Կամ Կոտարի զառանցանքը՝ դա նիգիլիստական, իպոխոնդրիկ, դեպրեսսիվ զառանցանք է, համակցված ահռելիության մտքերի հետ: Որոշ հոգեբույժներ այս հիվանդության մասին խոսում են, որպես մոլուցքային մեծամտության զառանցանքի նեգատիվի, կամ հայելային արտապատկերման:
Այս զառանցանքը առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի նյարդաբան Կոտարը 1880 թվականին և անվանել բացառման զառանցանք: Հետագայում այն վերանվանվել է իր անունով:
Մարդը, որն տառապում է այս հիվանդությամբ, զգում է իրեն մահացած կամ գոյություն չունեցող: Նրան թվում է, որ կորցրել է կյանքի համար անհրաժեշտ բոլոր ուժերը, արյունը և ներքին օրգանները: Երբեմն նրան թվում է, որ իր ներսում ամեն ինչ փտում է: Սա կարող է կապված լինել դեպրեսսիայի կամ այլ լուրջ մտավոր տարօրինակության հետ:
Կոտարի համախտանիշի ժամանակ եղած զառանցանքային մտքերը առանձնանում են արտահայտված թախծի և տագնապի աֆֆեկտի մոխրագույն ֆոնի վրա ունեցած իրենց գունագեղությամբ և վառությամբ, անմիտ և գրոտեսկային չափազանցություններով, իպոխոնդրիկ և նիգիլիստական պնդումներով: Այս հիվանդների համար բնորոշ են բողոքները այն մասին, որ աղիքները փտել են, սիրտ չունեն, որ նրանք մարդկության պատմության մեջ չտեսնված վատթարագույն հանցագործն են, որ վարակել են բոլորին սիֆիլիսով կամ ՁԻԱՀ-ով, իրենց գարշահոտ շնչով թունավորել են աշխարհը: Երբեմն նրանք պնդում են, որ վաղուց արդեն մահացել են, դիակ են, և իրենց օրգանիզմը վաղուց արդեն քայքայվել է: Նրանց սպասվում է դաժան պատիժ՝ մարդկությանը իրենց բերած բոլոր չարիքների համար: Կոտարի համախտանիշի կառուցվածքում դեպրեսսիայի և տագնապի մեծ արտահայտվածության դեպքում լինում են արտաքին աշխարհի բացառման մտքեր: Այսպիսի հիվանդները պնդում են, որ շրջակա ամեն ինչ մահացել է, երկիրը դատարկվել է և նրա վրա կյանք չկա:
Կոտարի համախտանիշը կարող է հանդիպել մեծ էնդոգեն դեպրեսսիաների ծանր պսիխոտիկ ձևերի (այսպես կոչված պսիխոտիկ դեպրեսսիաներ կամ դեպրեսսիվ պսիխոզ), կամ շիզոաֆֆեկտիվ խանգարումների, շիզոֆրենիայի դեպրեսսիվ-պարանոիդալ ձևերի շրջանակներում: Շատ ավելի հաճախ Կոտարի համախտանիշը հանդիպում է ծերունական (սենիլ, ինվոլյուցիոն) դեպրեսսիաների և պսիխոզների ժամանակ:
Համեմատաբար ավելի ջահել անձի մոտ Կոտարի համախտանիշի հայտնաբերումը, ում ըստ տարիքային դասակարգման հնարավոր չէ դնել սենիլ պսիխոզ ախտորոշումը, խոսում է նրա մոտ եղած դեպրեսսիայի սրության ծանր աստիճանի, դեպրեսսիայի կառուցվածքում տագնապի ունեցած մեծ տեսակարար կշռի և բարձր սուիցիդալ վտանգի մասին: