ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄՅՈւՆԽՀԱՈւԶԵՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Մյունխհաուզենի համախտանիշը՝ սիմուլյատիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չափազանցացված պատկերում կամ ցուցադրում է (սիմուլացնում է) կամ էլ արհեստականորեն իր մոտ առաջացնում է հիվանդության ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալիզացիայի, վիրաբուժական միջամտության և այլն։ Այդպիսի սիմուլյատիվ վարքագծի պատճառները լիակատար ուսումնասիրված չեն։ Մյունխհաուզենի Համախտանիշի համընդհանուր ընդունված բացատրությունը այն է, որ հիվանդության սիմուլյացիան հնարավորություն է տալիս...

...այս համախտանիշով տառապող մարդկանց ուշադրություն, հոգատարություն, համակրանք և հոգեբանական աջակցություն ստանալ, ինչը նրաք զգում են, որ անբավարար է։

Մյունխհաուզենի Համախտանիշով տառապող հիվանդները, որպես օրենք հերքում են իրենց ախտանիշների արհեստական ծագումնաբանությունը, նույնիսկ երբ նրանց բերվում է սիմուլյացիայի հիմնավորված ապացույցներ։ Սովորաբար նրանք ունենում են հոսպիտալիզացիայի բավական երկար պատմություն, որը կապված է լինում բացառապես ախտանիշների սիմուլյացիայի հետ։ Չստանալով սպասվելիք ուշադրությունը իրենց ախտանիշների նկատմամբ, Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդները դառնում են սկանդալային և ագրեսիվ։ Մի մասնագետի կողմից բուժման մեջ մերժում ստանալու դեպքում դիմում են այլ մասնագետների։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մյունխհաուզենի համախտանիշը նկարագրվել է 1951 թվականին և դասվում է սիմուլյատիվ խանգարումների դասին, իրենից ներկայացնելով ծանր քրոնիկական հիվանդություն։ Հիվանդը, առանց արտաքին մոտիվացիայի, օրինակ որի թվին կարող է պատկանել պատժից խուսափելու փորձը, օգուտ ստանալը կամ մի այլ պատճառ, կանխամտածվածորեն վերարտադրում է կամ սիմուլացնում է ախտանիշներ, ընդ որում այդ ընթացքում կարող է ինքն իրեն տրավմայի ենթարկել, խեղել, այդ ախտանիշները ստանալու նպատակով (արտաքին մոտիվացիայի առկայության դեպքում, խոսքը գնում է սիմուլյացիայի մասին)։

Համախտանիշը անվանվել է Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզենի (1720-1797) պատվին, գերմանացի բարոնի, ով հայտնի էր դարձել իր կարծեցյալ հերոսությունների մասին պատմած ֆանտաստիկ պատմություններով։

1977 թվականին ներմուծվեց՝ «Մյունխհաուզենի համախտանիշ ըստ լիազորագրի» (անգլ. Munchausen's syndrome by proxy) տերմինը, որպեսզի նկարագրվի այն իրավիճակները, երբ մարդը կեղծ ախտանիշներ է ստեղծում ուրիշի, մասնավորապես իր երեխայի համար։

Մյունխհաուզենի համախտանիշ (անգլ. Münchausen syndrome) տերմինը առաջարկվել է Ռիչարդ Էշերի կողմից, ով 1951 թվականին առաջին անգամ նկարագրել է իր պացիենտների վարքագիծը, որոնք հակված էին հորինել կամ իրենց մոտ առաջացնել հիվանդության ախտանիշներ։ Ի սկզբանե, այս անվանումը կիրառվում էր բոլոր նմանատիպ խանգարումները նկարագրելու համար։ Այսօր այն կիրառում են միայն այսպիսի սիմուլյատիվ խանգարման ծայրահեղ և երկարատը ձևերի դեպքում, երբ հիվանդության սիմուլյացիան կենտրոնական և գլխավոր դեր է կատարում հիվանդի կյանքում։

Մյունխհաուզենի համախտանիշը, ինչպես նաև սիմուլյատիվ խանգարումները ամբողջությամբ, բժշկական պրակտիկայում առ այսօր հանդիսանում են խոշոր ախտորոշման պրոբլեմ, քանի որ հստակ որոշված չեն այն սահմանները՝ սիմուլյատիվ խանգարման, սոմատիզացիայի և սիմուլյացիայի միջև։ Այս համախտանիշի որոշման համար առկա են բազմաթիվ պայմաններ, և առ այսօր վեճեր կան կապված ալտերնատիվ անվանումների հետ։

ԴԱՍԱԿԱՐԳՈւՄ

«МКБ-10»-ում, Մյունխհաուզենի համախտանիշը որոշված է «F68.1» կոդով՝ «ախտանիշների կամ ֆիզիկական կամ հոգեբանական բնույթի հաշմանդամության կանխամտածված առաջացում կամ սիմուլացում (սիմուլատիվ խանգարում)»։

«F68.1» Ախտորոշիչ չափանիշներն են՝

  1. Ախտանիշների կանխամտածված վերարտադրում կամ սիմուլացում և/կամ ինքնակամ վնասվածքներ հասցնելը, ախտանիշներ ստանալու նպատակով։
  2. Արտաքին մոտիվացիաների բացակայություն (օրինակ՝ օրինազանցության համար հետապնդումից խուսափում, հիվանդ մարդկանց համար նախատեսած արտոնությունների ստացում և այլն)։ Եթե բացահայտվել են այսպիսի մոտիվացիաների ապացույցներ, ապա արդեն կիրառվում է «Z76.5» կատեգորիան՝ սիմուլյացիա։
  3. Ավելի հաճախ կիրառվող բացառող չափորոշիչը՝ հաստատված ֆիզիկական կամ հոգեկան խանգարման բացակայություն, որը կարող էր բացատրել ախտանիշները։

«F68.1»-ի մեջ է ներառվում «հոսպիտակային ոջիլի» համախտանիշը, հիվանդանոցների մշտական հաճախորդի համախտանիշը, Մյունխհաուզենի համախտանիշը, քոչող հիվանդի համախտանիշը։

Ըստ լիազորագրի Մյունխհաուզենի համախտանիշի որդյունքում կոշտ վերաբերմունքը (Մյունխհաուզենի համախտանիշի պատվիակում), «МКБ-10»-ում կոդավորվում է «T74.8» կոդով՝ «դաժան վերաբերմունքի այլ ախտանիշներ»։ Այս բաժինը կիրառվում է տուժող անձի նկատմամբ այլ ոչ չարագործի։ Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշով տառապող չարագործի նկատմամբ կիրառվում է «F68.A» կոդը։

«DSM-5» -ում նույնպես առկա է սիմուլյատիվ խանգարումները (անգլ. «factitious disorder»)՝ «300.19 (F68.10)» կոդով։ Նրա չափորոշիչներն են՝

  1. Ֆիզիկական կամ հոգեբանական նախանշանների կամ ախտանիշների ֆալսիֆիկացիա։
  2. Մարդը ինքն իրեն պատկերացնում է հիվանդ, թուլացած կամ վիրավորված։
  3. Խափուսիկ վարքագիծ, որը արտահայտվում է նույնիսկ արտահայտված արտաքին օգուտի բացակայության դեպքում։
  4. Վարքը ավելի լավ չի բացատրվում այլ հոգեկան խանգարումով, այնպիսի, ինչպիսին է զառանցական խանգարումով կամ այլ հոգեկան խանգարումով։

ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ՄՅՈւՆԽՀԱՈւԶԵՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշ կամ Մյունխհաուզենի համախտանիշ ըստ լիազորագրի (անգլ. Münchausen syndrome by proxy, հապավում՝ MSBP կամ անգլ. Factitious disorder imposed on another, հապավում FDIA) ասելով հասկանում են սիմուլյատիվ խանգարման այնպիսի տիպ, որի ժամանակ ծնողները կամ անձիք, ովքեր փոխարինում են նրանց, կանխամտածված երեխայի մոտ, կամ խոցելի հասուն մարդու (օրինակ՝ հաշմանդամի) մոտ առաջացնում են հիվանդագին վիճակ կամ հորինում են այն, որպեսզի դիմեն բժշկական օգնության։ Այսպիսի գործողություններ ավելի հաճախ կատարում են կանայք, մեծամասամբ՝ հարազատ մայրերը կամ ամուսինները։ Ընդ որում, անձիք, ովքեր սիմուլացնում են երեխայի հիվանդություն, իրենք հենց կարող են կարող են դրսևորել Մյունխհաուզենի համախտանիշին բնորոշ վարք։ MSBP-ի մի մասնավոր դեպք ունի ուրիշ անվանում՝ Պոլլեի համախտանիշ՝ Բարոն Մյունխհաուզենի դստեր անունով, ով մահացել է իր կյանքի առաջին տարում։ Այս անվանումով այն առաջին անգամ նկարագրվել է Դ.Բուրմանի կողմից, 1977 թվականին։ Նկարագրված դեպքում, մայրը սիմուլացնում էր աջակողմյան հեմիպարեզ, այդ ընթացքում իմիտացնում էր իր դստեր մոտ շաքարային դիաբեթի ախտանիշներ, կիրառելով գլյուկոզա և ացետոն, իսկ որդու մոտ առաջացնում էր ցնցումներ և գիտակցության խանգարում, կիրառելով պրոմետազին։ Այն ժամանակ, անվանումը վերաբերում էին միայն Մյունխհաուզենի համախտանիշով հիվանդների երեխաներին։ Այժմ արդեն, Պոլլեի համախտանիշը դիտարկվում է միայն որպես՝ սեփական մոր կողմից, կամ այն անձի կողմից, ով երեխայի խնամակալն է, երեխային արհեստական հիվանդություն պատճառելը։

Անձիք, ովքեր տառապում են «Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշով», կարող են կիրառել ամենատարբեր մեթոդներ, որպեսզի իմիտացնեն կամ առաջացնեն երեխայի կամ խոցելի հասուն մարդու մոտ հիվանդության առաջացում։ Երևակայական կամ առաջացված հիվանդությունը կարող է ընդունել պրակտիկորեն կամայական ձև, բայց ամենատարածված ախտանիշներն են՝ արյունահոսությունը, ցնցումները, փորլուծությունը, փսխումները, թունավորումները, ինֆեկցիաները, շնչարգելությունը, դողէրոցքը, ալերգիաները և հանկարծակի մանկական մահի համախտանիշը։ Երեխաների մոտ արհեստականորեն առաջացված հիվանդությունները շատ վատ են ենթարկվում բուժման, այդ պատճառով էլ երեխաները որոնք տառապում են այսպիսի խանգարումներով ենթարկվում են մեծ թվով անօգտակար բժշկական պրոցեդուրաների, որոնցից որոշները կարող են վնասակար լինել։

Վնասը կարող է հասցվել կամայական ձևով, որը չթողնի արտաքին հետքեր։ Շնչառության դժվարացումը կարող է առաջացվել ձեռքը բերանի վրա դնելով, մատերով քթածակերը փակելով, պոլէթիլենային տոպրակը դեմքին դնելով, եղել են դեպքեր, որ չարագործը նույնիսկ պառկել է երեխայի վրա։ Չարագործը կարող է սահմանափակել սնունդի ընդունումը, կախվածություն ունեցող մարդուն տալ դեղորայք, որոնք չեն ահամապատասխանում նրա նշանակմանը, բարձրացնել չափաբաժինները, ներարկել դեղորայք այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա։ Հնարավոր են բժշկական օգնություն կանչելու կանխամտածված ուշացում, երբ այդպիսի անհրաժեշտություն է առաջացել։ Վերջին դեպքում, երբ զոհը կոլապսի մեջ է ընկնում, MSBP-անձը, կարող է համոզվելով, որ պացիենտի կյանքին լուրջ վտանգ է սպառնում, նախաձեռնի նրա կյանքը փրկելու գործառույթներ, որպեսզի ստանա հերոսի, հոգեատար մարդու գովերգում, ով կյանք է փրկել։

Արհեստական հիվանդությունը և բազմակի բուժումները բացասական ազդեցություն են ունենում երեխաների հոգեկան զարգացման և առողջության վրա։ Բացի դրանից, գործողությունները, որոնց միջոցով ստեղծվում են հիվանդության ախտանիշներ, և հետազոտության և բուժման որոշ ձևեր, կարող են անդառնալի վնաս հասցնել երեխայի առողջությանը և վտանգ հանդիսանալ նրա կյանքի համար։

«Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշը» շատ դժվար է տարբերակել, այդ պատճառով էլ դրա տարածվածությունը որոշելն առայժմ չի հաջողվում։

Երեխաների մոտ հիվանդություն առաջացնող ծնողները, որպես օրենք տառապում են հոգեբանական աջակցության պակասով։ Նրանք հաճախ դժբախտ են իրենց ընտանիքներում։ Նրանցից որոշները տառապում են հոգեկան խանգարումներով։ Շատերը բժշկական ոլորտում ունեն որոշակի գիտելիքներ։ Երբ բացահայտվում է երեխայի հիվանդության արհեստական ծագումնաբանությունը, նրանք հերքում են իրենց վնասելը, նույնիսկ լուրջ ապացույցների առկայության դեպքում և հրաժարվում են որևէ մի հոգեթերապիայից։ «Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշով» հիվանդ բուժքույրը կամ բուժեղբայրը, կարող է ուշադրություն և երախտագիտություն ստանալ իր ծնողներից, ցուցաբերած բարության դիմաց, որը նա ցուցաբերում է իիրենց երեխայի կարճ կյանքի ընթացքում։ Սակայն նման մարդը մտահոգված է միայն իր նկատմամբ վերաբերմունքով և միայն մեծ թվով պոտենցիալ զոհերի հասանելիություն ունի։

«Պատվիրակված Մյունխհաուզենի համախտանիշով» անձը գիտե, որ եթե ընտանիքի անդամների կամ գործընկերների մոտ կասկածներ առաջանան, ապա նրանք հազիվ թե այդ մասին բարձրաձայնեն, քանի որ կվախենան սխալվել։ Հազվադեպ է լինում, որ ինչ-որ մեկը ցանկանում է մեղադրել MSBP-անձին կամ այդ առիթով հայտարարել օրինապահ մարմինների։ Եթե նրանք սխալվում են, ապա դա զրպարտության մեջ մեղադրանքներ են և ընտանիքից իզոլացում։ Եթե MSBP-անձը իմանա, որ նման մեղադրանք կա և գլխի ընկնի, թե ով է այդ մեղադրանքի հեղինակը, ապա դա մեկնաբանվում է որպես հետապնդում, որտեղ այդ անձը հանդիսանում է զոհ և իրավիճակը շահարկվում է որպես ավելի ձեռնատու, որպեսզի այդ անձը գտնվի ուշադրության կենտրոնում։ Երբ դա տեղի է ունենում ընտանիքում, դա օգտագործվում է, որպես ամբողջ ընտանիքին՝ այդ մարդու դեմ տրամադրելու հնարավորություն, ով առաջադրել է այդ մեղադրանքը, որին MSBP-անձը կարող է նույնականացնել որպես անձ, ով կասկած է առաջադրել։ MSBP-անձը, ինչպես նաև բոլոր այն անձինք ովքեր ունեն ուշադրություն ստանալու վրա ֆոկուսացված խանգարումներ, միշտ հավատ են ներշնչում իրենց «ճշմարտանմանությամբ» և համոզչությամբ։