Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ կամ Հոգեկան Ավտոմատիզմի համախտանիշ (Օտարացման համախտանիշ, Ազդեցության համախտանիշ) – հալյուցիանտոր-պարանոիդալ համախտանիշի տարեբակներից մեկը։ Իր մեջ ներառում է փսեվդոհալյուցիանցիաներ, ազդեցության զառանցանքային գաղափարներ (հոգեկան և ֆիզիկական բնույթի) և հոգեկան ավտոմատիզմի երևույթներ (օտարացման, անբնականության, սեփական շարժումների, արարքների և մտածողության «արհեստականորեն ստեղծվածության» զգացում)։ Հիվանդը հայտարարում է, որ ինչ-որ մեկը խոսում է իր բերանով, քայլում իր ոտքերով, ինչ-որ բան անում իր ձեռքերով։
ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
«Կանդինսկու – Կլերամբոյի համախտանիշ» հասկացությունը անվանվել է ի պատիվ ռուս հոգեբույժ Վ.Խ.Կանդինսկու և ֆրանսիացի հոգեբույժ Գայեթան Գասյան դե Կլերամբոյի, և մտցվել է կլինիկական պրակտիկա Ա. Էպշտեյնի և Ա. Պերելմանի առաջարկով։ Այն կիրառվում է և այսօր, հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը նկարագրելու համար։
ՀՈԳԵԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԻԶՄԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐ
Կլերամբոն նկարագրել է ավտոմատիզմի 3 տեսակ՝ Իդեատոր (ասոցիատիվ, մտածողական) ավտոմատիզմ, Սենսորային (սենեստոպատիկ, զգացողական) ավտոմատիզմ և Մոտորային (կինեսթետիկ, շարժողական) ավտոմատիզմ։
ԻԴԵԱՏՈՐ ԱՎՏՈՄԱՏԻԶՄ
Արտահայտվում է որիշի մտքերի «ներդրման» զգացողությամբ, բաց լինելու երևույթով (զգացողություն, որ սեփական մտքերը հայտնի են դառնում շրջապատի համար), սեփական մտքերի հափշտակություն, մտքերի ընթացքի մեջ կողմնակի միջամտություն, կարող են զգացվել նաև մտքերի ընհատումներ (շպերրունգ), մտքերի ինքնաբերական հորդում (մենթիզմ), մտքերի անձայն կրկնում («մտքի արձագանք»)։ «Արհեստականորեն ստեղծված» կարող են զգացվել նաև երազները և հիշողությունները (հիշողությունների քանդման համախտանիշ)։ Բնորոշ է նաև սեփական հույզերի օտարացումը, երբ հիվանդի մոտ զգացմունք է առաջանում, որ հույզերը նա ինքնուրույն չի զգում, այլ կողմնակի ուժի ազդեցության տակ («ինձնով ծիծաղում են», «ինձնով թախծում են»)։
Իդեատոր ավտոմատիզմի դասին են պատկանում նաև հույզերի օտարացումը և փսեվդոհալյուցինացիաների բոլոր տիպերը։
ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԶՄ
Կայանում է սենսոպատիաների առաջացման մեջ (մարմնում առաջացող շինծու և դժվար նկարագրելի զգացողություններում) կամ մարմնում՝ բնական զգացողություններում (ցուրտ, շոգ, սեռական գրգռում, այրոցներ, միզարցակության ցանկություններ), որոնք թվում են «արհեստականորեն ստեղծված», այսինքն կողմնակիորեն հատուկ ներմուծած։ Կարող է նկարագրվել և բացատրվել, որպես կողմնակի սարքավորումների, տիեզերական ճառագայթների, մոգության արդյունք։ Այսպիսով, համային և հոտային փսեվդոհալյուցինացիաները դասվում են սենսորային ավտոմատիզմի դասին։
ՄՈՏՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԶՄ
Բնութագրվում է հիվանդի մոտ այնպիսի զգացողությամբ, որ ցանկացած շարժում, քայլ, տեղի է ունենում ոչ իր սեփական կամքով այլ կրկին արտաքին ազդակների ազդեցությամբ։ Մոտորային հոգեկան ավտոմատիզմի հատուկ տիպ է հանդիսանում խոսքա-շարժումային պսեվդոհալյուցինացիաները՝ զգացողությունները, որ լեզվի շարժումները, բառերի արտաբերումը տեղի են ունենում անկախ սեփական կամքից, «արտաքին ազդեցությամբ»։ Հիվանդները կարող են նաևզգալ, թե իրենց միմիկան (արցունքները կամ ժպիտը) բռնի ուժով է ներմուծված։
Նեյրոլեպտիկական պարկինսոնիզմը, հիվանդները նույնպես կարող են դիտարկել որպես արտաքին ազդեցության նախանշան, չհամարելով այն որպես նեյրոլեպտիկական թերապիայի կողմնակի էֆեկտ։
ԱՎՏՈՄԱՏԻԶՄԻ ԵՐԵՎՈւՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Չնայած հոգեկան ավտոմատիզմի արտահայտումների բազմազանության, նրանց բոլորի համար ընդհանուր է հանդիսանում ցանկացած զգացողության կամ գործողության ընկալումը որպես ոչ որպես սեփական «ես»-ի էլեմենտ, այլ որպես օտար, կողմնակի ուժի ազդեցությամբ տեղի ունեցած, այսինքն որպես սեփական հոգեկան ակտից օտարացում։ Հաճախ, հոգեկան ավտոմատիզմի երևույթի առկայության դեպքում առաջանում են հետապնդման և ազդեցության զառանցանքային մտքեր։
Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը հաճախ ուղեկցվում է տրանզիտիվիզմով՝ այն բանի մեջ համոզմունքով, որ ոչ միայն հիվանդը՝ ինքը, այլև շրջապատող մարդիկ զգում են այդ ազդեցությունը և «ձայներ» լսում։
ԲՆՈւԹԱԳՐԻՉ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐ
Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը ավելի բնորոշ է շիզոֆրենիայի համար, հատկապես դրա պարոնաիդալ ձևերի դեպքում և քիչ բարենպաստ է հետագա բարելավման առումով։ Վտանգավոր են առանձին ավտոմատիզմների առաջացման դեպքերը՝ մարմնածին հիվանդությունների և ինտոքսիկացիաների դեպքերում, այսպիսով, այս համախտանիշը, շիզոֆրենիայի համար լատոգնոմոնիկ չի հանդիսանում։
Մեծամասամբ, այս համախտանիշի առաջացումը կապված է հենց շիզոֆրենիայի հետ, որի համար առանձնահատուկ բնութագրող են իդեատոր ավտոմատիզմները, որոնք «МКБ-10»-ում դիտարկվում են որպես այս հիվանդության ամենակարևոր նախանշաններից մեկը։
ԲՈւԺՈւՄ
Բուժումը համակարգային է՝ դեղորայքային (հակապսիխոտիկներ), հոգեթերապիա (պսիխոտրոպ պրեպարատների դրական արդյունքի դեպքում) հետագա վերականգնողական թերապիայով։