Օտար ձեռքի համախտանիշը այլ կերպ անվանում են նաև "անարխիստ-ձեռք": Սա բարդ հոգենյարդաբանական խանգարում է՝ իդիոկինետիկ ապրակսիայի ձև, որի ժամանակ խանգարվում է նպատակաուղղված շարժում կատարելու ունակությունը, երբ մեկ կամ երկու ձեռքերն էլ շարժվում են իրենք իրենց՝ անկախ տիրոջ ցանկությունից: Երբեմն այս ամենը համակցվում է էպիլեպսիայի նոպաներով: Հոգեբուժության պոպուլյար աշխատություններում այս համախտանիշը անվանում են դոկտոր Ստրենջլավի հիվանդություն, ոչ թե բացահայտող գիտնականի, այլ "Դոկտոր Ստրենջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը" ֆիլմի գլխավոր հերոսի պատվին, որի ձեռքը (արհեստական) երբեմն ինքն իրեն նացիստական ողջույնի շարժում էր կատարում:
Այս հիվանդության դեպքում չարիքի փոքրագույնն է, երբ ձեռքը սկսում է քաոսային շարժումներ կատարել՝ խեղդել իր տիրոջը կամ կսմթել նրան տարբեր տեղերից: Երբեմն կատաղած ձեռքը սկսում է ուղղակի վիճել տիրոջ հետ, օրինակ՝ "բարի" ձեռքը կապում է կապիչը, իսկ "չարը", միևնույն ժամանակ՝ քանդում: Հոգեբանները պնդում են, որ նկարագրված դեպքում, ձեռքը սկսում է գործել ենթագիտակցության հրամանով, այսպես ասած արտահայտելով անձի խորքայի վերաբերմունքը որոշակի գործողությունների նկատմամբ: Իսկ հոգեբուժների կարծիքով այս համախտանիշը բացատրվում է գլխուղեղի կիսագնդերի միջև եղած փոխազդեցության խաթարումով: