ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին, այնպես, ինչպես կերակուրը սնում է մեր մարմինը: Որքան անգամ որ մենք փլուզում չենք վերապրում և տեսնում թե ինչպես են փշրվում մեր հույսերը, մենք միևնույն է պարտավոր ենք շարունակել երազել: Երբ դա մեզ չի հաջողվում, ապա մեզ տիրապետում է անտարբերությունը:

Ճշմարիտ Պայքար մենք իրականացնում ենք այն պատճառով, որ այն պահանջում է մեր սիրտը: Այսօր, երբ աշխարհն այսքան փոխվել է, այդ Ճշմարիտ Պայքարը տեղի է ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ մեր հոգիներում:

Ճշմարիտ Պայքարը մենք իրականացնում ենք հանուն մեր երազանքի: Երբ մենք երիտասարդ ենք և նոր-նոր ենք սկսում իրականացնել մեր ձգտումները, մենք անչափ խիզախ ենք, չնայած որ

մենք դեռ կարգին պայքարել չգիտենք: Մեծագույն ջանքերով, ավելի ուշ մենք տիրապետում ենք պայքարի արվեստին, սակայն հետզհետե կորցնում ենք արիությունը, որն անհրաժեշտ է պայքարի համար: Եվ այդ պատճառով էլ մենք պտտվում ենք մեր կողմ և սկսում պատերազմել ինքներս մեզ հետ: Մենք ինքներս մեզ թշնամի ենք դառնում: Մենք պնդում ենք, թե մեր երազանքները՝ մանկական ցնորքներ են, որոնց հնարավոր չէ իրականացնել կյանքում, կամ որ նրանք ծնվել են այն պատճառով, որ այն ժամանակ մենք լիարժեք պատկերացում չունեինք կյանքի և իրականության մասին:

Մենք սպանում ենք մեր երազանքները, որովհետև վախենում ենք մտնել Ճշմարիտ Պայքարի մեջ:

Առաջին նշանը այն բանի, որ մենք սկսել ենք սպանել մեր երազանքը, նա է, երբ մենք հանկարծ նկատում ենք, որ մեր ժամանակը չի հերիքում: Նույնիսկ ամենազբաղված մարդիկ միշտ ժամանակ են ունենում իրենց բոլոր գործերի համար: Իսկ այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, միշտ հոգնած են լինում, չեն գիտակցում, թե ինչ փոքր աշխատանք է իրենց անհրաժեշտ կատարել և միշտ բողոքում եմ, որ օրը շատ կարճ է: Իրականում նրանք ուղղակի վախենում են Ճշմարիտ Պայքարի մեջ մտնել:

Երկրորդ նշանը այն բանի, որ մեր երազանքը մահանում է, դա փորձի ձեռքբերումն է: Մենք դադարում ենք ընկալել կյանքը որպես մի մեծ արկած և սկսում ենք մտածել, որ մեր կողմից իմաստուն, արդար և ճիշտ կլինի կյանքից շատ բան չպահանջել: Երբ մենք փորձում ենք դուրս պրծնել մեր ամենօրյա գոյության պատերից, մենք զգում են փոշու և քրտնքի հոտը, մենք տեսնում ենք ռազմիկների ծարավ հայացքները, լսում ենք կոտրվող նիզակների ձայները, զգում ենք պարտության դառնությունը: Սակայն մեզ տրված չէ հասկանալ ուրախությունը, մեծ ուրախությունը, որը լցնում է բոլոր նրանց սրտերը, ովքեր պայքարում են: Քանզի նրանց համար կարևոր չէ հաղթանակը կամ պարտությունը՝ նշանակություն ունի միայն նա, որ նրանք Ճշմարիտ Պայքար են մղում:

Կորցրած երազանքի երրորդ նշանը՝ դա հանդարտվածությունը: Կյանքը սկսում է նմանվել կիրակնօրյա երեկոյի՝ մենք շատ քիչ բան ենք պահանջում կյանքից, սակայն համարյա ոչինչ էլ չենք զոհաբերում: Մենք սկսում ենք մեզ մեծ, հասուն մարդ համարել, ենթադրելով, որ վերջապես ձերբազատվեցինք մանկական երազանքներից, պատանեկական ֆանտազիաներից, և ձգտում ենք միայն հաջողություններ, այսպես ասած, ունենանք աշխատանքում և անձնական կյանքում: Եվ մեզ զարմացնում է, երբ մեր հասակակիցները հանկարծ հայտարարում են, որ իրենց կյանքից ինչ-որ ուրիշ բան էլ է պետք: Իրականում, հոգու խորքում մենք գլխի ենք ընկնում՝ այս ամենը մեր հետ տեղի է ունենում այն պատճառով, որ մենք հրաժարվել ենք մեր երազանքների համար պայքարելուց՝ հրաժարվել ենք Ճշմարիտ Պայքարից:

Երբ մենք հրաժարվում ենք երազանքներից և հանդարտություն ենք ձեռք բերում՝ մենք ընկնում ենք հանգիստ կյանքի կարճատև շրջանի մեջ: Սակայն հետո, սպանված երազանքները սկսում են փտել մեր մեջ, թունավորելով մեր ողջ գոյությունը: Մենք դառնում ենք դաժան՝ սկզբից մտերիմների հետ, իսկ հետո նաև ինքներս մեզ հետ: Հենց այդ ժամանակ էլ մարդկանց մոտ առաջանում են մարմնական և հոգեկան հիվանդություններ: Մեր վախկոտությունը մեզ բերում է հենց նրան, ինչից որ փորձել ենք փախչել, հրաժարվելով պայքարից՝ հիասթափության և պարտության: Իսկ հետո, մի գեղեցիկ օր, փտող երազանքների գարշահոտությունը դառնում է ուղղակի անտանելի, մենք սկսում ենք խեղդվել և ձգտել մահի: Մահի, որն կազատի մեզ մեր ինքնավստահությունից, մեր գործերից և կիրակնօրյա երեկոների սպանիչ հանգստից: