Փարիզյան համախտանիշը (ֆր. Syndrome de Paris, ճապ. パリ症候群) — հոգեկան խանգարում է որը տեղի է ունենում զբոսաշրջիկների մոտ (հիմնականում ճապոնացի), ովքեր այցելում են Ֆրանսիա։ Բացահայտվել է 1986 թվականին, ճապոնացի հոգեբույժ Հիրոակի Օտի կողմից, ով աշխատում էր Ֆրանսիայում։ Իր բնույթով շատ մոտ է Ստենդալի և Երուսաղեմյան համախտանիշներին։
Տարեկան 12 հազարից ավելի ճապոնացի զբոսաշրջիկներ են դիմում հոգեբանների օգնությանը, Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելուց հետո։
Տուժածներից շատերը համարում են, որ իրենց խանգարման պատճառ է հանդիսացել տեղացիների ոչ բարյացակամ վերաբերմունքը։ Պացիենտների երկու երրորդը, նորմալ վիճակի են գալիս արդեն մի քանի հոգեթերապևտիկ սեանսների արդյունքում, այն ժամանակ, երբ մնացածները կարիք են ունենում երկարատև բուժման և հաճախ ստանում են ծանր պսիխոզի ախտորոշում։
ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ
Պարիզյան համախտանիշին, որպես միջմշակույթային կոմունիկացիայի երևույթ, նվիրված, հոգեբուժության մասին, Փարիզյան NERVURE journal de Psychiatrie ամսագրում հրապարակված հոդվածում, որպես Փարիզյան համախտանիշի հիմնական ախտանիշներ նշվում են՝
- Վարքային խանգարումները։
- Սուր տագնապային վիճակները, դեռեալիզացիան և դեպերսոնալիզացիան։
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ճապոնացի զբոսաշրջիկները այցելում են Փարիզ, քանի որ նրանց գրավում է Ֆրանսիայի մշակույթը, լեզուն, գրականությունը և պատմությունը, ինչպես նաև Փարիզի տեսարժան վայրերը։
Սակայն տեղում նրանք հանդիպում են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են՝
- Լեզվային արգելքը (որը բերում է տագնապի և մեկուսացման զգացողությունների)
- Աշխարհայացքի տարբերությունը (խմբի պատկանելության զգացմունքի կարևորությունը չի կարող լիարժեքորեն բավարարվել ինդիվիուալիստական ֆրանսիական հասարակությունում, ինչը կրկին բերում է մեկուսացման և պրոստրացիայի զգացումի։ Ֆրանսիացիների վարքը նույնպես բավականին հուզական է և էքսցենտրիկ, ինչը կարող է բերել, Ճապոնացի զբոսաշրջիկների կողմից դրա ոչ ճիշտ մեկնաբանմանը)։
- Հիասթափությունը՝ իրական Փարիզի և նրա մասին իրենց պատկերացումների անհամապատասխանությունից։
- Գերհոգնածությունից՝ զբոսաշրջային կամ բիզնես ուղևորությունների հագեցվածությունից, որոնք իրենց մեջ ներառում են ամենատարբեր գործունեություն, ընդ որում՝ կարճ ժամանակահատվածներում։
«Ինչպես պարզվեց, Ճապոնացի զբոսաշրջիկների հոգեկանը պատրաստ չէ այնպիսի քաղաքներ այցելելու համար, ինչպիսին է Փարիզը։ Նրանք գնում են, հյուրընկալության ակնկալիք ունենալով, իսկ հանդիպում են լրիվ հակառակին։ Նրանց նյարդերը այդպիսի ճնշմանը չեն դիմանում», — բացատրում է հոգեբան Էրվ Բենհամոուն։
Փարիզի կերպարը, որպես աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը, արդեն ոչ մի տասնամյակ սնուցվում է մասսայական մշակույթով։ Լայնարձակ փողոցները, Էֆելյան աշտարակի վրայի կրակները, հնամենի ճարտարապետությունն ու սիրահար զույգերը՝ Փարիզի մասին նկարահանված հարյուրավոր ֆիլմերի անբաժան մաս են կազմում, որոնց հիման վրա էլ արտասահմանցիներից շատերը ձևավորում են այդ քաղաքի մասին իրենց պատկերացումները։ Բացառություն չեն կազմում նաև ճապոնացի զբոսաշրջիկները։ Սակայն Փարիզի իրական կյանքը պարզվում է հեռու է այդ պատկերացումներից՝ անտուն մարդիկ փողոցներում, միգրանտներ, գործազրկության բարձր մակարդակ, որոշ փարիզեցիների չցանկանալը՝ անգլերեն խոսել, անծանոթների նկատմամբ կոպտությունը և տեսողական կոնտակտից խուսափումը շոկի մեջ է գցում զբոսաշրջիկներին։ Այլ գործոն է նաև հանդիսանում գրպանահատության տարածվածությունը (իզուր չեն Փարիզի իշխանությունները ուժեղացնում գրպանահատներից՝ զբոսաշրջիկների պաշտպանության միջոցառումները)։
Մշակույթային տեսանկյունից, Ճապոնիան և Ֆրանսիան իրարից տարբերվում է։ Ճապոնական կոլեկտիվիստական մշակույթը, շփման մեջ ենթադրում է հարգալիցության և բարեսրտության բարձր աստիճան։ Ճապոնիայի խանութներում, գնորդը՝ արքա է, այն ժամանակ, երբ Փարիզում, վաճառողները հազիվ են գնորդների վրա ուշադրություն դարձնում։ Մարդիկ, հասարակական տրանսպորտում կոպիտ են և անբարյացակամ իսկ փողոցային գողությունները միայն կրակի վրա յուղ են լցնում։«Մեզ համար, Փարիզը՝ երազանքների քաղաք է։ Բոլոր ֆրանսիացիները գեղեցիկ են և նրբագեղ։ Սակայն երբ մենք դեմ առ դեմ հանդիպում ենք նրանց, ապա հասկանում ենք, որ խոր մոլորության մեջ ենք եղել։ մենք բացարձակ տարբեր ենք ինչպես բնավորությամբ այնպես էլ կյանքի նկատմամբ հայացքներով», — բողոքում է տուժածներից մեկը։ Ընդ որում, միջմշակույթային կոմունիկացիայի մասնագետների խոսքերով, ԱՄՆ-ի կամ այլ, ավելի ինդիվիդուալիստական մշակույթ ունեցող երկրների զբոսաշրջիկներին, Փարիզը կարող է ոչ այդքան մեծ շոկի ենթարկել, ինչպես Ճապոնիայի և այլ՝ կոլեկտիվիստական մշակույթով երկրների զբոսաշրջիկներին։
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԶՈՀԵՐԸ
Հիրոակի Օտի խոսքերով, Փարիզյան համախտանիշով տառապելու ավելի հակված են մինչև 30 տարեկան կանայք, ովքեր Փարիզ են գալիս մի քանի ամսով կամ տարով (օրինակ դիվանագետների կանայք)։ Իր «Փարիզյան համախտանիշ» գրքում, Ֆիլիպպ Ադամը, որպես լսարան, որոնք ավելի հակված են Փարիզյան համախտանիշին, հիշատակում է ավելի հաճախ հումանիտար կրթությամբ, 20-25 տարեկան աղջիկների։ Սակայն համախտանիշին հակված են նաև Ճապոնացի տղամարդիկ, նաև այլ երկրների զբոսաշջիկներ։ Փարիզյան համախտանիշի որոշ նախանշաններ կարող են հանդիպել նաև ֆրանսիացիների մոտ, ովքեր պրովինցիայից եկել են մայրաքաղաք։
ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւՆ
Տարիներ շարունակ, գիտնականը, ով 1980-ականների վերջում բացահայտեց Փարիզյան համախտանիշը, հրաժարվում էր որևէ մեկնաբանություն տալ այդ առիթով։ Կլինիկական հոգեբան Օլիվիա Ակիկո Գոտո-Գրեգետը, հոգեբույժ Հիրոակի Օտի նախկին ստաժորը, պնդում է, որ Փարիզյան համախտանիշը անվանվել է հենց համախտանիշ, քանի որ ենթադրվում էր, որ բոլոր հիվանդների մոտ դիտարկվում են միևնույն ախտանիշները։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Խոսքը գնում է ավելի շուտ ավելի լայն երևույթի մասին, այնպիսի, ինպիսին է սովորական շոկը, որը առանձնապես դիտարկվում է հոգեկանի որոշակի կերտվածք ունեցող անձնանց մոտ, ովքեր հակված են նման ախտանիշների։ Ընդ որում, «համախտանիշի» առաջացման պատճառները նույնպես, տարբեր պացիենտների մոտ տարբերվում են։
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Վերջին տարիներին, Փարիզյան համախտանիշի դեպքերի արտահայտում, ինչպես ճապոնացի զբոսաշրջիկների, այնպես էլ այլ երկրներից զբոսաշրջիկների մոտ, ովքեր առաջին անգամ այցելում են Փարիզ, դիտարկվում է շատ ավելի քիչ քան 80-ականներին և համախտանիշի ինտենսիվությունը նույնպես մեծ չէ, համեմատած նախորդ տասնամյակների։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, Փարիզյան համախտանիշով մարդկանց հոսպիտալիզացիայի դեպքերը արդեն հազվադեպ են դարձել։
Իրավիճակի լավացման պատճառներից առանձնացնում են Ճապոնիայի զբոսաշրջիկային ոլորտի կողմից ձեռնարկված միջոցառումները, որոնք կանխարգելում են այդ համախտանիշի զառաջացմանը և իհարկե համացանցի լայն տարածումը, որտեղ հնարավոր է հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա գտնել Ֆրանսիայի մայրաքաղաքի մասին։ Սակայն կլինիկական հոգեբան Օլիվիա Ակիկո Գոտո-Գրեգետի կարծիքով, «մի բան է իմանալ» (Փարիզի մասին իրական դեպքերի ընթացքի մասին), «մի ուրիշ բան՝ վերապրել դա իրականում»։
Հոգեբան Պատրիսիա Բարտելմին ենթադրում է, որ Փարիզյան համախտանիշը, ապագայում իսպառ կանհետանա, քանի որ արդեն այսօր, զբոսաշրջիկները շատ մեծ ինֆորմացիա են ստանում, դիտում իրենց այցելության կետի մասին՝ համացանցում, ինչը հնարավոր չէր 20 տարի առաջ։ Նաև, ըստ վիճակագրության, այսօր, Փարիզ այցելած Ճապոնացի զբոսաշրջիկների կեսը, արդեն մեկ անգամ եղել են այնտեղ, ինչը նկատելիորեն փոքրացնում է համախտանիշի առաջացման հավանականությունը։