ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՇԵՐԱԹԻԹԵՌԱՅԻՆ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիշերաթիթեռային խելագարությունը՝ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում ապրող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդությունն է: Նավախո հնդկացիները վերաբերվում են այս հիվանդությանը նույն կերպ, ինչպես ՁԻԱՀ-ին, այսինքն չափից դուրս վախենում են դրանից:

Գիշերաթիթեռային խելագարությունը արտահայտվում է այն բանում, որ մարդու մոտ էպիլեպտիկ նոպաների նման նոպաներ են սկսվում, որոնք բերում են կատաղության և իսթերիկ, ինքնասպանական վարքագծի:

Հաճախ հիվանդը համարում է, որ իր մարմնի մի որևե մաս ավելի փոքր է քան մնացածները՝ գլուխը, իրանը, սեռական օրգանները կամ որևե մի ուրիշ մաս: Նրանց հետազոտելու ընթացքում, բժիշկները չեն գտել մի ուրիշ հիվանդության ֆիզիկական նախանշաններ: Գիշերաթիթեռային խելագարությունը գնահատվում է, որպես մաքուր հոգեմարմնական վիճակ: Այս հիվանդությանը անվանել են «գիշերաթիթեռային խելագարություն», որովհետև հիվանդի վարքագիծը նմանացրել են գիշերաթիթեռի վարքագծին՝ թևերի թրթռուն շարժումները, փոքրիկ չափերը և կյանքի կարճ տևողությունը:

Արիզոնայի համալսարանի անթրոպոլոգները ասում են, որ Նավախո հնդկացիները, կապում են գիշերաթիթեռային խելագարությունը ինցեստի հետ կապված տաբուի խախտման հետ՝ «Նույնիսկ եթե սկիզբը (գիշերաթիթեռային խելագարության) ընկնում է մարդու կյանքի առաջին տարիների վրա, համարվում է, որ տաբուն խախտել է նրա ծնողներից մեկը, և հիվանդությունը անցել է երեխային, երբ նա դեռ գտնվում էր մոր արգանդի մեջ»: