ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԻՆՔՆԱԿՈՉԻԿԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Ինքնակոչիկի համախտանիշ (անգլ. impostor (imposter) syndrome) — հոգեբանական երևույթ, որի ժամանակ մարդը ի վիճակի չէ վերագրել իր շարժումները՝ իր որակներին, ընդունակություններին և ճիգերին։ Չնայած սեփական կայացածության մասին արտաքին ապացույցների, Ինքնակոչիկի համախտանիշով տառապող մարդիկ, շարունակում են համոզված մնալ, որ իրենց խաբեբաներ են և արժանի չեն այդն հաջողություններին, որոնց հասել են։

Նվաճումները, որպես օրենք նրանք բացատրում են հաջողությամբ, անհրաժեշտ ու համապատասխան վայրում ու ժամանակին հայտնվելով, կամ էլ ուրիշներին մոլորության մեջ գցելով, ստեղծելով ավելի խելոք և կոմպետենտ մարդու կերպար, քան կա իրականում։

ՀԱՐՑԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

Առաջին անգամ «ինքնակոչի ֆենոմենը» առաջացել է 1978 թվականին, Պաուլինա Կլէնսի (անգլ. Pauline R. Clance) և Սյուզաննա Այմսի (անգլ. Suzanne A. Imes) հոդվածում, ըստ որտեղ եղած դիտարկումների, շատ հաջողակ կանայք հակված են համարել, որ խելացի չեն և որ շրջապատը իրենց գերագնահատում է։

Ինքնակոչիկի համախտանիշը, հոգեկան հիվանդություն չի համարվում և ներառված է «МКБ-10»-ում և «DSM-IV»-ում, սակայն շատ հոգեբանների ուսումնասիրության թեմա է հանդիսացել։ Պարզվել է, որ չնայած նրա, որ որոշ մարդիկ ավելի հակված են Ինքնակոչիկի համախտանիշով տառապել, այն նաև բնավորության գիծ չի հանդիսանում, չնայած նրա, որ երկար ժամանակ համարվում էր ի ծնե որակ։ 2000-ականներից այն հետազոտվում է որպես՝ որոշակի իրավիճակների և գրգռիչների հակազդում։

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Ինքնակոչիկի համախտանիշի դեպքում զգացմունքները կարելի է բաժանել երեք կատեգորիայի՝

  • Ինքդ քեզ կեղծ շինծու զգալը, երբ մարդը համարում է, որ արժանի չէ հասած նվաճումներին կամ պրոֆեսիոնալ այն դիրքին, որին հասել է, ենթադրելով, որ շրջապատող մարդիկ սխալվում են մտածելով այլ կերպ։ Որպես օրենք, այդպիսի մտքերը զուգակցվում են բացահայտման վախով, օրինակ՝ որ գործընկերները կհասկանան, թե որքանով է համախտանիշով տառապող մարդը ոչ կոմպետենտ իր պրոֆեսիոնալ ոլորտում։ Բացահայտման վախը զգալիորեն մեծացնում է տապալվելու վախը ինչպես նաև հաջողության հասնելու վախը, քանի որ ենթադրվում է, որ նվաճումը՝ մեծ պատասխանատվություն է։
  • Սեփական նվաճումները հաջողությամբ կամ այլ արտաքին պատճառներով, այլ ոչ թե սեփական ջանքերով և ընդունակություններով բացատրելը։ Դրա հետ միասին մարդը վախենում է, որ մյուս անգամ իր բախտը չի բերի։
  • Սեփական նվաճումների արժեզրկումը, երբ մարդը ենթադրում է, որ արված գործը չափազանց հեշտ էր և մեծ ուշադրության արժանի չէ։

Որոշ հետազոտողների կարծիքով, Ինքնակոչիկի համախտանիշի հաճախ բերում են ընտանիքի երկու մոդելներ։ Առաջին դեպքում ծնողները իրենց երեխաներին տարբեր կերպ են գնահատում, պիտակավորելով նրանց։ Օրինակ՝ նրանք կարող են մի երեխային համարել ավելի խելացի, քան մյուսին և չփոխել իրենց պատկերացումը երեխաների մասին, ինչ էլ նրանք հետագայում չանեն։ Վերջ ի վերջո դա կարող է բերել այն բանի, որ երեխան, ում ավելի քիչ խելացի են համարել, իրեն չի կարողանա խելացի զգալ, նույնիսկ եթե ավելի բարձր գնահատականներ ստանա կամ ավելի մեծ հաջողությունների հասնի քան «խելացի» երեխան։ Երկրորդ դեպքում, ծնողները իդեալականացնում են իրենց երեխային։ Հետագայում, երբ նա մեծանում է և հանդիպում դժվարությունների, նա սկսում է կասկածել իր ծնողների ճշմարտացիության մեջ, միաժամանակ սկսում է թաքցնել որ իրեն դժվար է, քանի որ չի ցանկանում փլուզել ծնողների իդեալականացված պատկերացումը իր մասին։ Արդյունքում դա բերում է այն բանի, որ մարդը սկսում է իրեն միջակություն զգալ։

Ինքնակոչիկի համախտանիշը՝ բացարձակ ախտորոշում չի հանդիսանում։ Որոշ մարդիկ կարող են նման բան զգալ որոշ իրավիճակներում իսկ մյուսներում չզգալ։

ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանական հետազոտության համաձայն, որը անց է կացվել 1980-ականներին, հաջողակ հինգ մարդկանցից երկուսը իրենց խաբեբա են համարում։ Մի ուրիշ հետազոտության արդյունքում, մարդկանց 70%-ը, ժամանակ առ ժամանակ իրեն ինքնակոչիկ է համարում։

Ըստ եղած տվյալների, ինքնակոչիկի համախտանիշով տառապող մարդկանցից են՝ սցենարիստ Չակ Լորրին, գրող Նիլ Գեյմանը, կոմեդիկ դերասան Թոմմի Կուպերը, գործարար Շերիլ Ս՝նդբերգը, ԱՄՆ Գերագույն Դատարանի անդամ Սոնյա Սոտոմայորը և դերասան Էմմա Ուոթսոնը։

Նույնիսկ Ալբերտ Էյնշտեյնը տառապել է Ինքնակոչիկի համախտանիշով իր կյանքի վերջում։ Մահվանից մեկ ամիս առաջ, նա իր ընկերոջը խոստովանել է՝ «Ընդգծված հարգանքը, որով շրջապատված է իմ կյանքի գործը, ինձ ստիպում է իմ ափսեի մեջ չզգալ։ Ես ակամայից ինձ խաբեբա եմ զգում»։

ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ի սկզբանե համարվում էր, որ Ինքնակոչիկի համախտանիշը ավելի տարածված է կանանց մոտ, սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ այն բնորոշ է ինչպես հաջողակ տղամարդկանց, այնպես էլ հաջողակ կանանց։ Ուրիշ դեմոգրաֆիական խումբ, որը հակված է այս համախտանիշին հանդիսանում են աֆրոամերիկացիները, շնորհալի երեխաները և ԼԳԲՏ ներկայացուցիչները։ Լինելով հակված պոզիտիվ դիսկրիմինացիայի, մարդիկ, ովքեր պատկանում են տեսանելի փոքրամասնությունների, ավելի հաճախ են հակված կասկածել իրենց ընդունակությունների մեջ։ Նրանց թվում է, որ իրենց աշխատանքի են ընդունել ոչ իրենց հմտությունների շնորհիվ։ Ինքնակոչիկի համախտանիշով հաճախ տառապում են ուսանողները, որոնք ստանում են հետդիպլոմային ուսուցում և գիտնականները, որոնք սկսում են իրենց կարյերան որպես դասախոս մի հաստատուն դիրքում։

ԲՈւԺՈւՄ

Կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան ուսումնասիրում է մտածողության պրոցեսը, որպեսզի հասկանա, թե ինչու է մարդը, ով հակված է այս համախտանիշին, այսպես ստորադասում իր նվաճումները։ Որպեսզի Ինքնակոչիկի համախտանիշից ձերբազատվենք, պետք է հաղթահարենք մեր մեջ որոշակի նախապաշարմունքներ, օրինակ՝ դադարել համարել, որ հասարակ սխալը խոսում է մարդու ընդունակությունների մասին։ Բուժման նպատակը կայանում է նրանում, որպեսզի սովորեցնեն մարդուն ճանաչել նեգատիվ և փլուզող մտքերը և խուսափել դրանցից։ Տեսականորեն, երբ մարդը սովորի ճանաչել նման մտքերը, նա կկարողանա համադրել մտքերն՝ իրականության հետ և որոշել, իր մտածողության ընթացքում առկա թերությունները։

Մի ուրիշ մոտեցում է՝ կոհերենտ թերապիան, որն անց է կացվում ելնելով այն ենթադրությունից, որ գոյություն ունի ենթագիտակցական, որը տեղակայված է լիմբիկ բլթակում, հուզական կենտրոնում և գլխուղեղի աջ կիսագնդում։ Այն համարվում է, թերապևտիկ զրույցներին և ռացիոնալ մտածողությանը չի ենթարկվում։ Ըստ այս թերապիայի ջատագովների, բուժումը տեղի է ունենում միայն երբ իմաստավորման ներքին մեխանիզմը կփոխվի, այն ժամանակ էլ «աչքի չընկնելու» և «բացահայտումից վախենալու» պահանջմունքները կանհետանան։ Նմանատիպ է նաև Ժան Պիաժեի հայեցակարգը՝ «ակկոմոդացիան»՝ կոգնիտիվ զարգացման ընթացքում։

Գրային թերապիան թույլ է տալիս կազմակերպել, համախտանիշին հակված մարդու մտքերը։ Եթե նա տեսնի սեփական նվաճումները (ներքին վերլուծության փոխարեն), ապա կկարողանա համադրել այն իրականության հետ, իսկ տեքստը կծառայի որպես հիշեցում։ Տվյալ վարժությունը պետք է օգնի ձերբազատվել ոչ կոմպետենտության զգացողությունից։