ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՇԵՐԱԹԻԹԵՌԱՅԻՆ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ


Գիշերաթիթեռային խելագարությունը՝ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում ապրող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդությունն է: Նավախո հնդկացիները վերաբերվում են այս հիվանդությանը նույն կերպ, ինչպես ՁԻԱՀ-ին, այսինքն չափից դուրս վախենում են դրանից:

Գիշերաթիթեռային խելագարությունը արտահայտվում է այն բանում, որ մարդու մոտ էպիլեպտիկ նոպաների նման նոպաներ են սկսվում, որոնք բերում են կատաղության և իսթերիկ, ինքնասպանական վարքագծի:

ԿՈՌՈ


Եվս մի հիվանդություն կապված մարմնի մասերի փոքրանալու հետ, որն անվանվում է Կոռո: Այս քիչ հայտնի հիվանդությունը տարածված է հիմնականւոմ հարավային և հարավ-արևելյան Ասիայի բնակիչների շրջանում: Դրա էությունը կայանում է վառ և հաճախակի փլուզող տագնապային նոպաների մեջ, կապված մարդուն համակած վախի հետ՝ որ իր սեռական օրգանները փոքրանում են, վերանում են կամ բարակում:

Սովորաբար հիվանդը համոզված է լինում,

ՎԻՆԴԻԳՈԻ ՊՍԻԽՈԶ


Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով:

ՍՈՒՍՏՈ


Կենտրոնական Ամերիկայում Սուստո են անվանում այն հոգեկան հիվանդությունը, երբ հիվանդին թվում է թե լիովին կորցրել է իր բոլոր կենսագործունեության համար անհրաժեշտ ուժերը: Քունը դառնում է անհանգիստ, իսկ ինքը՝ ատիպիկ, դեպրեսիայի մեջ խորացած: մարդը կորցնում է ախորժակը, ուշադրություն չի դարձնում հագուստի վիճակի և անձնական հիգիենայի վրա, և ի վիճակի չի լինում նորմալ կատարել իր առօրյա պարտականությունները: Սուստոից կարելի է մահանալ, ինչը երբեմն էլ տեղի է ունենում: Չնայած, որ մարդիք դանդաղ են հանգչում, բժիշկները նրանց մոտ հիվանդությունների կամ վնասվածքների ոչ մի ֆիզիկական պատճառ չեն գտնում:

ԱՄՈԿ


Ամոկ (մալայերեն meng-âmok - ընկնել կույր զայրույթի մեջ և սպանել) — հոգեկան վիճակ է, որը հոգեբուժության մեջ հաճախ սահմանվում է, որպես էթնոսպեցիֆիկ ֆենոմեն, բնորոշ միայն Լաոսի, Ֆիլիպինների, Պոլինեզիայի, Պապուա - Նոր Գվինեայի և նավախո ու պուերտոռիկացի տղամարդկանց: Ամոկը բնութագրվում է կտրուկ շարժողական գրգռումով (որպես օրենք դա վազքն է) և առանց պատճառի մարդկանց վրա հարձակվելու ագրեսիվ վարքագծով:

Գերմաներենում «ամոկ» բառը ստացել է լայն կիրառում և նշանակություն և նշանակում է...

ՈՒՂԵՂԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ


Ուղեղի հոգնածությունը՝ հոգեկան համախտանիշ է, որը նկատվում է բացառապես Հարավային Աֆրիկայում: Այս հիվանդության ժամանակ, հիվանդը ընդհանուր հոգնածության զգացողություն է ունենում, որի պատճառով էլ դժվարանում է կենտրոնանալ կամ ինչ-որ բան հիշել: Հետաքրքիրն այն է, որ այդ վիճակը առաջանում է հիմնականում ուսանողների և դպրոցականների մոտ, երբ նրանք լուրջ մտավոր լարվածություն են վերապրում:

Ուղեղի հոգնածությունը դա՝ «տերմին է, որն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում,