Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Վազք և ֆիզիկական վարժություններ

Եթե չես վազում երբ առողջ ես, կվազես երբ հիվանդանաս:

Հորացիոս

Համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս կամ այն չափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է բոլորին, ցանկացած դեպրեսիաների դեպքում (անկախ ծանրությունից): Այս համոզմունքին կարելի է նայել երկու տեսանկյունից՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրոք ուժ է տալիս, սակայն որտեղից ուժեր գտնել ֆիզիկական վարժություններով զբաղվելու համար: Երբ հոգին դատարկ է և սառը, իսկ դրսում մութ է և -20 աստիճան ջերմություն, չափազանց դժվար է դուրս գալ տաք վերմակի տակից, կանգնել սառցե ջերմաստիճանի հատակին, հագնել սպորտային կոշիկները և դուրս գալ վազելու:

Հեշտ է ամեն օր խոսք տալ, որ վաղվանից մարմնամարզություն կանես, բայց չափազանց դժվար է դա իրականացնելը: Եթե նորմալ վիճակում 100-ից 1-ն է գնում նման հերոսության, ապա ինչ ասենք դեպրեսսիայով հիվանդ մարդու մասին:

Փաստը մնում է փաստ՝ ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն օրգանիզմում մեծացնում է էնդորֆին կոչված հորմոնների արտադրությունը, որն էլ իր հերթին բերում է տրամադրության բարձրացման: Շատ հոգեբուժների կարծիքով, ամենօրյա վազքը իր օգտավետությամբ չի զիջում հոգեթերապիային կամ հակադեպրեսսանտներին: Ընդ որում լավացումը սկսում է ոչ միայն բիոքիմիական պրոցեսսների փոփոխության արդյունքում, այլ կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարելուց հետզհետե փոխվում է սեփական անձի նկատմամբ վերաբերմունքը, աճում է ինքնագնահատականը և սեփական ուժերի նկատմամբ համոզվածությունը:

Վերջերս, դեպրեսիայի վրա ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցության վերաբերյալ, կատարվել է մի շատ հետաքրքիր փորձ: Փորձի մասնակիցներին (մարդիկ, ովքեր տառապում էին դեպրեսսիայով) բաժանեցին երեք խմբի: Առաջին խմբի անդամները հակադեպրեսսանտներ էր ընդունում, երկրորդ խմբի անդամները, շաբաթական երեք անգամ կես ժամ կատարում էին ֆիզիկական վարժություններ իսկ երրորդ խմբի անդամները համատեղել էին դեղային բուժումը ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Չորս ամիս անց խմբի մասնակիցների մոտ նկատվեցին նկատելի լավացումներ, սակայն տասերորդ ամսին դեպրեսսիայի նախանշանները նորից ի հայտ եկան, առաջին խմբում՝ 30%-ի մոտ, երկրորդ խմբում՝ 40%-ի մոտ, իսկ երրորդ խմբում՝ միայն 10%-ի մոտ:

Կարելի է համատեղել վազքը և ֆիզիկական վարժությունները քնի դեպրիվացիայի հետ (այս մասին մենք դեռ կխոսենք): Քնի դեպրիվացիայի ժամանակ, հենց առավոտյան ժամերին էլ ուժեր են առաջանում և փոքրանում են դեպրեսսիայի նախանշանները, այնպես որ ոչ մի բան չի խանգարում օգտվել դրանից և մարմնամարզություն անել կամ դուրս գալ վազելու: Մյուս կողմից, քնի դեպրիվացիայի ժամանակ ցանկալի է ինչ-որ ակտիվ բանով զբաղվել, որ չքնես, այնպես որ վազքը այս դեպքում կարող է քնի դեմ պայքարի լավ միջոց հանդիսանալ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты