ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԼԻԼԻԹԻ ԲԱՐԴՈւՅԹ

ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՇՏԱՄԲՎՈՂ ԱՂՋԻԿ


Լիլիթի բարդույթը՝ դա մի հասկացություն է որը մտցրել է հոգեբանական տերմինոլոգիայի մեջ վերլուծաբան հոգեբան Կարլ Գուստավ Յունգը։

Հոգեվերլուծությունում քիչ կգտնվեն թեմաներ, որոնք լինեն նույնքան հետաքրքրաշարժ ու հմայիչ, որքան «Լիլիթի բարդույթի» հայեցակարգը։

Անվանված առասպելական Լիլիթի պատվին, ով հաճախ ներկայացվում է որպես Ադամի առաջին կին, այս տերմինը սիմվոլացնում է հասարակական քննադատության, գենդերային դինամիկայի և ինդիվիդուալ նույնականացման բարդ փոխհարաբերությունները։

Լիլիթի բարդույթի առաջացումը

Լիլիթը, որպես պերսոնաժ, իր արմատներով մխրճվում է ամենատարբեր առասպելաբանությունների ու կրոնական տեքստերի մեջ, որտեղ հաճախ պատկերվում է որպես կին, ով հրաժարվել է ենթարկվել Ադամին ու դրա արդյունքում ենթարկվել է դիվահարության։ Այս հինավուրձ պատմությունը, մեր օրեր է հասել, ձևավորելով վերաբերմունք այն կանանց նկատմամբ, ովքեր մարտահրավեր են նետում հասարակական նորմերին ու հրաժարվում էն համապատասխանել ավանդական գենդերային դերերին։

Լիլիթի բարդույթը առաջանում է այն ժամանակ, երբ մարդը, որպես օրենք, կինը, ընկալվում է որպես հասարակական սպասումները խախտող։ Դա կարող է արտահայտվել նրանում, որ կանայք չենթարկվեն պայմանականություններին, կապված ամուսնության, մայրության կամ մասնագիտության ընտրության հետ։ Այսպիսի կանայք կարող են ընկալվել որպես կայացած կարգ ու կանոնի նկատմամբ սպառնալիք, և հասարակությունը հաճախ հակազդում է դրան մարգինալիզացմամբ կամ վատաբանելով։

Լիլիթի բարդույթի հիմնական գծերը

  • Ազատություն և Անկախություն՝ Լիլիթը ինքն իրենով սիմվոլացնում է ազատության նկատմամբ ձգտում և ինչպես սոցիալական, այնպես էլ անձնական սահմանափակումներից ու նորմերից խուսափում։ Լիլիթի բարդույթ ունեցող մարդիկ կարող են ուժեղ ձգտում ունենալ՝ արտահայտելու իրենց ինդիվիդուալությունը և անկախ լինելու արտաքին սահմանափակումներից։
  • Սեքսուալ Էներգիա և Կիրք՝ Լիլիթը նաև ասոցացվում է սեքսուալ էներգիայի ու կրքի հետ։ Այս բարդույթն ունեցող մարդիկ կարող են ունենալ բարձր սեքսուալ ակտիվություն ու առանց սահմանափակումների ու կարծրատիպերի, իրենց սեքսուալությունը հետազոտելու ձգտում։
  • Հեղինակության բացառում՝ Հաճախ Լիլիթի բարդույթը արտահայտվում է հեղինակության ժխտման և ինքնակայացման ձգտման միջոցով։ Այս բարդույթվ մարդիկ կարող են կոնֆլիկտներ ունենալ իշխանության և ստանդարտների հետ, հատկապես եթե դրանք սահմանափակում են նրանց ազատությունն ու ինքնաարտահայտումը։
  • Ստվեր և Տրանսֆորմացիա՝ Յունգի վերլուծական հոգեբանության կոնտեքստում, Լիլիթի բարդույթը նաև կարող է իրենից ներկայացնել անձի ստվերի տեսանկյուն՝ այն, ինչը անձը թաքցնում է և՛ իրենից, և՛ շրջապատից։ Այնուամենայնիվ, այս տեսանկյան գիտակցման և ինտեգրացիայի դեպքում, Լիլիթի բարդույթը կարող է դառնալ ուժի և ստեղծագործելու աղբյուր։

Հոգեբանական հետևանքներ

  • Ինքնանույնականացման հետ կապված պրոբլեմներ՝ Լիլիթի բարդույթվ տառապող կանայք, կարող են հանգել ինքնանույնականացման խոր պրոբլեմների։ Նրանք երկատվում են՝ հասարակական ստանդարտներին համապատասխանելու և սեփական ցանկությունների ու ամբիցիաների իրացման միջև։ Այս ներքին կոնֆլիկտը կարող է բերել մեղքի զգացումի, տագնապի և սեփական անձի նկատմամբ անվստահության։
  • Ստիգմատիզացիա՝ Հասարակության կողմից քննադատություններն ու մեղադրանքները կարող են բերել, Լիլիթի բարդույթ ունեցող կանաց՝ ստիգմատիզացիայի և մեկուսացման։ Նրանց վրա կարող են կախել «խռովարարի», «էգոիստի» կամ նույնիսկ «վտանգավորի» պիտակ։ Նման նեգատիվ պիտակները կարող են զգալի ազդեցություն ունենալ մարդու հոգեկան վիճակի վրա։
  • Ինտերնալիզացված ամոթ՝ Լիլիթի բարդույթ ունեցող կանայք կարող են ինտերնալիզացնել ամոթը, որը նրանց վզին է փաթաթվում հասարակության կողմից։ Դա կարող է փչացնել նրանց ինքնագնահատականը ու բերել ինքնախարազանման ցիկլի, ինչն էլ թույլ չ տա նրանց համոզված իրացնել իրենց ձգտումները։
  • Հուզական հետևանքներ՝ Հասարակական կարծիքի հետ ունեցած մշտական պայքարը կարող է նեգատիվ անդրադառնալ մարդու հուզական վիճակի վրա։ Դեպրեսիան, տագնապն ու օտարացման զգացումը՝ ոչ հազվադեպ արտահայտումներ են նրանց համար, ովքեր գործ ունեն Լիլիթի բարդույթի հետ։

Լիլիթի բարդույթի արտահայտվածությունները կյանքում

  • Անկախության և ազատության շատ մեծ ցանկություն՝ հարաբերություններում և կյանքում։
  • Ինտենսիվ սեքսուալ ակտիվություն և նոր սեքսուալ փորձերի նկատմամբ ձգտում։
  • Հեղինակությունների և իշխանական համակարգի հետ ունեցած կոնֆլիկտներ։
  • Ինքնակայացման և հասարակության մեջ սեփական ինդիվիդուալության արտահայտման ձգտում։
  • Նորմերի և սահմանափակումների նկատմամբ՝ թաքնված ագրեսիա և անհնազանդություն։

Պրոբլեմներ, որոնց հետ առնչվում են Լիլիթի բարդույթ ունեցող կանայք

  • Կարծրատիպեր՝ Կանայք, որոնք չեն ենթարկվում ավանդական գենդերային դերերին, հաճախ ենթարկվում են կարծրատիպերի, ըստ որոնց նրանց համարում են «բարդ» կամ «ոչ կանացի»։ Այդ կարծրատիպերը կարող են սահմանափակել նրանց հնարավորությունները և խոչընդոտել նրանց անձնային աճը։
  • Սոցիալական մեկուսացում՝ Սոցալական մերժման վախը և մեկուսացումը կարող են խանգարել Լիլիթի բարդույթ ունեցող կանանց, ձեռք բերել նշանակալի կապեր։ Այսպիսի մեկուսացումը կարող է բարդացնել մարգինալության զգացումը։
  • Կարյերա և տնտեսական հետևանքներ՝ Ոչ ավանդական ուղղությունների ձգտումը կանանց մոտ, երբեմն կարող է բերել տնտեսական պրոբլեմների, քանի որ նրանք աշխատավայրում կարող են հանդիպել դիսկրիմինացիայի կամ իրենց ընտրած մասնագիտության աջակցման բացակայության։
  • Պրոբլեմներ հարաբերություններում՝ Ռոմանտիկ հարաբերությունները կարող են հատկապես բարդ լինել Լիլիթի բարդույթով կանանց մոտ։ Նրանց զուգընկերները կարող են չհասկանալ ու չընդունել վերջիններիս ոչ ավանդական ընտրությունը, ինչը կբերի կոնֆլիկտների և լարված հարաբերությունների։

Լիլիթի բարդույթի հաղթահարումը

Չնայած հասարակության կողմից դատապարտումը կարող է ճնշող լինել, Լիլիթի բարդույթվ մարդիկ կարող են ուժ և ինքնաընդունում ձեռք բերել։ Ահա մի քանի ստրատեգիաներ, որոնք կօգնեն օգնել դրանում՝

  • Ինքնաընդունում՝ Կարևորագույ քայլ է հանդիսանում սեփական իրական «ես»-ի և այն բանի ընդունումը, որ դա նորմալ է՝ գնալ հասարակական նորմերին հակառակ։ Թերապիան և ինքնավերլուծությունը կարող են օգտակար լինել այս գործընթացում։
  • Աջակցման ցանցի ստեղծում՝ Սեփական ընտրությունը հասկացող և աջակցող համախոհների փնտրումը կարող է տալ անձի համար այդքան անհրաժեշտ հուզական աջակցություն։
  • Կրթություն և պրոպագանդա՝ Փոփոխությունների պրոպագանդա և հասարակության կրթում՝ կնոջ ամենատարբեր դերերի կարևորության մասին, կօգնեն կոտրել կարծրատիպերն ու կաջակցեն իրենց ընդունմանը։
  • Դիմելը արհեստավարժ օգնության՝ Թերապիան կամ խորհրդատվությունը կարող են օգնել հաղթահարել Լիլիթի բարդույթի հուզական ազդեցությունը և մշակել հասարակության կողմից ճնշման հաղթահարման ստրատեգիաներ։

Արխետիպիկ Ուժերի Հետազոտություն

Լիլիթի բարդույթն իրենից ներկայացնում է աչխետիպիկ ուժ, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ մարդու անձի և վարքի վրա։

Այդ բարդույթի հասկանալը, օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ ու քո մոտիվացիաները, ինչպես նաև ընդունել և ինտեգրել քո անձի որոշակի տեսակետներ՝ ավելի ներդաշնակ զարգացման համար։

Ամփոփում

Լիլիթի բարդույթը՝ դա բազմակողմ հոգեբանական ֆենոմեն է, որը վերաբերվում է այն մարդկանց, հատկապես կանանց, ովքեր մարտահրավեր են նետում հասարակության սպասումներին։ Դրա ծագումնաբանության, հոգեբանական հետևանքների ու դրա առաջացրած պրոբլեմների հասկացումը, շատ կարևոր է էմպատիայի զարգացման և ավելի ներառական հասարակություն ստեղծելու համար։ Ընդունելով կնոջ համար ամենատարբեր դերեր ունենալու ու ընտրության հնարավորության արժևորությունը, մենա կարող ենք շարժվել դեպի ապագա, որում Լիլիթի բարդույթը կդադարի գոյություն ունենալ և մարդիկ կկարողանան ազատ իրացնել իրենց ձգտումները, չզգուշանալով դատապարտումից։