր – նեգատիվ, որն արտահայտվում է նույն սեռի ծնողի նկատմամբ սիրով և հակառակ սեռի ծնողի նկատմամբ թշնամանքով։ Վերը նկարագրված տարբերակները նշվեցին որպես պոզիտիվ։ Նկարագրելով այս երևույթը, նա կիրառեց բիսեքսուալության և ամբիվալենտության հասկացությունները՝ «Ավելի մանրակրկիտ հետազոտությունը բացահայտում է ավելի հաճախ ավելի լիարժեք Էդիպյան բարդույթ, որը երկակի է – պոզիտիվ և նեգատիվ, կախված երեխայի բիսեքսուալությունից, այսինքն տղայի մոտ՝ ոչ միայն հոր նկատմամբ ամբիվալենտ նպատակաուղղվածություն է և մայր-օբյեկտի նուրբ ընտրություն, այլ միաժամանակ նա իրեն պահում է որպես աղջիկ՝ նուրբ կանացի նպատակաուղղվածություն է արտահայտում հոր նկատմամբ և համապատասխանաբար, խանդոտ-թշնամական՝ մոր նկատմամբ»։

Այսպիսով, Ֆրեյդը կարծում էր, որ պրակտիկայում, Էդիպյան բարդույթը արտահայտվում է, նրա պոզիտիվ և նեգատիվ տիպերի միջև եղած առանցքների երկայնքով տարբերակների կոմբինացիայի տեսքով, ներառելով իր մեջ ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ իմպուլսներ։

Ինչպե՞ս է արտահայտվում Էդիպյան բարդույթը մեծահասակների մոտ

Էդիպյան բարդույթ ունեցող մարդը ցանկանում է տիրել հակառակ սեռի ծնողով, միաժամանակ նեղացածություն ու խանդ ունենալով իր սեռի ծնողի նկատմամբ։ Տղան, օրինակ, մրցում է իր հոր հետ, որպեսզի հաղթի իր մորը։ Ֆրեյդի կարծիքով, տղաները սեռապես հակվում են դեպի իրենց մայրերը և նրանք ստիպված են լինում պայքարի ձևեր գտնել իրենց շատ ցանկությունների հետ՝

  • Մոր կողքին, ֆիզիկապես և հուզականորեն գտնվելու ցանկություն։
  • Մորը տիրելու ցանկություն։
  • Մոր բարեհաճությունը կամայական գնով գրավելու կարիք։
  • Հոր փոխարեն նրա սիրեցյալը դառնալու ցանկություն։

Ինչպիսի՞ն են Էդիպյան բարդույթի ախտանիշները մեծահասակների մոտ

Երբ ինչ-որ մեկը Էդիպյան բարդույթ է ունենում հասուն տարիքում, ապա դրանք կարող են լինել՝

  • Հորը նախանձելը – ծնողների միջև ֆիզիկական մտերմությունը հանդուրժելու անընդունակություն։ Մորը գրկող և համբուրող հայրը, նրանց մոտ խանդ է առաջացնում։
  • Չափից ավելի սեփականատիրությունը – ունենում են իրենց մոր նկատմամբ սեփականատիրական կամ պաշտպանողական ուժեղ զգացմունք։
  • Ֆիզիկական սահմանների բացակայություն – նրանց մոտ նույնիսկ այս հասակում չեն ձևավորվել հստակ սահմաններ մոր հետ։ Նրանք ցանկանում են անմիջական ֆիզիկական մտերմության մեջ գտնվել երբ հայրը կողքին չէ, և ատում են, երբ իրենց փոխարինում են, երբ հայրը կողքին է։
  • Չափազանց շատ հիանում են իրենց մորով – մշտապես ներդրում են կատարում նրա մեջ, նկատելով թե ինչպես է նա քայլում, խոսում, ինչ տեսք ունի, ինչպես է հագնվում։ Գովում են իրենց մոր արտասովորությունը ամեն ինչի համար։
  • Հոր հետ վերբալ վեճերի մեջ մտբելը – անբացատրելի անբարյացակամություն հոր նկատմամբ և հաճախակի վեճեր։
  • Տարիքով ավելի մեծ կանանց հետ մտերմություն – նրանք հակված են հարաբերությունների մեջ մտնել կանանց հետ, որոնք իրենցից մեծ են, կամ ինչ-որ բանով նման են իրենց մորը։

Մեծահասակների մոտ Էդիպյան բարդույթի պատճառները

Ինչպես արդեն ասեցինք, Էդիպյան բարդույթը սկիզբ է առնում զարգացման ֆալուսային փուլում։ Մոտավորապես հենց այդ տարիքում է երեխայի էներգիան կենտրոնացած իր էրոգեն զոնաների վրա։ Այս փուլը պատասխանատու է անձի մի քանի տեսանկյունների զարգացման համար, ինչպիսիք են գենդերային նույնականացման ձևավորումը և կապվածության դերերը։ Եթե այդ դինամիկայի հետ կապված վախերը չհաղթահարվեն մանկությունում, ապա երեխայի հասուն կյանքում բարդույթ կզարգանա։ Ֆրեյդի կարծիքով, Էդիպյան բարդույթի երկու հնարավոր պատճառներն են՝

  • Ամորձատման տագնապը – տղաների մոտ դա այն բանի հասկացումն է, որ հայրը առաջվա պես գերիշխում է իր նկատմաբ, համակցված անհանգստությամբ, որ հայրը կամորձատի կամ կպատժի իրենց մոր նկատմամբ ունեցած զգացմունքների համար։ Աղջիկների մոտ, դա կարող է արտահայտվել, պենիսի բացակայության առիթով մոր նկատմամբ նեղացածությամբ։ Այս վրդովմունքը խորանում է այն բանի գիտակցմամբ, որ իրենք չեն կարող փոխարինել իրենց մորը և լինելով իգական սեռի երեխա, նրանք կարող են սկսել ավելի շատ նեղանալ իրենց մոր վրա։
  • «Գեր ԵՍ»։ Էդիպյան փուլի լուծումը ինչպես արական, այնպես էլ իգական սեռի երեխաների մոտ տեղի է ունենում այդ զգացմունքների լուծման փնտրտուքի արդյունքում, ինչը Ֆրեյդը անվանել է ««Գեր-ԵՍ»-ի ձևավորում»

Երբ այս գործընթացում խոչընդոտ է առաջանում, մեծահասակների համար, էդիպյան փուլը վեր է ածվում Էդիպյան բարդույթի։

Ախտանիշներ և պատճառներ

Էդիպյան բարդույթի ախտանիշները մանկությունում բավականին սահմանափակ են։ Խանգարումը բնութագրվում է հոր նկատմամբ որդու ագրեսիվ վերաբերմունքով, նրան՝ մորից բաժանելու, ծնողների հետ մեկ անկողնում քնելու համառ ցանկություններով։ Շատ հաճախ երեխայից կարելի է հայտարարություն լսել, որ նա ամուսնանալու է միայն մոր հետ։ Հասուն տարիքում, այս խանգարումն ունենում է այլ ախտանիշների արտահայտում, քանզի այդ տարիքում, ծնողի նկատմամբ նման զգացմունքի բաց արտահայտումը անթույլատրելի է՝

  • կանանց նկատմամբ մշտական պահանջներ, հավակնություններ և համեմատում նրանց մոր հետ։
  • ինֆանտիլություն,
  • մայրական խնամքից հրաժարման անհնարինություն և անկարողություն,
  • զուգընկերոջ ընտրություն, որը արտաքինով և վարքով հիշեցնում է մորը (հաճախ այդ կանայք ունենում են նույնիսկ միևնույն տարիքը),
  • երեխա ունենալու ցանկության բացակայություն և խանդոտ վերաբերմունք երեխաների նկատմամբ (եթե երիտասարդը սիրավեպ ունի երեխա ունեցող կնոջ հետ),
  • նեղացկոտություն,
  • մոր երկրպագուների նկատմամբ նեգատիվ վերաբերմունք և նրանցից ազատվելու փորձեր։

Երբ պացիենտի մոտ գիտակցում է գալիս, որ նա մոր նկատմամբ ունի պաթոլոգիկ ձգտում, նա հանդիպում է իրար հակասող զգացմունքների՝ սեր և ատելություն։ Հոր նկատմամբ նա նույնպես ունենում է երկակի հույզեր՝ նրանից վախենում է և ատում։ Նրա մեջ վերջինս մրցակից է տեսնում, բայց այդ ընթացքում ենթագիտակցաբար ուզում է նման լինել հորը, ով այդքան ուժեղ սիրում է մորը։

Մասնագետները առանձնացնում են Էդիպյան բարդույթի մի շարք բազային պատճառներ՝

  • չափազանց մայրական խնամք, բոլոր մանկական քմահաճույքների թողտվություն,
  • ուշադրության և հոգատարության անբավարարություն, կանոնավոր ֆիզիկական պատիժներ և կոշտ վերաբերմունք,
  • մշտական սթրեսներ, տղայի ցանկությունների ճնշում պուբերտանտ շրջանում,
  • ընտանիքում երկրորդ երեխայի ծնունդ, մեծահասակների կողմից ավագ երեխայի նկատմամբ ուշադրության թուլացում։
  • ծնողների միջև եղած հաճախակի վեճեր, որոնք համեմված են երեխաներով մանիպուլյացիաներով,
  • ամուսնալուծություն կամ հոր/մոր մահ։

Եթե երեխան հասունանում է ոչ լիարժեք ընտանիքում, նրա աչքի առջև օրինակ չի լինի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա «հասարակության բջիջը»։ Հասուն տարիքում նա իր հարաբերությունները կկառուցի ելնելով մանկությունում ստացած փորձից։

Պրակտիկորեն յուրաքանչյուր երեխա անցնում է Էդիպյան բարդույթի միջով։ Կարևոր է պուբերտատ շրջանում թույլ չտալ որ լինեն պաթոլոգիկ շեղումներ։ Երբ երեխաներին գովում են կամ նախատում ինչ-որ բանի համար, ապա նրանց մոտ ձգտում է առաջանում դառնալ այնպիսի ինչպիսին հայրն է կամ մայրը, որպեսզի մաքսիմում ուշադրություն ստանա երկրորդ ծնողից։ Սակայն դաստիարակչական մեթոդը, որը հիմնված է «մտրակի և քաղցրաբլիթի» վրա, միշտ չէ, որ բերում է համապատասխան արդյունքի։ Ծնողները պետք է գործեն ներդաշնակ և երեխայի նկատմամբ ցուցաբերեն համբերատարություն։ Դա զգալիորեն կթեթևացնի պուբերտատ շրջանով անցնելու գործընթացը և թույլ կտա հաղթահարել դժվարությունները։

Ժպիտով կարելի է նայել այն բանին թե ինչպես է տղան փորձում նվաստացնել հորը, ներկայացնելով իր իրավունքները մոր նկատմամբ։ Սակայն եթե ոչ մի հակազդում չդրսևորվի նման իրավիճակների դեպքում, ապա որպես հետևանք չի հաջողվի երեխայի մեջ ներդնել ճիշտ վարքի հիմքեր։ Անհրաժեշտ է խնամքով, սակայն հաստատակամորեն նրան հասցնել այն փաստը, որ որդին և հայրը մրցակիցներ չեն։ Եթե մշտապես զիջվի հոր հաշվին ինքնահաստատվելու ցանկությանը, ապա դա գործի կգցի Էդիպյան բարդույթի մեխանիզմը, որը կփչացնի երեխայի հոգեկանը։

Բարդույթի զարգացման փուլերը

Առանձնացվում է Էդիպյան բարդույթի զարգացման 6 հիմնական փուլեր՝

  • Օրալ փուլ։ Ծննդյան պահից մինչև 1,5 տարեկան հասակը երեխայի մոտ ուժեղագույն փոխադարձ կապ կա մոր հետ, նրա օգնությամբ է երեխան ճանաչում աշխարհը։ Այս շրջանում, կանանց 90%-ը կրծքով է կերակրում իր երեխային։ Այդ ակտը, մանկիկի համար դառնում է ոչ թե միայն ուղղակի ողջ մնալու միջոց և կերակրի աղբյուր, այլ նաև դառնում է ինտիմ ծես, որի ընթացքում նա պոզիտիվ հույզեր և բավականություն է ստանում։
  • Անալ փուլ։ 1,5-ից 3 տարեկան հասակի խաթարումները փոխկապակցված են միզարձակության և կեղտահանման գործընթացների հետ։ Երեխան սովորում է դիմանալ և ինքնուրույն զուգարան գնալ։ Նա բավարարում է ստանում ոչ այնքան պրոցեսից, որքան այն բանից, որ ծնողները հաճախ իրեն գովում են դրա համար։ Հետզհետե գալիս է սեփական նշանակելիության գիտակցում։ Տղան հասկանում է, որ կարող է ինքուրույն կառավարել իր օրգանիզմով։
  • Ֆալլիկ փուլ։ Էդիպյան բարչդույթի տվյալ փուլը, տղաների մոտ տևում է 3-ից մինչև 4 տարեկան հասակը։ Երեխան արդեն գիտակցում է իր սեռական պատկանելությունը, հաճախ դիտարկում և ուսումնասիրում է իր սեռական օրգանները։ Դա նորմալ գործընթաց է, մեծանալու բնական փուլ։
  • Ֆալլիկ-էդիպյան փուլ։ 4-ից 6 տարեկան հասակում, տղայի մոտ կարող է առաջանալ սեռական ցանկություն, ուղղված մոր նկատմամբ և խանդ՝ հոր նկատմամբ։ Աղջիկները գիտակցում են, որ հոր պես սեռական օրգան չունեն և նախանձ են զգում։ Այս փուլում հնարավոր է հոր նկատմամբ պաթոլոգիական սիրո և մոր նկատմամբ անտեսման վերաբերմունքի առաջացում (Էլեկտրայի բարդույթ)։
  • Լատենտ փուլ։ 6-ից 12 տարեկան հասակում ինտիմ ցանկությունները ժամանակավորապես թուլանում են, քանի որ երեխայի ժամանակի հիմնական մասը անցնում է դպրոցում, իր հասակակիցների միջավայրում։ Ստեղծվում է որոշակի շփման շրջանակ, որում սեռական կապերը տեղ չունեն։
  • Պուբերտատ փուլ։ 12-ից 16 տարեկան հասակը, դեռահասների մոտ նկատվում է սեքսուալության սրացում՝ հորմոնների կտրուկ աճի հետևանքով։ Այս փուլը համարվում է եզրափակիչ, Էդիպյան բարդույթի ձևավորման համար, քանի որ այն սահուն անցնում է դեպի հասունություն։

Բարդույթի բարդությունները

Էդիպյան բարդույթի հետևանքները կարող են շատ բարդ լինել։ Բոլոր մարդկանց մտածողությունը ունենում է իր բարոյական շրջանակներն ու սկզբունքները։ Եթե հոգեկանում ինչ-որ խաթարումներ են առաջանում, ապա դա իր հետևից բերում է բարոյականության նորմերի և կանոնների խանգարում։ Էդիպյան բարդույթը – բոլորի կողմից ընդունված սահմաններից լուրջ շեղման վառ օրինակ է։ Նրա վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն զավթում է մարդու ենթագիտակցությունը։

Խանգարման բնութագրիչ է հանդիսանում այն, որ դրա նախանշանների հիմնական մասը թաքցված է ենթագիտակցության մեջ։ Հասուն մարդիկ, ովքեր տառապում են այս բարդույթով, մշտապես նոր զուգընկերներ են փնտրում։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ այսպիսի մարդիկ ուղղակի անընդունակ են ուժեղ հույզեր ունենալ։ Առաջին հերթին նրանք չեն սիրում իրենց, այդ պատճառով էլ ամբողջ կյանքը տանջվում են անպատասխան զգացմունքների պատճառով։ Ավելի սուր այս պրոբլեմը կանգնած է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն շեղում՝ պոզիտիվ ուղղվածության մեջ։

Բացասական ուղղվածության դեպքում, մարդը ձգտում է միասեռ հարաբերությունների, ինցեստի, ազգականների հետ ինտիմ հարաբերությունների և այլն։ Եվս մի պրոբլեմ, որի հետ հանդիպում են պացիենտները – ամբիվալենտությունն է։ Ի սկզբանե երկակր վերաբերմունքը վերաբերվում է հորը/մորը, հետո դա անցնում է որոշակի իրադարձություններ, անձերի կամ ողջ աշխարհին։ Խաթարման սկզբնական փուլը արտահայտվում է սեփական կարծիքի բացակայությամբ։ Մարդը, ճոճանակի նման, տատանվում է տարբեր կողմեր՝ հասարակական ճնշման ազդեցության տակ։ Հատկապես ուժեղ, այսպիսի մարդիկ կախված են լինում ծնողների կարծիքից։ Ամբիվալենտությունը կարող է գրգռել լուրջ հոգեկան խանգարման զարգացում։ Օրինակ, տղամարդը դառնա այնքան կախված մորից, որ նույնիսկ էլեմենտար կենցաղային հարցերում կորցնի որոշում ընդունելու ունակությունը։

Էդիպյան բարդույթը, Ֆրեյդի սեքսուալ տեսության կոնտեքստում

Ֆրեյդիզմը դիտարկում է Էդիպյան բարդույթը, որպես հոգեսեռական զարգացման և ընկալման փուլ, որն առաջին անգամ արտահայտվում է կյանքի երկրորդ և երրորդ տարիների միջև (Ֆրեյդի տեսության մեջ այս փուլը բնութագրվում է որպես գենիտալության պրիմատ (Genitalprimat), որի տակ միավորվում են լիբիդոյի զարգացման նախորդ փուլերի օրալ և անալ հակումները)։ Պիկայի արժեքների, ըստ Ֆրեյդի, Էդիպյան բարդույթը հասնում է մարդու կյանքի երրորդ և հինգերորդ տարիների միջև եղած ժամանակահատվածում, և որոշակի մարումից հետո, վերածնվում են սեռական հասունացման (պուբերտատային) փուլում, որի ընթացքը հաղթահարվում է էրոտիկ օբյեկտի այս կամ այն ընտրությամբ։

Նշանակությունը

Հոգեվերլուծական տեսության ամենաակունքներից, բոլոր նևրոտիկ հիվանդությունների ձևավորման մեջ, Ֆրեյդը, Էդիպյան բարդույթին տալիս էր առաջնահերթ նշանակություն։ Ըստ Ֆրեյդի, Էդիպյան բարդույթի հաջող ավարտը, մարդու հոգեկան առողջության համար հանդիսանում է վճռորոշ։ Իսկ անհաջողությունը բերում է նևրոզների և սեքսուալ շեղումների՝ այս դեպքում խոսում են չլուծված Էդիպյան բարդույթի կամ չլուծված Էդիպյան իրավիճակի մասին։ Հետագայում, Ֆրեյդը, Էդիպյան բարդույթին ավելի մեծ նշանակություն էր տալիս, դիտարկելով մարդկային ցիվիլիզացիայի պրակտիկորեն բոլոր արտահայտումներում Էդիպյան արմատներ։ Այսպես, օրինակ, «Տոտեմ և տաբու» (1913) աշխատությունում, Ֆրեյդը գրում է՝ «Այսպիսով, այս չափազանց կրճատ հետազոտության ամփոփման մեջ ես ցանկանում եմ հետևություն անել, որ Էդիպյան բարդույթում համընկնում է կրոնի, բարոյականության, հանրայնության և արվեստի սկիզբները, լիարժեքորեն համահունչ հոգեվերլուծության տվյալների հետ, ըստ որի, այս բարդույթը հանդիսանում է բոլոր նևրոզների կորիզը»։

Հոգեվերլուծության զարգացման ուշ փուլում, Ֆրեյդը ի ցույց է դնում տվյալ հասկացության կիրառման դեպքում որոշ սահմանների սահմանման անհրաժեշտությունը և այս առումով չարաշահումների սահմանափակման անհրաժեշտությունը («Էդիպյան բարդույթի վերջը» 1924)։ Այնուամենայնիվ, Ֆրեյդը իր նախկին հայացքներից չհրաժարվեց, իսկ վերը նշված աշխատությունը նպատակ ուներ «i-երի վրա կետերը շարել» այն հոգեվերլուծաբանների շարքերում, ովքեր իրենց ազատություններ էին թույլ տալիս այս երևույթի մեկնաբանության ժամանակ։ Հայտնի են նաև Ֆրեյդի խոսքերը, ըստ որի, Էդիպյան բարդույթի ընդունումը հանիսանում է, իր ձևի մեջ, հոգեվերլուծաբանների տարբերանշանը՝ «Էդիպյան բարդույթի ընդունումը շիբբոլետ է հանդիսանում, որը տարբերակում է հոգեվերլուծության կողմնակիցներին դրա հակառակորդներից»։

Այսօր, ֆրեյդյան դպրոցի հոգեվերլուծաբաններից շատերը, Ֆրեյդի ետևից ընդունում են Էդիպյան բարդույթի առաջնահերթ նշանակությունը, մարդու հոգեսեռական զարգացման մեջ։ Սակայն հոգեվերլուծական տեսության սահմաններից այն կողմ, Էդիպյան բարդույթի հասկացությունը ճանաչում չի ստացել, իր ոչ գիտականության արդյունքում։

Վերանայում և տարատեսակներ

Ժամանակակից հոգեվերլուծաբանները, ինչպես նաև դասական ֆերյդիստական ուղղությունից տարբերվող ուղղությունների հոգեվերլուծաբանները այլ կերպ են նայում Էդիպյան բարդույթի հայեցակարգի վրա, մտցնելով դրա մեջ իրենց սեփական նրբությունները, կամ էլ վերադասավորելով շեշտադրումները արդեն եղածների մեջ։

Կարլ Գուստավ Յունգ

Կարլ Գուստավ Յունգը բացատրում էր, որ Ֆրեյդի Էդիպյան բարդույթը չի կարող ադեկվատ բացատրել նույնատիպ փուլը աղջիկների մոտ (ըստ Ֆրեյդի, աղջիկները, հոգեսեռական զարգացման այդ փուլում ունենում են հոմոսեքսուալ հակումներ մոր նկատմամբ)։ Դրա հետ կապված, 1913 թվականին Յունգը ներմուծեց նոր տերմին - «Էլեկտրայի բարդույթը», ըստ որի աղջնակը, Ագամեմնոնի դուստր Էլեկտրայի պես, սեռական հակում է զգում իր հոր նկատմամբ և թշնամական հակումներ մոր նկատմամբ։ Բացի դրանից ընունելով սեռական ասպեկտի առկայությունը, Յունգը այն միայն կյանքի ակունքին վերադառնալու սիմվոլիկ ձգտման ածանցյալ էր համարում։

Ալֆրեդ Ադլեր

Ալֆրես Ադլերը ի ցույց էր դնում այն, որ Ֆրեյդի Էդիպյան բարդույթը անտեսում է մարդու հոգեկան կյանքի վրա եղբայրների և քույրերի ազդեցությամբ։ Որպես հետևանք Ադլերը լիակատար վերաձևակերպեց Էդիպյան բարդույթի կողմից շոշափվող բոլոր գործընթացները, իր դպրոցի տերմիններով։ Նա պնդում էր, որ Էդիպյան բարդույթի մեկնաբանումը անհրաժեշտ է կառուցել բացառապես երեխայի շփացածության վրա, և որ ավելին, Էդիպյան բարդույթը իրենից ոչինչ չի ներկայացնում, քան շփացածության շատ արտահայտումներից մեկը։ Իսկ սեքսուալ տեսանկյունը ուժի մեջ է մտնում այն պատճառով, որ շփացած երեխան, որը սովոր է, որ իր բոլոր ցանկությունների բավարարվեն, արագ տեմպով հասունանում է նաև սեքսուալ առումով նույնպես, իսկ դրան խթանող մոր քնքշանքները միայն ուժեղացնում են հիշատակված երևույթների արտահայտումը։ Ելնելով այս դատողություններից, Ադլերը գրում է՝ «Էդիպյան բարդույթը – անկյունաքարային չէ, այլ ուղղակի մայրական թողտվության արատավոր անբնական արդյունք»։

Էրիխ Ֆրոմմ

Էրիխ Ֆրոմմը, ընդունելով, որ Ֆրեյդի դիտարկումները Էդիպյան բարդույթի արտահայտումների մասին ճիշտ են, այնուամենայնիվ առաջարկում էր ընդունել Էդիպյան բարդույթը ոչ այնքան նեղ սեքսուալ իմաստով, որքան ավելի լայն իմաստով, ըստ որի, Էդիպյան բարդույթում առկա ինցեստի էությունը կայանում է նրանում, որ ինդիվիդը ծգտում է երեխա մնալ, կապված մնալով իրեն պահպանող անձնավորությունների հետ (պարտադիր չի միայն մոր)։ Այդ կապվածությունը հիմնականում սեքսուալ չէ։ Իսկ հոր և որդու միջև եղած կոնֆլիկտը, ըստ Ֆրոմմի, հանդիսանում է ավտորիտար պատրիարխալ հասարակության պրոդուկտ, որի շրջանակներում որդին դիտարկվում է որպես հոր սեփականություն։ Եվ այդ կոնֆլիկտը, իր հերթին քիչ ընդհանուր բան ունի սեքսուալ մրցակցության հետ, այլ հանդիսանում է սեփական անկախությունն ու ազատությունը պաշտպանելու, ինդիվիդի ձգտման արտահայտում։

Մելանի Քլայն

Մելանի Քլայնը առաջին հոգեվերլուծաբաններից մեկն էր, որն ընդգծում էր այն փաստը, որ Ֆրեյդի Էդիպյան բարդույթը, ինչպես նաև Ֆրեյդի ողջ տեսությունը, ստորադասում է մոր դերը՝ ինդիվիդի հոգեկան կյանքում։ Նա քննադատության է ենթարկել նաև Ֆրեյդի կողմից, որպես զարգացման մոդել տղա երեխայի օգտագործումը։ Դրանից բացի Քլայնը եկավ եզրակացության, որ էդիպակ հարաբերություններ կարելի է դիտարկել նույնիսկ երեխայի կյանքի առաջին տարիներին՝ «Ես բազմաթիվ անգամներ հիշատակել եմ այն մասին, որ Էդիպյան բարդույթը սկսում է գործել ավելի վաղ, քան սովորաբար համարվում է։ Իմ վերջին հոդվածում՝ «Մանկական վերլուծության հոգեբանական սկզբունքները», ես այդ հարցը մանրակրկիտ դիտարկել եմ։ Հետևությունը, որին ես եկել եմ, նրանում է, որ էդիպյան միտումները արտահայտվում են ֆրուստրացիայի արդյունքում, որը երեխան ապրում է երբ նրան կտրում են կրծքից, և որ դրանք ակնհայտ են դառնում կյանքի առաջին տարվա վերջում և երկրորդ տարվա սկզբում»։

Քլայնը համարում է, որ յոթ ամսականից սկսած (երբ երեխայի մոտ սկսում են զարգանալ կոգնիտիվ ընդունակությունները), նա սկսում է գիտակցել, որ օբյեկտը (մայր) և մասնակի օբյեկտը (կուրծք), միայն իրեն չեն պատկանում և որ նա պետք է այն կիսի ևս ինչ-որ մեկի հետ։ Այս հասկացման արդյունքում, երեխայի մոտ զարգանում է էդիպյան միտում՝ մոր նկատմամբ խանդի տեսքով։ Որպես հետևանք, Մելանի Քլայնը իր տեսության մեջ Էդիպյան բարդույթին երկրորդային նշանակություն է տվե իսկ հիմնական բաղկացուցիչ է դարձրել այսպես կոչված «դեպրեսիվ դիրքը»։

Օտտո Ռանկ

Օտտո Ռանկը կասկածի տակ էր դնում ֆրեյդիստական դիրքը, ըստ որի, «Գեր-ԵՍ»-ի ձևավորման մեջ հիմնաքարային են հանդիսանում հոր ամորձատման սպառնալիքները։ Փոխարենը նա հետևում էր այն կարծիքին, որ «Գեր-ԵՍ»-ի նորմալ զարգացման մեջ մասնակցություն է ունենում առաջին հերթին խիստ մոր կերպարը (այսինքն անիրական, այլ ինչպես սադիստական տեսանկյունից նրան ընկալում է երեխան)։ Ավելի ուշ Ռանկը ավելի շատ շեղվեց դասական ֆրեյդիզմից, երբ կասկածի տակ դրեց՝ ինդիվիդի հոգեկան կյանքում Էդիպյան բարդույթի առաջնահերթային կարևորությունը, որպես այդպիսին։ Համաձայն Ռանկի, բոլոր նևրոզների ձևավորման գործընթացում որոշիչ գործոն է հանդիսանում այսպես ասած՝ ծննդյան տրավման, որը հանդիսանում մոր արգանդից՝ երեխայի անջատման հետևանք, իսկ որպես ֆրեյդյան ինցեստուոզ հակման անալոգ է հանդես գալիս մայրական ընդերք վերադառնալու ձգտումը։ Ռանկը նաև մշակեց Էրիխ Ֆրոմմի պատկերացումներին նման պատկերացումներ։ Ըստ Ռանկի, երեխան ձգտում է ծնողներից նրան, որը ավելի քիչ է ոտնձգություններ իրականացնում իր ինդիվիդուալության նկատմամբ։ Տղա երեխայի դեպքում, այդպիսի ծնող, որպես օրենք հանդիսանում է մայրը, քանի որ հայրը, իր որդուն վերաբերվում է որպես իր Էգոյի շարունակություն։ Այդ առիթով Ռանկը գրում է՝ «Ծնողները պայքարում են, բացահայտ կամ թաքնված, երեխայի հոգում համար, կենսաբանական (հակառակ սեռ) կամ էգոիստական (նույն սեռ) իմաստով։ Երեխան, համապատասխանաբար օգտագործում է ծնողներին և նրանց միմյանց դեմ տրամադրում, որպեսզի փրկի իր ինդիվիդուալությունը»։

Կարեն Հորնի

Կարեն Հորնին քննադատության էր ենթարկում Էդիպյան բարդույթի ինչպես սեքսուալ գունավորումը, այնպես էլ դրա առաջացման կենսաբանական դետերմինացման մասին Ֆրեյդի կարծիքը, հայտարարելով, որ ֆենոմենի կենսաբանական պայմանավորվածության բացակայության մասին կարելի համոզվածությամբ պնդել։ Նա նշում էր նաև, որ Էդիպյան բարդույթը չի հանդիսանում առաջնային գոյացություն և նևրոզների առաջացման հիմնաքարային գործոն, այլ միայն երեխայի հակազդումն է ընտանեկան հարաբերությունների որոշ պրոցեսներին՝ մոր ձգտման՝ երեխային դարձնել կույր կապվածության օբյեկտ, երեխայի դիտարկմանը ընտանեկան տեսարաններին և այլն։ Որպես իր աշխատություններից մեկի ամփոփում, Հորնին գրում է՝ «…Էդիպյան բարդույթը չի կարելի դիտարկել որպես նևրոզի ակունք, քանի որ ինքն իրենով հանդիսանում է նեվրոտիկ գոյացություն»։

Այսինքն, ըստ Հորնիի, Էդիպյան բարդույթը հանդիսանում է նևրոզի հետևանք այլ ոչ պատճառ։ Կարեն Հորնիի քննադատության ևս մի կետ է հանդիսանում աղջնակների մոտ Էդիպյան բարդույթի զարգացման Ֆրեյդի տեսությունը, որը նա համարում էր ամբողջովին սխալ, «կանացի հոգեբանության աղավաղված հասկացման արդյունք» և «տղամարդկային նարցիսիզմի արդյունք»։

Էդիպի բարդույթը ժամանակակից հոգեվերլուծության շրջանակներում

Ինչպես արդեն վերը նշվել է, ժամանակակից հոգեվերլուծաբանները ընդունում են Էդիպյան բարդույթի զգալի դերը՝ մարդու հոգեսեքսուալ զարգացման վրա։ Սակայն Ֆրեյդի տեսության որոշ կետեր վերաքննության և վերանայման են ենթարկվել։ Այսպես, որոշ հոգեվերլուծաբաններ հերքում են Էդիպյան բարդույթի ունիվերսալության և կենսաբանական դետերմինացվածության մասին թեզիսը։ Իգական սեռի մոտ Էդիպյան բարդույթի զարգացման հակեցակարգը նույնպես չի գտնում միահամուռ աջակցություն։ Ընդհանուր առմամբ, բազմաթիվ հոգեվերլուծաբանների կողմից, Էդիպյան բարդույթի հայեցակարգը հասկացվում է ավելի ազատ, քան այն ընկալվում էր Ֆրեյդի կողմից՝ հաճախ այդ հասկացությունը կիրառվում է ամենալայն իմաստով, օրինակ, երեխայի՝ ծնողների հետ հարաբերության բնութագրիչների ողջ գամման նշելու կոնտեքստում։ Ինչպես նաև ի տարբերություն դասական հոգեվերլուծության, Էդիպյան բարդույթի ակունքի ֆոկուսը տեղափոխվել է կենսաբանականից՝ սոցիոլոգիականի։

Քննադատություն

Հիպոթեզի ոչ գիտական կարգավիճակ

Մասնագետները նշում են դնում այն, որ բացակայում են որևէ էմպիրիկ տվյալներ, որոնք վկայում են Էդիպյան բարդույթի օգտին։ Ավելին, ապացուցել Էդիպյան բարդույթի առկայությունը օբյեկտիվ գիտական կերպով անհնար է, բազային գիտական սկզբունքների (օրինակ՝ ֆալսիֆիկացիայի սկզբունքի) անբավարարվածության պատճառով, ինչպես հոգեվերլուծության առանձին հիպոթեզներով (ներառած Էդիպյան բարդույթը), այնպես էլ հոգեվերլուծության ամբողջ տեսությամբ։ Այն, որ Ֆրեյդի և նրա հետևորդների կողմից ներկայացվում է որպես ապացույց, օբյեկտիվորեն պետք է բացառապես դիտարկել որպես հոգեվերլուծաբանների մեկնաբանություն, որը հարմարեցված է իրենց ապրորի ընդունած հիպոթեզներին, որոնք, սկեպտիկների կարծիքով կրում են սուբյեկտիվ նախատրամադրվածության հետքեր։ Այդ առիթով, քննադատները նշում են նաև այն փաստը, որ Էդիպյան բարդույթը հանդիսանում է, առաջին հերթին Ֆրեյդի ինքնավերլուծության, այլ ոչ պացիենտների օբյեկտիվ դիտարկման արդյունք

Մանկական սեքսուալության քննադատություն

Շատերի համար կասկածելի է թվում հենց պնդումն այն մասին, որ երեխան կարող է սեռական հակում ունենա ծնողի նկատմամբ՝ ինչպես հայտնի է տեստոստերոնն ու պրոգեստերոնը՝ սեռական հորմոնները, որոնք ազդում են հիպոթալամուսի վրա և մարդու մոտ սեռական հակում են առաջացնում, երեխայի օրգանիզմում, մինչև պուբերտատ փուլ արտադրվում են միայն աննշան քանակներով։ Ընդ որում, նման քննադատությունը, Ֆրեյդի կոմնակիցների կարծիքով, հանդիսանում է անհիմն այն պատճառով, որ ինդիվիդումի սեռական հասունացումը չի ապահովվում բացառապես օրգանիզմի գենիտալ մորֆոլոգիական և նեյրո՝նդոկրին կառուցվածքներով և պետք է ուղեկցվի համապատասխան հոգեբանական կառուցվածքների կազմակերպմամբ։

Էդիպյան բարդույթի ունիվերսալության մասին վեճեր

Շատ մասնագետներ հերքում են Էդիպյան բարդույթի, Ֆրեյդի կողմից կանխադրված բնույթը, ի ցույց դնելով Էդիպյան բարդույթի կենսաբանական դետերմացվածության թեզիսի սնանկությունը և ընդգծելով սոցիոմշակույթային առանձնահատկությունների առաջնահերթ նշանակությունը։ Լեհ անթրոպոլոգ Բրոնիսլավ Մալինովսկին, իր՝ «Սեքսը և ընկճվածությունը վայենիների հասարակությունում» (1927) աշխատությունում ապացուցում է, որ Էդիպյան բարդույթը ոչ մի կերպ չի արտահայտվում Տրոբրիանյան կղզիների վայրենիների կյանքում և հետևաբար, Էդիպի բարդույթի ունիվերսալության մասին թեզիսը՝ կեղծ է։ Այնուամենայնիվ, որոշ հոգեվերլուծաբաններ պնդում են այն կարծիքը, որ Մալինովսկու եզրակացությունները հիմնավորված չեն։ օրինակ, հունգարացի անթրոպոլոգ և հոգեվերլուծաբան Գեզա Ռոհեյմը, իր «Պրիմիտիվ մշակույթների հոգեվերլուծություն» (1932) աշխատությունում, որը գրել է այն բանից հետո երբ չորս տարի անց է կացրել Սոմալիում և Ավստրալիայում, պնդում է, որ ոչ միայն ապացուցել է Էդիպյան բարդույթի ունիվերսալությունը, այլև մի շարք գործոններ է բացահայտել, որոնք վկայում են, Ֆրեյդի կողմից «Տոտեմ և տաբու» աշխատությունում առաջադրված հիպոթեզի օգտին, ըստ որի եղբայրների նախնադարյան հորդան, սպանելով դեսպոտիկ հորը, զղջաց և արգելք դրեց ինցեստի և հայրասպանության վրա։

Քննադատությունը շիզովերլուծության կոնտեքստում

Ժամանակակից պոստկառուցվածքաբանության այնպիսի ուղղությունում, ինչպիսին է շիզովերլուծությունը, որը մշակվել է Ժիլ Դըլյոզի և Ֆելիքս Գուատարիի կողմից իրենց «Հակա-Էդիպ» (1972) աշխատությունում, Էդիպյան բարդույթը ներկայացվում է որպես բուրժուական ընտանեկան հարաբերությունների ռեպրեսիվ ոգու մարմնացում և կապիտալիզմի ռեպրեսիվ գաղափարախոսության սիմվոլ։ Էդիպյան բարդույթը քննադատության է ենթարկվում իր միակողմանիության և սահմանափակության համար՝ սահմանափակված ընտանեկան հարաբերությունների շրջանակներով, այն անընդունակ է դառնում բացատրել բարդ սոցիալական կառուցվածքներ և պրոցեսներ։ Դըլյոզը և Գուատարին նշում են նաև այն, որ հոգեվերլուծությունը ամբողջությամբ բուժման անարդյունավետ միջոց է դառնում այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են փսիխոզն ու շիզոֆրենիան և քիչ արդյունավետ միջոց է սոցիալական պրոցեսների մեկնաբանության համար։ Ավելին, համաձայն շիզովերլուծության, Էդիպյան բարդույթի հայեցակարգը խոչընդոտ է հանդիսանում նեվրոտիկի առողջացման ճանապարհին, քանի որ կանխավ ձեռք է բերում դետերմինացիոն կախվածություն այնպիսի «պսեվդոկառուցվածքից» ինչպիսին է ընտանիքը։ Այս կոնտեքստում, Դըլյոզին և Գուատարին խոսում են անգիտակցականի, գիտակցականի և ընդհանրապես ողջ մշակույթի «էդիպիզացման» մասին։ Էդիպյան բարդույթի հայեցակարգը հակադրվում է անգիտակցականի ազատ («շիզոֆրենիկ») ձևին՝ «Շիզոֆրենիկականը – Էդիպյանի փոխարեն»։

Այսպիսով, Դըլյոզին և Գուատարին կոչ են անում ազատ մեկնաբանել անգիտակցականը, չսեղմելով այն Էդիպյան բարդույթի նեղ շրջանակների մեջ։

Ֆեմինիստական քննադատություն

Ֆեմինիզմի ներկայացուցիչները լայնամաշտաբ քննադատության են ենթարկում աղջիկների մոտ Էդիպյան բարդույթի զարգացման հասկացությունը՝ նրանց կարծիքով, պենիսի նկատմամբ նախանձը ոչ մի դեր չի խաղում իգական սեռի ներկայացուցիչների հոգեսեքսուալ զարգացման մեջ։ Ֆեմինիզմի ներկայացուցիչները համարում են, որ պենիսի նկատմամբ նախանձի հայեցակարգը հանդիսանում է պատրիարխալ հասարակության պրոդուկտ, որը ի ցույց է դնում անլիարժեք, թույլ և ենթարկվող կնոջը։ Ավելին, ինչպես նշում է ամերիկացի ֆեմինիստուհի Քեյթ Միլլեթը (1969), Ֆրեյդը նմանատիպ գաղափարներով և դրանք պրակտիկայի կոչելով, ավելի շատ կանանց կեղեքիչ է հանդիսանում, քան անկած դիտորդ և հոգեթերապևտ։ Մի այլ ամերիկացի ֆեմինիստուհի Ջուլիետ Միտչելլը համարում էր պենիսի նկատմամբ նախանձը՝ ֆոլլոցենտրիկ մշակույթի տիպիկ բնութագրիչ, այլ ոչ թե աղջնակի, իր մոտ պենիսի բացակայության բացահայտման արդյունք։ Ֆեմինիզմի կողմնակիցները ընդ որում նկատում են, որ Ֆրեյդի հայացքները ցուցադրում են Վիկտորիական դարաշրջանի ընդհանուր ոգին և արժեքները, երբ տղամարդիկ, ինչպես նաև կանայք, վախենում էին կանացի լինել։ Որոշ քննադատներ նշում են այն փաստը, որ պենիսի նկատմամբ նախանձի հայեցակարգը սնանկ է այն պատճառով, որ քիչ ճշմարտանման է, որ աղջնակը կարողանա նախանձ ունենալ պենիսի նկատմամբ՝ մարմնի մի մասի, որը նա երբեք չի էլ ունեցել և որի առավելությունների մասին նա, հետևողաբար չի կարող իմանալ։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն ասել ենք, ժամանակակից հոգեվերլուծաբանները մեծամասնությամբ չեն պնդում պենիսի նկատմամբ նախանձի հայեցակարգի մասին այնպես, ինչպես Ֆրեյդը և նրա օրթոդոքսալ հետևորդները։